Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   20:07  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

-Տիկին Գյուլումյան, կառավարությունը հավանության արժանացրեց եւ անհետաձգելի համարեց նախագծերի հայտնի փաթեթը, որով ՍԴ գործող դատավորների համար համապատասխան սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին։

-Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար այդ գաղափարը անընդունելի է, որովհետեւ ես գտնում եմ, որ չի կարելի չաշխատել եւ աշխատավարձ ստանալ։ Դա ինձ համար սկզբունքային հարց է։

-Գործով Սահմանադրական դատարանի կազմում , ըստ էության, ունենք փաստացի չաշխատող, բայց աշխատավարձ ստացող դատավորի նախադեպ։

-Գիտեք, ամեն մեկը  պատասխանատու է իր վարքագծի համար։ Ես, համենայնդեպս, այն կարծիքին եմ, որ չի կարելի չաշխատել եւ աշխատավարձ ստանալ։ Գործընկերներիս չփորձեմ  գնահատականներ տալ, գտնում եմ՝ դա կոռեկտ չէ։

-Տիկին Գյուլումյան, թեեւ նշվում է, որ այս մեխանիզմից  ՍԴ դատավորները բացառապես կամավորության սկզբունքով պետք է օգտվեն, բայց իրավական հանրույթը արդեն իսկ մտահոգություն է հայտնել, մասնավորապես, կամավորության երաշխիքների հետ կապված՝ նաեւ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դուք  մտահոգություններ ունե՞ք։

-Ենթադրություններ չեմ անի, բնականաբար, բայց եթե ինչ-որ մեկի նկատմամբ նման ճնշումներ լինեն, երեւի թե նա  հարկադրված կլինի ընդունել, բայց ես  ենթադրություններից կխուսափեմ։ Ինքս որեւէ ենթադրություն  չեմ անի, թե դա կարո՞ղ է լինել ճնշումների ազդեցության տակ, թե ոչ։ Ի վերջո, Դուք պետք է մի բան իմանաք, երբ մարդը ճնշումների ազդեցության տակ համաձայնում է ինչ-որ քայլ անել, իր համար դժվար է խոստովանել,  որ ինքը ճնշման է ենթարկվել։ Դրա մասին   մենք  բոլորս չենք իմանա, բացի կոնկրետ այդ անձնավորությունից, որը կգնա դրան, բայց հնարավոր է, որ  ինչ-որ մեկի համար ցանկալի լինի հենց այդպես վաղաժամ կենսաթոշակի գնալ։ Դա լրիվ այլ խնդիր է։ Բացառել ճնշումները ընդհանրապես, կամ ասել, որ, անպայման, ճնշումներ են լինելու՝ անշնորհակալ գործ եմ համարում, որովհետեւ դա ենթադրությունների դաշտից է։

-Գործադիրի ղեկավարը հիշյալ նախագծի քննարկմանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդն է ու նշեց, որ այս մեխանիզմը հնարավորություն կստեղծի լուծել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախատեսված «երազանքների ՍԴ» ստեղծելու խնդիրը։  Արդյո՞ք իսկապես խնդիր կա փոփոխված Սահմանադրության կարգավորումների եւ գործող ՍԴ-ի կազմի միջեւ։

-Եթե անգամ այսօր նոր Սահմանադրություն ընդունվի, միեւնույնն է, այդ Սահմանադրության անցումային դրույթներով գործող դատավորների համար պետք է որոշակի երաշխիքներ սահմանվեն։ Միգուցե դա չի լինի  մինչեւ 65-70 տարեկանը, բայց առնվազն այն տարիքը, ասենք՝ 12 տարի, եթ նոր Սահմանադրությունը պահպանել է, առնվազն դա պետք է պահպանվի գործող դատավորների համար։ Սա իրավունքի  սկզբունքներից է բխում։ Այսինքն, մենք չենք կարող խաղի  կանոններ փոխել, երբ մարդը իրավաչափ ակնկալիք է ունեցել, որ ինքը մինչեւ 65 տարեկանը պետք է աշխատի, ասել, որ այս պահից մենք Սահմանադրություն կամ օրենք ենք փոփոխել, ցտեսություն՝ դու պետք է գնաս։ Դա իրավունքի գերակայության սկզբունքից չի  բխում։ Օրինակ, երբ ես ՄԻԵԴ-ում աշխատում էի, ընդունվեց ՄԻ եվրոպական կոնվենցիային կից 14-րդ արձանագրությունը, որով դատավորների համար սահմանվեց  պաշտոնավարման ժամկետ՝ 9 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Այդ ժամանակ դատավորներ կային, որոնք նոր էին ընտրվել եւ  գտնվում էին առաջին ժամկետի մեջ եւ դատավորներ կային, որոնք ընտրվել էին 2-րդ, 3-րդ անգամ, նույնիսկ 4-րդ անգամ ընտրված  դատավոր կար եւ Կոնվենցիան չգնաց նրան, որ  նույնիսկ նրանց, ովքեր 2-3 անգամ ընտրվել են եւ արդեն 15-16 տարի է՝ այդ  դատարանում են, նույնիսկ նրանց չասաց, որ պետք է հեռանաք, որովհետեւ արդեն 9 տարի պաշտոնավարել եք։  Դատարանի  գործունեության շարունակականությունն ապահովելու եւ նրանց համար որոշակի երաշխիքներ սահմանելու նպատակով, 2-րդ եւ ավելի ժամկետներում գտնվող դատավորների  համար ավելացրեց եւս 2 տարի, որպեսզի մարդը  կարողանա իր տեղը գտնել, իսկ նրանք, ովքեր առաջին ժամկետում էին, նրանց համար ավտոմատ  ժամկետը երկարացվեց եւս 3 տարով, որպեսզի 9 տարով պաշտոնավարեն։ Մենք չպետք է մոռանանք, որ դատավորն էլ մարդ է եւ նա էլ իրավունք ունի եւ  դա պետք է ապահովվի։  Հիմա, ի՞նչ է նշանակում «երազանքների դատարան»։ Ես հակված չեմ մտածելու, որ  ինչ-որ մեկը կերազեր, որ պետք է Սահմանադրական  դատարան ունենա, որտեղ բոլորը այդ պահից պետք է փոխվեն կամ չգիտեմ ինչ...Միգուցե իսկապես մարդկանց համար տարօրինակ թվա, թե ինչու 12 տարի սահմանելով  մյուսները պետք է ավելին մնան, բայց սա եղել է սահմանադրի կամքը, եւ  մենք ընդունում ենք այդ  Սահմանադրությամբ գործող մյուս մարմինների գործունեությունը, ապա պետք է ընդունենք նաեւ ՍԴ-ին։

-Իսկ ինքներդ Սահմանադրական դատարանի գործունեությունը կանոնակարգելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, ի՞նչ նոր կառուցակարգերի կարիք կա։

-Ընդհանրապես, եթե մեր նորանկախ պետության պատմությունը հիշենք, երեւի յուրաքանչյուր  քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, անպայման, դատաիրավական բարեփոխումներ են եղել, այսինքն, այդ բարեփոխումների անհրաժեշտությունը , կարծես, միշտ առաջացել է եւ հիմա էլ կա այդ անհրաժեշտությունը։Ոչ մի փաստաթուղթ՝ լինի Սահմանադրությունը, ՍԴ-ի մասին օրենքը, դատական օրենսգիրքը,  մեռած փաստաթուղթ չէ։ Կյանքը թելադրում է իր օրենքները , աշխատելու ընթացքում դու զգում ես բացեր, որոնք  անհրաժեշտություն կա շտկելու եւ բնականաբար, պետք է լինեն որոշակի փոփոխություններ, իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ։ Սա իմ մոտեցումն է, իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ, դա ավելի մեծ քննարկման նյութ է։

-Այո, բայց արդյո՞ք խոսքը անձերի փոփոխության մասին է, որովհետեւ գոնե ՍԴ-ի շուրջ ընթացող այս  գործընթացը դրան է հանգում։ Օրվա իշխանության կամքն է  այդպիսին։

-Ես չեմ կարծում, թե բարեփոխում ՝ նշանակում է անձերի փոփոխություն եւ ի վերջո, ժամանակի ընթացքում  այդ կազմը , այսպես,  թե այնպես, կփոփոխվի։ Սահմանադրության փոփոխություններից հետո արդեն 2 նոր դատավորներ կան  եւ, բնականաբար,  կթարմացվի կազմը, մանավանդ հիմա, երբ 12 տարի է պաշտոնավարման ժամկետը ։

-Իշխանության տարանջատումը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է եւ շատերի գնահատմամբ, այս ՍԴ-ն իրապես դարձել է այն մարմինը, որն իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու եւ զսպելու առաքելություն ունի։ Համաձա՞յն եք այս տեսակետներին։

-Կարծում եմ՝ այո։ Համենայնդեպս, ՍԴ-ի գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի երկրում  ապահովվի Սահմանադրության գերակայությունը եւ Սահմանադրության գերակայությունը ապահովելու նպատակով, բնականաբար, մեր լիազորությունների  շրջանակներում կայացվում են որոշումներ, իսկ մեր լիազորությունները Դուք գիտեք, ըստ էության արտացոլվում են մեր որոշումներում։ Երբ մենք նորմի սահմանադրական չլինելու, Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ որոշում ենք կայացնում կամ նույնիսկ, երբ օրենսդրական բացին ենք անդրադառնում, մեր որոշումներում հաճախ կհանդիպեք այն մտքին, որ այս հարցերը, որոնք բարձրացված են, օրենսդրի հայեցողության դաշտում են եւ  մենք դրան չենք անդրադառնում կամ երբ մենք ասում ենք, որ սա Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք չենք փորձում ասել, թե ինչպիսին պետք է լինի նոր  օրենքը։ Դա արդեն օրենսդիրն ինքը պետք է որոշի։ Մեր կողմից փորձ, որպեսզի որեւէ ձեւով իշխանության մյուս թեւերի գործառույթների մեջ մտնենք, չի  արվում։

-Իսկ հակառակ կողմի՞ց։

-Հակառակը ուղղակի չեն  կարող, ինչպես նաեւ մենք չենք կարող։ Հակառակը լինում է այն,  որ ընդհանրապես, երբ խոսում ենք Դատարանի անկախության մասին, մենք առաջին  հերթին նկատի ունենք անկախությունը՝ իշխանության մյուս թեւերից։ Սա ընդունված կանոն է, չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից, դա արդեն դատարանի անաչառությանը  կարող է վերաբերվել, բայց ոչ անկախությանը։ Անկախությունը, որպես կանոն , պետք է լինի իշխանության մյուս թեւերից, իսկ այդ անկախությունը ապահովող պայմաններից մեկն էլ այն է, որ իշխանության մյուս թեւերը չեն կարող Դատարանի դատական ակտին գնահատական տալ։ Նրանք պետք է կատարեն դատական ակտը։ Այ, երբ փորձ է  արվում ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, սա իհարկե, արդեն դառնում է իշխանությունների  տարանջատման սկզբունքի, ասեմ՝ անտեսում։ Համենայնդեպս, դա չի խոսում իշխանությունների տարանջատվածության մասին։

-Հնչեցին  նման գնահատականներ, տիկին Գյուլումյան, ՍԴ-ի  հայտնի որոշումից հետո։

-Այո, հնչեցին նման գնահատականներ, բայց , ցավոք, Դատարանի որոշումը կարող են գնահատել քաղհասարակությունը, առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանության թեւերը՝ պաշտոնապես։

-Չեմ կարող չանդրադառնալ դատարանների, այդ թվում ՍԴ-ի նկատմամբ գործադրվող ճնշումներին, որոնք տարբեր գնահատականներով, երբեմն սուր դրսեւորումներ են ունեցել։ Որքանո՞վ են այսօր դատարաններն անկախ Հայաստանում։ Ի՞նչ եք կարծում այս ճնշումները, այսպես ասած,  նպաստո՞ւմ, թե խոչընդոտում են դատական իշխանության անկախության դրսեւորմանը։

-Ճնշումը չի կարող նպաստել  անկախությանը։ Այլ հարց է, որ ամեն մեկը կարող է այդ ճնշումներին չենթարկվել, որովհետեւ , ի վերջո, երբ դու ստանձնում ես դատավորի պաշտոնը, դու իմանում ես, դու պետք է գիտակցես,  որ լինելու են նաեւ ճնշումներ։ Որքանո՞վ ես դու պատրաստ  դիմակայելու այդ ճնշումներին եւ  եթե դու կարող ես դիմակայել, այդ ճնշումը գուցե չնկատես էլ, դրան նշանակություն էլ չտաս, բայց ասել, որ ճնշումը կամ այն, որ  կարելի է դատարաններին վարկաբեկել, իր ազդեցությունը չի  թողնելու, մեղմ ասած՝ անկեղծ  չեմ համարում։

-Այսինքն, թողնելու է եւ թողե՞լ է արդյոք հանրային ընկալման մեջ։

-Թողել է եւ ես կարծում եմ՝ թողնելու է։ Թողնելու է այն դատավորի վրա, որը կարող է ճնշվել։ Երբ ես Դատավորների միության նախագահն էի, միշտ դատավորներին ասում էի, որ եթե դուք մի տեղ  օրենքի խախտում թույլ տվեցիք,  ձեզ ցանկացած մեկը կարողանալու է ճնշել, իսկ եթե դու աշխատել ես քո համոզմունքով, չեմ ասում՝ անսխալական ես, բայց  համոզված ես եղել, որ  օրենքի հիման վրա ես գործում, որ Սահմանադրություն ես պաշտպանում, այդ դեպքում դու ոչնչից վախենալու բան չունես եւ լինելու ես անկախ, կարողանալու ես դիմակայել։

-Ստեղծված իրավիճակում մեր դատավորները կարողանո՞ւմ են այդ իմունիտետը՝ դիմակայելու, դրսեւորել։

-Բնականաբար,  կան դատավորներ, որոնք կարողանում են, կան դատավորներ, որոնք, երևի թե, չեն կարողանում։

-Անդրադառնանք Ձեր նկատմամբ տեղ գտած վիրավորանքներին ու սպառնալիքներին, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումը դատախազությունը մերժեց։ Բողոքարկե՞լ եք կամ պատրաստվու՞մ եք բողոքարկել որոշումը։

-Քննիչի որոշումը ես բողոքարկեցի  դատախազությունում։ Դատախազությունը նույնպես մերժեց։ Դատարան գնա՞լ, եթե դու հարգում ես դատարանը, պետք է գնաս, քո  դիմումը ներկայացնես, ես դրա ժամանակը չունեմ եւ ինձ բավարարված եմ զգում նրանով, որ  համենայնդեպս, դրան ուշադրություն դարձվեց՝ ոչ թե կոնկրետ իմ  անձի նկատմամբ, այլ երեւույթը  գնահատվեց, ոչինչ, որ դա եղավ մեկ այլ առնչությամբ,  բայց հանրությունը հասկացավ, որ դատավորի նկատմամբ պետք է զգույշ լինել՝ եւ իրենց վարվելակերպով, եւ արտահայտություններով։ Միգուցե դա ինձ բավարարում է այս պահին։

- Տիկին Գյուլումյան, ամեն դեպքում, այստեղ երկակի ստանդարտներ տեսա՞ք։

-Դե, իհարկե, տեսնում եմ, բայց եկեք անունը երկակի ստանդարտ չդնենք։ Միգուցե դատախազության  պարագայում դա ճիշտ է, որովհետեւ, ամեն  դեպքում, հսկողությունը նույն տեղից է, բայց տարբեր քննիչներ են գործերը քննում, մեկի մոտեցումը կարող է այսպիսին լինել, մեկ ուրիշինը՝ այլ։ Համենայնդեպս, պատճառաբանությունը՝ իմ պարագայում,  այնպիսին էր, թե  դա կոնկրետ գործի հետ կապված չէր։ Ես, իհարկե, չեմ ընդունում այդ պատճառաբանությունը, որովհետեւ անկախ գործից, դա նշանակություն չուներ եւ եթե քննություն չի կատարվում, քննիչը ի՞նչ գիտի, դա  կոնկրետ գործի հատ կապված է, թե ոչ։ Ավելին,  նույնիսկ ունենալով տեսագրություն եւ ձայնագրություն, ասում են՝ անհայտ անձի կողմից, ունենալով մամուլի  այդ օրվա հրապարակումները, իմանալով, որ ինձ մարդիկ  են ուղեկցել, որոնք ընդհանրապես չեն հարցաքննվել...Այսինքն, դա ընդամենը չցանկանալ է, դրանք ընդամենը պատճառաբանություններ են, բայց ես կրկնում եմ, որ իմ նպատակը՝ թե այդ պահին դուրս գալու, թե  հետագա գործողությունների, այն էր, որ հանրության ուշադրությունը հրավիրեմ, որ դատավորը պետք է պաշտպանված լինի։

-Տիկին Գյուլումյան, վերջին շրջանում ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորման ճանապարհով նոր Բարձր դատարանի՝ Գերագույն դատարանի ստեղծման գաղափարն է շրջանառվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին։

-Սա նոր խոսակցություն չէ։ Ժամանակ առ ժամանակ այդ մասին առանձին իրավաբաններ կամ քաղաքական գործիչներ խոսել են, բայց փաստը նրանում է, որ Եվրոպան եւ աշխարհի  երկրների մեծ մասն ընդունեց այսօր գոյություն ունեցող ճանապարհը, այսինքն, մասնագիտացված Սահմանադրական  դատարանը, որը կարող է ավելի արդյունավետ լինել, բայց, թե ինչպիսի ճանապարհ կընտրի քաղաքական իշխանությունը, ինչպիսի համակարգի օգտին կքվեարկի ժողովուրդը, որովհետեւ  դա միայն սահմանադրական  փոփոխություններով կամ նոր Սահմանադրության ընդունմամբ կարելի է անել,  դժվար է ասել։ Կրկնում եմ, աշխարհի 100-ից ավելի երկրներ ընտրել են այս համակարգը, ընդ որում,  ՀՀ Սահմանադրական  դատարանը այդ երկրների մեջ ունեցել է  բացարձակ հեղինակություն եւ ունի, դեռեւս։ Մեզ նման փոքր երկրի ներկայացուցիչը ընտրված է եղել Սահմանադրական  դատարանների միջազգային կազմակերպության բյուրոյի կազմում, որտեղ ընդամենը 9 երկրի ներկայացուցիչներ են։ Այս ամենը, եթե պատրաստ ենք զոհաբերել ու գնալու նոր համակարգի,  դա հարցի լուծման ձեւ է, բայց ես կրկնում եմ՝ գոնե մեր միջազգային վարկի առումով՝ թե Եվրոպական դատարանների ասոցիացիայում, թե Եվրոպական դատարանում, թե  Սահմանադրական իրավունքի միջազգային կազմակերպությունում, թե  նույն Վենետիկի  հանձնաժողովում, որոնց հետ մենք 20 տարի շարունակ ունեցել ենք ավանդական դարձած գիտագործնական կոնֆերանսներ, եթե պատրաստ ենք այս ամենը ջնջել՝ խնդրեմ։

-ՍԴ-ի գործունեության արդյունավետության համատեքստում անդրադառնանք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքները բոյկոտելու խնդրին, թեւ հարցազրույցի սկզբում այդ խնդրից խոսեցինք։ Արդյո՞ք այս հարցը քննարկման առարկա  է դարձել  ՍԴ-ում, մանավանդ, որ երեք նիստից ավելի բացակայելն արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։

-Գիտեք, դա կարգապահական պատասխանատվության հիմք է, բայց այդ  պատասխանատվության հարցը պետք է բարձրացնեն Դատարանի 3 դատավորներ։ Հիմա, որեւէ մեկը դա չի նախաձեռնի, երեւի մտածելով, որ ամեն դեպքում, մեր գործընկերն է եւ , որ անհրաժեշտություն չկա այդ ռադիկալ միջոցին դիմել, կկարողանանք , կհամագործակցենք եւ այդ սպասողական  վիճակն է միգուցե ձգվում։ Սա է զուտ պատճառաբանությունը, բայց, իհարկե, ՍԴ դատավորի առաքելությունը նրանում է, որ պաշտպանի Սահմանադրությունը։ ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն է իրականացնում՝  միայն դիմումների քննության միջոցով։ Հիմա, եթե մեզնից որեւէ մեկը  ընտրվել է ՍԴ դատավոր, բայց չի ցանկանում այդ գործընթացին մասնակցել, դա համենայնդեպս, իր համար պետք է լինի խնդրահարույց։ Նա պետք է մտածի, թե այս պայմաններում իր գործընկերները ինչո՞ւ են ստիպված իր փոխարեն աշխատել եւ այն գործընկերները, որոնց առիթը չի կորցնում ամեն անգամ ասելու, որ նրանք  լեգիտիմ չեն։ Բայց այդ գործընկերներին գործեր են մակագրվում, որոնք ինքը հետ է տալիս։ Ստիպված, մեզնից մեկն է այդ գործերը նախապատրաստում, որպեսզի  ժամկետների հետ կապված խնդիր չլինի, որպեսզի այդ վճռին սպասող քաղաքացին չմնա սպասումների մեջ։

-Խոսենք առհասարակ արդարադատության ու նաեւ սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահության խնդրից։ Մեր երկրում այս մտահոգությունը նոր չէ, բայց խնդիրը  ավելի սրվեց վերջին քաղաքական փոփոխություններից հետո ու տարբեր դրսեւորումներ ստացավ։  Ձեր կարծիքով, իրականում  ո՞րն է խնդրի խորքային պատճառը։

-Նախ, պատճառներից  մեկն այն է, որ ՍԴ-ի գործունեությունը, ասեմ՝ մեր մեղքով, պակաս թափանցիկ է։ Ես հակված չեմ մտածելու, որ  մեր հանրությունը տեղյակ է այդ գործունեությունից։ Ես չեմ կարծում, որ բոլորը մեր հասարակությունում նստում եւ կարդում են ՍԴ-ի որոշումները կամ գիտեն դրանց ունեցած ազդեցության մասին։ Այստեղ, երևի, մենք իսկապես  խնդիր ունենք, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրին հասցնել այն, ինչ  ՍԴ-ն անում է։ Ես չեմ կարծում, որ եթե մարդիկ  հասկանան, որ օրինակ,   իրենց կողմից լրատվամիջոցին  որեւէ տեղեկություն  հաղորդելու դեպքում իրենք՝որպես աղբյուր, որպես լրատվամիջոցին տեղեկություն տվող պաշտպանված են, եւ այդ  ինստիտուտը առավել ամրապնդվել է ՍԴ  որոշմամբ,  դրանից հետո ՍԴ-ի նկատմամբ վստահության հարց կդնեն։ Վերջին որոշումներից մեկը ներկայացնեմ, որը վերաբերում էր երեխայի  նպաստին։ Նպաստը տրամադրելու համար մոր պարագայում չէր  պահանջվում դատարանի  վճիռ, որ երեխան նրա խնամքին է թողնված, հոր պարագայում պահանջվում էր։ Հիմա, եթե  այդ հայրերը իմանան, որ մեր որոշման շնորհիվ է, որ իրենց հնարավորություն  է տրվում իրենց երեխային պահելու դեպքում, միայն  այդ փաստն արձանագրելով,  նպաստ ստանալ, չեն դնի վստահության խնդիր կամ այն բազմաթիվ մարդիկ, որոնք դժբախտաբար, կալանավայրում հարազատ ունեն եւ  որոնց նկատմամբ որեւէ կարգապահական տույժ կիրառվելու դեպքում զրկվում  էին տեսակցությունից, իրենց հարազատին հանձնուք տալու իրավունքից, եթե նրանք իմանան, որ  ՍԴ որոշմամբ է, որ այդ  սահմանափակումը վերացել է, երեւի թե չմտածեն  ՍԴ-ին չվստահելու  մասին, այսինքն, տեղեկացվածության պակաս կա։ Երկրորդ հանգամանքը, որն ավելի լուրջ է, դա քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է։ Անցյալ օրը ես մի հանրային քննարկման էի եւ առիթ ունեցա ասելու, որ երբ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը  Բարձր դատարանին փորձում է վարկաբեկել, գոնե նրա ընտրողները վստահության որոշակի անկում ունենում են։ Այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչով է այս դատարանը զբաղվում, բայց չեն վստահում, լսել են, որ ընտրական վեճեր  է քննում եւ ընտրությունների արդյունքներն անվավեր չի ճանաչել։ Ցույց տվեք ինձ  մի երկիր, որտեղ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներ է քննարկել եւ անվավեր ճանաչել։ Համարյա չկա նման պրակտիկա։ Այդ բանավեճի ժամանակ մասնակիցներից մեկն ասում է, թե ՍԴ որոշումներին, որպես կանոն, հետևել են հալածանքներ, նույնիսկ սպանություններ, ես չէի ուզում ներքաշվել քաղաքական բանավեճի մեջ, բայց համենայնդեպս, ՍԴ  որոշումներին են նախորդել դրանք, ՍԴ որոշումներից հետո  գնացել է որոշակի կայունացում, այսինքն, մարդիկ փողոցից գոնե տուն են վերադարձել։ Այսպիսի գնահատական տալ ՍԴ-ի գործունեությանը, բնականաբար, իր ազդեցությունը թողնելու է։

- Այսինքն, տիկին Գյուլումյան, դատական համակարգի ու արդարադատության խնդիրները շահարկվո՞ւմ են։

-Շահարկվել բառը գուցե այն չէ, բայց, որ քավության նոխազ է դառնում, դա միանշանակ է։ Ինչ-որ  տեղ ինչ-որ սխաներ կան հասարակությունում, ներդրող չի գալի,  եկեք ասենք՝ դատարանները լավը չեն, դրա համար ներդրող չի գալիս։  Հնարավոր է դա իր ազդեցությունը ունի, բայց դա կարող ենք ասել, երբ կոնկրետ դատական ակտին գնահատական ենք տալիս, կարող ենք ասել կոնկրետ  դատավորի վերաբերյալ, որը միանձնյա է գործը  քննել, կարող ենք ասել՝ դատավորը սխալ է արել, բայց երբ խոսքը կոլեգիալ մարմնի մասին է, երբ 9 դատավորով մտնում ենք խորհրդակցական  սենյակ եւ 5 ձայնը բավարար է, որպեսզի որոշում կայացվի եւ խորհրդակցական սենյակի գաղտնիքը օրենքի պահանջով պետք է մնա խորհրդակցական սենյակի ներսում, դուք ի՞նչ  գիտեք , ի՞նչ հարաբերակցությամբ է այդ որոշումը կայացվել։ Միգուցե այսօր հարձակվել եք հենց այն 4-ի, 3-ի կամ 2-ի վրա, որոնք այդ որոշմանը դեմ են  քվեարկել, եւ Դուք դա  չգիտեք։ Սա էլ  դատարանի աշխատանքը  չպատկերացնելու հետեւանք է։

-Տիկին Գյուլումյան,  այդ նույն քննարկմանը Դուք ասացիք՝ թող մեր քաղաքացիները անհոգ լինեն, եթե ՍԴ կգա մի փաստաթուղթ, որը հակասահմանադրական լինի, այն չի կարող ուժի մեջ մնալ։ Ըստ որոշ գնահատականների, ՍԴ-ի շուրջ ընթացող  գործընթացը պայմանավորված է նաեւ առաջիկայում սպասվող որոշ փաստաթղթերի սահմանադրականության հետ կապված հնարավոր քննարկումների հետ։

-Անցյալ օրը պատահաբար պառլամենտի աշխատանքին էի հետեւում, պատգամավորներից մեկը  սկսեց «Կիկոսի մահը» արտասանելով, հիմա ինձ մոտ էլ այդ ցանկությունը առաջացավ։    Նման գնահատականների համար երկու պատճառ կարող է լինել։ Այդ հանրային քննարկումներում  ներքուստ համոզված եք, որ այսինչ օրենքը  հակասահմանադրական է եւ հանգիստ կարողանում եք ասել, որ ՍԴ-ն այն ճանաչելու է հակասահմանադրական։ Սա մի տարբերակը։ Երկրորդ տարբերակը, կարծես թե, ըստ էության,  գոյություն էլ չունի, բայց նույնիսկ չգիտեք՝ ինչի մասին է ակտը, որը կարող է գալ ՍԴ, բայց արդեն ասում եք, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչելու։ Այսինքն, այստեղ ապացույցների խնդիր չկա, այստեղ ակտն է, որը պետք է կարդալ, համեմատել եւ որպես  կանոն ՍԴ-ն որեւէ ակտի վերաբերյալ որոշում կայացնելիս միջազգային փորձն է անպայման ուսումնասիրում, ՄԻԵԴ  նախադեպային իրավունքը եւ նոր որոշակի եզրակացության է հանգում։ Մյուս շատ կարեւոր  հանգամանքը այն է, որ ՍԴ-ում , ինչպես բոլոր դատարաններում, դատավարությունը  մրցակցային է, այսինքն, երկու կողմեր են գալիս, որոնք իրար հետ  մրցում են, եթե դու չես կարողանում քո ճիշտը ապացուցել, ներկայացնել օրենքով  սահմանված կարգով անհրաժեշտ ապացույցներ, բնականաբար, պարտվելու ես, նույնիսկ, եթե դու համոզված ես, որ ճիշտ ես։  Հաճախ սա ասում եմ այդ նույնն ընտրական վեճերի հետ կապված։

-Եվ վերջում, տիկին Գյուլումյան, նորից ուզում եմ անդրադառնալ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Դուք բազմիցս նշել եք, որ ՍԴ-ում այսօր ճգնաժամ չկա, բայց,  ամեն դեպքում, գործող քաղաքական իշխանությունը համարում է, որ գոյություն ունեցող իրավիճակը պետք է համապատասխանեցնել սահմանադրի կամքին, որը արտացոլվել է 2015 թ սահմանադրական փոփոխություններում։ Սա փակուղայի՞ն իրավիճակ է, ելքը ինչպե՞ս եք տեսնում։

-Մենք ինչո՞ւ ենք Սահմանադրության միայն մի նորմը վերցնում, կա նաեւ մյուս նորմը. Սահմանադրի կամք ասելով,  մենք Սահմանադրությունն ամբողջության մեջ պետք է վերցնենք։  Հիմա, այս պայմաններում այսպիսին է դատարանը, եւ ասել, որ դատարանում ճգնաժամ կա, ճիշտ չէ։ Դատարանի  ճգնաժամ ասելով, ես հասկանում եմ այն, երբ դատարանն ի վիճակի չէ աշխատել, բայց դատարանը բնականոն  գործում է, դատարանի շուրջ ստեղծված է  այդ ճգնաժամը եւ ստեղծված է առանձին անձանց կողմից, ինչը արդեն ձնագնդի էֆեկտ է ստացել։ Բոլորը, ովքեր հասկանում եմ , չեն հասկանում ՍԴ-ից, հարկ են համարում ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Կրկնում եմ, ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ եւ ոչ թե ՍԴ-ում եւ դրա հաղթահարման ճանապարհներից մեկն էլ այն է, որ այո, այդ իշխանությունները, որոնք հակված են մտածել, որ այստեղ ճգնաժամ կա,  իրենք որոշակի գործողություններ  ձեռնարկեն՝ փակելու համար այդ թեման, բայց  դատարանը նորմալ գործում է։ Սա է ամբողջը։

 

Հարցազրույցը՝ Մ.Ղ.-ի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:41 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան
17:57 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱլվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը
16:33 28/09/2019  |  ՄեկնաբանությունԸնտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք. Անի Սամսոնյան
12:23 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ պատրաստվում հրաժարական տալ . Ալվինա Գյուլումյան
08:29 28/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» դժգոհ է. Ինչ որոշում է կայացրել Արտակ Զեյնալյանը. «Ժամանակ»
14:37 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակմանը
15:07 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները
14:16 29/10/2018  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Հարությունյանը դատաիրավական ոլորտում մրցակցային արդարադատության ստեղծման անհրաժեշտություն է տեսնում
10:00 12/09/2018  |  ՄամուլԱլվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել. «Ժողովուրդ»
11:06 06/04/2018  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ծանրաբեռնվածությունը ոչ միայն չթուլացավ, այլև նոր խնդիրների հանգեցրեց. ո՞ւմ էին պետք այս քայքայիչ «բարեփոխումները»

Արխիվ

[]