Թեմաներ
Կիրակի 03 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2020   16:24 Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա․ Վիտալի Բալասանյան 03/29/2020   16:07 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/29/2020   15:59 Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Նիկոլ Փաշինյան 03/29/2020   15:47 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/29/2020   15:05 Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում 03/29/2020   14:52 Այսօր տեղի կունենա Մոսկվա-Երեւան երեք չվերթ 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/29/2020   14:11 Ցավակցում եմ բոլորիս. Փաշինյանը Պատրիկ Դևեջյանի մահվան մասին 03/29/2020   13:21 Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ. Ռուբեն Մելիքյան 03/29/2020   13:05 ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար 03/29/2020   12:56 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/29/2020   12:45 «Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան 03/29/2020   12:32 Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/29/2020   10:34 «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում տնակ է բռնկվել 03/29/2020   10:21 «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   22:49 ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հայ ուսանողների երկու խումբ. որոշների վերադարձը կազմակերպել չի հաջողվել. Դեսպանատան հայտարարությունը 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   19:21 Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը 03/28/2020   16:35 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/28/2020   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 03/28/2020   16:08 Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020   16:03 29-ամյա կապանցի աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով 03/28/2020   14:42 Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   14:35 Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չկա 03/28/2020   14:29 Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները
03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը

Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) 11/19/2019   18:52  |  Քրեական խրոնիկոն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։

Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։

Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։
Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։

Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 08/11/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:24 31/10/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը պնդում է՝ քրեական գործ չի հարուցվել
15:48 29/10/2019  |  Քրեական խրոնիկոնԹաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
17:24 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած տղամարդը կալանավորվել է
19:10 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանները մարտական և ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքներ են հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16:46 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
19:01 22/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱկնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19:05 15/10/2019  |  Քրեական խրոնիկոնԿեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:50 12/10/2019  |  ՄամուլՈստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է․ Նիկոլ Փաշինյանի պահանջը. «Ժողովուրդ»
13:03 11/10/2019  |  Քրեական խրոնիկոնՊատանի խաղամոլը

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]