ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019 10:09 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո:
Սպայի ընկերներն ու հարազատները պնդում էին, որ մարզպետը նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքից հետո տեւական ժամանակ Արա Մխիթարյանը գտնվում էր կոմայի մեջ: Լրատվամիջոցների հետ զրույցներում նրա ընկերներն ու հարազատները, դեպքից իրազեկ աղբյուրներն ասում էին՝ «մինչ բժիշկները պայքարում են Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար, մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը եւ լուրեր տարածել, թե միջադեպին Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է»:
«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլեւս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել էր աղբյուրը:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու եւ անգործություն դրսեւորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել էին Տրդատ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:
Մինչդեռ վերջինը կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու եւ վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ից, գտնվել է Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում եւ՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23:55-ին եւ սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ի դրությամբ ավարտվել է: «Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ին վերադառնալու եւ մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 00:20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը»։ Ըստ ՔԿ-ի՝ փորձաքննությամբ Տրդատ Սարգսյանի բնակավայրի տեսագրության մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել:
«Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաեւ վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Առողջական ծանր վիճակում գտնվող սպայի ընկերներն ու աջակիցները, սակայն, չեն վստահում քննչական մարմնին եւ իշխանություններին։
«Այլընտրանք» հ/կ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, ով ավելի վաղ իր ընկերների հետ բողոքի ցույց էր կազմակերպել գործի արդար քննության համար, «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին չի հավատում: «Վստահ եմ, որ կողմնակալություն կա: Ես անձամբ եմ զրուցել դեպքի մասնակից մյուս սպաների հետ, ովքեր պնդում են Տրդատ Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց Նարեկ Մանթաշյանը: Մեր զրուցակիցը մշտական կապի մեջ է Արա Մխիթարյանի ընտանիքի հետ, ասում է՝ նրա ծանր վիճակը դեռ անփոփոխ է:
«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գեւորգ Հովհաննիսյանը եւս չի հավատում ՔԿ պնդումներին. «Եթե Տրդատ Սարգսյանը ներգրավվեր՝ որպես մեղադրյալ, պատասխանատվությունը կընկներ Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ իր թիմակիցն է։ Ես չեմ հավատում Քննչական կոմիտեին։ Հենց դրա համար էլ Վայոց ձորի մարզպետ նշանակեցին Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբանին։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, կողմնակալ քննություն է գնում»,- մեզ հետ զրույցում ասել է նա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 19.11.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը