ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019 18:28 | Մեկնաբանություն
Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել:
Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման ոլորտում գործունեություն ծավալած են եղել: Բացառությամբ թերևս, Արամ Սարգսյանի, որն ինչ-որ տեղ կոմպրոմիսային վարչապետ եղավ, թեպետ նա նույնպես տնտեսության բնագավառը ներկայացնող մասնագետ էր և մինչ այդ գործարան էր ղեկավարել:
Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության: Բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:
Թերևս, հենց սրանով պիտի պայմանավորել այն փողոցային՝ ցինիկ ու լկտի լեքսիկոնը, որ հատուկ է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդհանրապես, ասում են, որ իջևանի տարածաշրջանի տղամարդիկ էլ, կանայք էլ՝ հայհոյախոս են, գռեհիկ բառապաշարը նրանց համար սովորական բան է /իշխանական ֆեյքերի մեջ նրանք, ի դեպ, մեծ տոկոս են կազմում/, Փաշինյանը դա յուրաքանչյուր իր հրապարակային ելույթում ապացուցում է, որ տվյալ լեքսիկոնի կրողն է: Եվ քանի որ նա արդեն իսկ հայտարարել է, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը, տրամաբանորեն հասցնելով նրան, որ ՀՀ բյուջեն էլ՝ իր ընտանեկան բյուջեն է, ապա ինչո՞ւ չպիտի իր իսկ գռեհիկ բառապաշարը փորձի տարածել, առնվազն, սովորական դարձնել ժողովրդի համար:
Իսկ այս պարագայում, բնականաբար, ի՜նչ հայոց լեզվի անաղարտության մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերեն խոսքի մշակույթը խթանելու և այլն, և այլն:
Ի սկզբանե նա մտավ կառավարություն՝ մարդկային հոծ զանգվածի ուսերին նստած, որոնց մեջ քիչ չէին այնպիսիք, որ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու», վարչապետական բառապաշարը ուժի նշան էին համարել և համարում ու դրա կրողն էին: Հիմա, այս մտայնությունը փորձ է արվում ընդհանրական դարձնել:
Շատերը, հավանաբար, հիշում են, թե ինչ հետաքրքիր էին անցնում Վազգեն Սարգսյանի վարած կառավարության նիստերը, որոնց հաճախ նաև՝ սելեկտորային կապի միջոցով մասնակցում էին նաև մարզպետները, և նրանց մեջ քչերն էին, որ վարչապետի ռմբակոծություններին չէին արժանանում: Բայց այդ ռմբակոծությունները չեմ հիշում, որ մարդու արժանապատվությանը դիպչող լինեին ու նվաստացնող: Ասողը Վազգեն Սարգսյանն էր, որ երբեք իզուր ու ջրիկ խոսք չէր ասի: Ազգային տեսակ էր:
Նկատենք, որ անգամ Հովիկ Աբրահամյանը, որի հանդեպ շատերը վերապահումներ ունեին, որին նույն Փաշինյանն իբրև ընդդիմադիր պատգամավոր՝ վարչապետ եղած ժամանակ, բազմիցս է փորձել հունից հանել, սակայն, նա իր պատասխանների մեջ միշտ կոռեկտության սահմաններում մնաց: Ի դեպ, նրա ինքնասիրությունը շոյում էր իրեն բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկանցով շրջապատելը: Այնպես որ, այս համեմատության մեջ էլ Փաշինյանը պրոբլեմատիկ է, քանի որ սիրում է իրեն շրջապատել հլու-հնազանդներով, որոնց համար իր խոսքն օրենք է:
Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի:
Ինչ վերաբերվում է ապրելակերպին, ապա իրեն ժողովրդի վարչապետ համարող Փաշինյանը վաղուց է ժողովրդից հեռացել: Թեպետ «մաներաների», կենցաղավարության մեջ բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ