ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019 19:11 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, սկսվել է քրեական հեղինակություն համարվող «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մանուչարյանի սպանության նախապատրաստման գործով դատավարությունը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Վանաձորում բնակվող քրեական հեղինակության սպանությունը ծրագրվել էր իրականացնել 2017 թվականի գարնանը, ինչի համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ Սակայն, նախաքննության տվյալներով, մինչ դիպուկահարը կիրականացներ պատվերը ու կսպաներ քրեական հեղինակությանը, վարձակալված բնակարանում սպանվել է հենց նա։
Դիպուկահարի՝ Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանում, Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Հետագայում պարզվել էր, որ նա սպանվել է Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, իսկ հետքերը թաքցնելու համար նրա դին տեղափոխել էր Երեւան։ Ընդ որում՝ նրա մոտ չի եղել որեւէ փաստաթուղթ եւ օրեր շարունակ ոստիկանությանը չէր հաջողվում պարզել նրա ինքնությունը, թեեւ նա նախկինում եղել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից։
Կաչակի սպանությունն առայժմ բացահայտված չէ, սակայն դրա քննության ընթացքում բացահայտվել է քրեական հեղինակության սպանության նախապատրաստությունը, որի համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Այվազյանին։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների Սամվել Այվազյանը ճանաչել է նաեւ Կաչակին եւ հենց նա էր նրան հրավիրել՝ Շ.Մանուչարյանին սպանելու համար։ Նշենք, որ նախաքննության փուլում մեղադրյալ Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն դատարանում այն փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։
Այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստին տուժողը՝ քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն նիստին չէր ներկայացել. Նա իրեն տուժող չի համարում, իսկ ամբաստանյալի պաշտպանները մեղադրող դատախազ Վահան Սարգսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեցին՝ հայտարարելով, թե նա ունի կանխակալ վերաբերմունք ամբաստանյալի նկատմամբ։ Պաշտպան Աննա Ծառուկյանը նշեց, որ դատախազի գործողությունների և անգործության հետեւանքով Այվազյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել։
Պաշտպանն ընդգծեց, որ դատախազը պետք է վերասհկեր մինչդատական վարույթի ապօրինի, ոչ իրավաչափ գործողությունները և որպես հսկողություն իրականացնող հանրային սուբյեկտ՝ պետք է իր գործիքակազմում զսպող մեխանիզմներ գործածեր քրեական դատավարության սուբյեկտների իրավունքների ոտնահարումը կանխելու համար, ինչը դատախազի կողմից չի կատարվել։
Ծառուկյանը հայտարարեց, թե քննիչը վարույթում առկա նյութերը թաքցրել է դատարանից, մոլորեցրել է դատարանին՝ նշելով, որ կալանքի պայմանների ժամանակ հիմնավոր կասկածը շարունակվում է, մինչդեռ՝ գործում առկա է եղել ենթադրյալ տուժող Շալիկո Մանուչարյանի ցուցմունքը, ով նշել է, որ չի ճանաչում ամբաստանյալին և Կաչակին, իրեն տուժող չի ճանաչում և թշնամություն չի ունեցել նախկինում։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության փուլում քննիչը կատարել է նաև այլ խախտումներ, այն է՝ գործով վկային նախաքննության փուլում ներկայացրել է նախաքննական տվյալներ, հաղորդակցվել նրա հետ աշխատանքային ժամից հետո, ուղարկել բնակարանի լուսանկարները, որտեղ կատարվում էր խուզարկություն։ Պաշտպանը նշեց, որ վերոնշյալ խախտման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, որտեղից այն հասցեագրվել է Դատախազություն։
Ներկայացված բացարկի միջնորդությանը միացավ նաև ամբաստանյալ Սամվել Այվազյանը և նրա մյուս պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը։ Վերջինս հավելեց, թե մեղադրանքը շինծու է։
Ներկայացված միջնորդությանը առարկեց մեղադրող Վահան Սարգսյանը՝ ընդգծելով, որ ներկայացված բացարկի միջնորդությունն անհիմն է։ Դատախազը նշեց, որ միջնորդության մեծ մասը վերաբերում էր քրեական գործում առկա ապացույցների վերլուծմանը, հետազոտմանը, մինչդեռ այդ ապացույցները դատարանի կողմից պետք է դեռ հետազոտվեն։
Անդրադառնալով միջնորդության մյուս հիմքերին՝ դատախազը նշեց, որ ներկայացվել են վկայի և մեղադրյալ Սամվել Այվազյանի առերես կատարված հարցաքննությունների արձանագրությունները, իսկ ինչ վերաբերում է քննիչի կողմից ինչ-որ նյութեր չներկայացնելուն, ապա դատախազը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ նյութ ներկայացնի, ինչը չներկայացնի՝ խափանման միջոցի հարցը քննարկելիս։
«Եթե ինչ- որ նյութ առկա է և չի ներկայացվել, դա կարող է խոսել միայն հօգուտ մեղադրյալի»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ պաշտպանների տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի դատավորին, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածը նշում է, որ վարույթն ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և որոշում է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Ներկայացված բացարկի միջնորդությունը քննարկելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 11։30-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 16:36 Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ և զոհեր
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին