Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Նոր Հաճընի ողբերգությունը. արդյո՞ք չորս երեխաները և ծեր կինը զոհն են նեոլիբերալ քաղաքականության. Վահան Իշխանյան 11/18/2019   10:48  |  Մեկնաբանություն

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է.

«Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։

Մամուլը հաղորդում է. « Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»:

Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։

Բայց սա ամենը չի. Սոցապ նախարար Զառա Բատոյանի հայտարարությունից պարզվում է որ այդ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպտեմբերի մեկից նրանք այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը սկսել էր գիշերօթիկները փակելու գործընթաց։
Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացը արդեն ամառվանից սկսվել է։

«Ազատությունը» հաղորդում է. «4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կ․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ»։

Այսնիքն նախարարությունը որոշել է որ Նոր Հաճընի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, եթե ծեր 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը ։ Պարզվեց խնդիր կար, որ ավարտվեց ողբերգությամբ։

Հայաստանում ծայրահեղ աղքատներըից շատերը չկարողանալով պահել երեխաներին տալիս են գիշերօթիկ։ Ինքս գրել եմ այդպիս ընտնիքի մասին. հիշում եմ կնոջը, չորս երեխա ուներ, ամուսինը բանտում էր, տուն չուներ, մի ունևոր մարդ գյուղում գոմի պես տեղ էր տվել որ տանիք ունենա, տներ մաքրելով մի կերպ գումար էր աշխատում, չորս երեխաներն էլ գնում էին գիշերօթիկ։ Կինը ասում էր որ գիշերօթիկը փրկություն է, քանի որ չէր կարող երեխաներին կերակրել։ Երբ իմացա որ գիշերօթիկները փակում են, հիշեցի այս ընտնիքը, ու պատկերացրեցի թե բազմաթիվ աղքատ ընտնիքներ ինչ ծանր վիճակում են հայտնվելու։ Այժմ այս ողբերգությունը։
Սոցապ նախարար Զառա Բատոյանը արդարանում է.

«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:

Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:
Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:

Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:

Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:

Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ կիրակի տուն էին գալու ու մահանալու էին։ Մի քիչ ցինիկ է հնչում։ Նախ, նրանք հայտնբերվել են շաբաթ ցերեկվա ժամը մեկին, դեռ հայտնի չի թե որ ժամին են մահացել։ Եվ նաև, եթե շարունակեին գիշերօթիկ հաճախել, իրադարձությունների հաջորդականությունը կարող էր այլ լինել։ Իսկ ահա վերջին նախադասությունը « Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին» արդեն վառ ցինիզմ է՝ նետված չորս երեխաների և ծեր կնոջ մահվան հետևից։
Եթե այս պատմության մեջ որևէ մեկին զգուշության կոչ պետք է անել, ապա առաջին հերթին կառավարությանը, որ զգույշ եղեք և ձեր լիբերալ կոչվող ռեֆորմներով մի վերացրեք պետության հոգածությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ։

Այս ողբերգության նաև, բազմաթիվ ընտնիքների նկատմամբ անհոգի վերաբերմունքի համար, որ նրանց զրկել են գիշերօթիկ դպրոցների միջոցով երեխաներին խնամք ստանալու հնարավորությունից, պատասխանտու է ոչ միայն Սոցապ նախարարը, այլև ամբողջ կառավարությունը։

Կառավարության նեոլիբերալ գաղափարախությունը, մասնավորեցման ու խնայողության անհոգի քաղաքկաանությունը աշխատանքից զրկում է բազմաթիվ պետական ծառայողների. պարբերաբար լուրերով հաղորդում են նոր բնագավառների մասնավորեցման մասին՝ պետական աուդիտները փակվում են, որ մասնավորին տան, բանակում ճաշարանները տրվում են մասնավորին և այլն և այլն։ Նաև տարեցների ու երեխաների խնամքն է մասնավորեցվում։

Վարչապետը հայտարարում է, թե տարեցների տների,
մանկատների, գիշերօթիկների ծառայությունները մրցույթով տալիս են մասնավոր կազմակերպությունների։ Այսինքն, վարչապետը հոգատարությունը, ապրումկցումը վերացնում է, ու խնամքի գաղափարը առևտրականացնում, հանում շուկա, որ մասնավորները մրցելով, այսիքն իրար գզելով փողի տեր դառնան, ու այդպես ծառայություն մատուցեն։ Հավանաբար մի այդպիս առևտրային ծառայութուն էլ Նոր Հաճընի ընտնիքին էին նախատեսել, կամ չէին նախատեսել։

Եթե վարչապետի հավատամքն այն էգոիստական մոտեցնումն է, թե ամեն ինչ պայմանվորված է անձնական շահով, և քանի որ պետական կառույցի մեջ անձնական շահ չկա, հետևաբար պետությունը չի կարող որակյալ ծառայություն մատուցել՝ լինի Բատոյան, թե այլ նախարար, ուրեմն, ամեն ինչ նաև երեխաների ու ծերերի խնամքը պետք է մասնավոեցնել, էլ ինչո՞ւ իշխանությունը փոխեցին, հեն է հանրապետական նախարարը կմնար, կմանսավորեցներ ամեն ինչ։ Կամ էլ, եթե չէին կարող համոզել, ամեն ինչ կմնար նույնը ու Նոր Հաճընի երեխաները կշարունակեին հաճախել գիշերօթիկ։

Անցյալ տարի վարչապետը դժգոհում էր, թե 350 հազար մարդ աշխատում է, որ իր հարկերով 800 հազար մարդ պահի։ Այժմ 800 հազարից կարող են հինգ հոգու հանել։

Եթե սոցապ նախարար Զառա Բատոյանը խմբակային շահերից ավելի բարձր իդեաներ ունենար, ապա հասկանալով, թե ինչ անհոգի գաղափարախոսության իրագործողն է ինքը, արդարանալու փոխարեն, հրաժարական կտար։ Հրաժարական առաջին հերթին այն գաղափարախոսությունից որ հենց իրեն հռչակել է ապաշնորհ մեկը, ով պետական պաշտոնին հայտնվելով ի վիճակի չի գիշերօթիկների ու ծերանոցների որակը բարձրացնել և ստիպված մասնավորեցնում, այսինքն երեխաների, ծերերի ու մյուս կարիքավորների խնամքը տալիս է ինչ որ փողամոլների»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]