ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը չի սահմանափակվելու գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի վերլուծությամբ ու սանկցիաների կիրառմամբ. Շաթիրյան 11/18/2019 13:01 | ԼՐԱՀՈՍ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը չի սահմանափակվելու բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ապագայում նաև ծախսերի հայտարարագրերի վերլուծությամբ և դրանց արդյունքում սանկցիաների կիրառմամբ։ Հանձնաժողովը բազմապրոֆիլ է լինելու։ Այս առումով ես կարևորեցի նաև անհամատեղելիության պահանջների և այլ սահամանափակումների միասնականացման գաղափարը»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Շաթիրյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այս պահին քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Անդամների մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն ու Բարձրագույն դատական խորհուրդը։
Շաթիրյանն ասաց, որ սահմանափակումներ հետ կապված որոշ վերապահումներ ունի բովանդակային առումով. «Դրանք նույնական են, ինչ 2011թ-ի խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի վերաբերելի հոդվածում արտացոլված դրույթները, ավելին՝ այլ սահմանափակումների ներքո տեղ են գտել առանձին արգելանքներ, որոնց վերահսկողության կառուցակարգերի մեղմ ասած կամ բացակայում են, կամ թերի են։ Օրինակ՝ խոսքս վերաբերում է պաշտոնից ազատվելուց հետո որոշակի ժամանակահատվածում կոնկրետ գործատուի կամ կազմակերպության մոտ աշխատանքի ընդունման արգելքն, որի նկատմամբ պաշտոնյան վերահսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում։ Բազմաթիվ պետություններում ներդրված է մեթոդ, ըստ որի աշխատանքից ազատվելուց հետո որոշակի ժամանակահատվածում պաշտոնյան շարունակում է ներկայացնել հայտարարագրեր»։
«Իմ քայլի» թեկնածուն ասաց, որ իր նշած գործընթացի նպատակադրումներից մեկն էլ հենց հնարավոր շահերի բախման իրավիճակների կանխարգելումն ու վերհանումն է։
«Խնդիրներ կան նաև վարքագծի կանոնների, այլ սահմանափակումների, շահերի բախմանն առնչվող կանոնակարգողներ խախտումների համար իրավական հետևանքներ նախատեսող կառուցակարգերի բարելավման առումով։ Օրինակ՝ նույն շահերի բախման պարագայում, չգիտես ինչու, օրենսդիրը բացառել է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանած պատասխանատվության հնարավորությունը։ Ինչու՞։ Միգուցե հիմնավորումներ բերեն, որ օրինակ ասվի քաղաքական պաշտոնյայի կարգապահական պատասխանատվությունը, որն է, թողենք գործընթացները գնան բնականոն ճանապարհով և սա մեխանիկորեն կհանգեցնի հանրային ճնշման արդյունքում պաշտոնյայի հրաժարականին, բայց զուգահեռաբար կա հարցի մյուս կողը՝ արդյոք մեր երկրում արմատավորված է այդպիսի մշակույթ»,-ասաց Շաթիրյանը։
Ավարտելով խոսքը, նա նշեց, որ իր պատկերացմամբ հանձնաժողովը պետք է համագործակցի նաև քաղաքացիական ինստիտուտների հետ։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել