Թեմաներ
Կիրակի 12 / 08 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/08/2019   16:37 Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել 12/08/2019   15:19 Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել 12/08/2019   15:13 ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 36 տեխնիկական սարքավորում... 12/08/2019   14:24 Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք 12/08/2019   14:20 Մարդու ծերացման երեք փուլերը. գիտնականներ 12/08/2019   13:06 Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 12/08/2019   12:24 Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ (տեսանյութ) 12/08/2019   12:15 Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 12/08/2019   12:10 Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   12:04 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   16:53 Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. «ԼՕՖԹ» կենտրոնում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գյումրեցի ձեռներեց կանանց հետ 12/07/2019   16:21 Հրդեհ տան ննջասենյակում 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:34 Հրդեհ Ազատան գյուղում 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   14:04 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   13:59 Տեղումներ չեն սպասվում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   21:56 Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/06/2019   18:01 Իրավապահները հիվանդասենյակում հայտնաբերել են ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019   21:53 Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   19:11  |  Քրեական խրոնիկոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, սկսվել է քրեական հեղինակություն համարվող «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մանուչարյանի սպանության նախապատրաստման գործով դատավարությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Վանաձորում բնակվող քրեական հեղինակության սպանությունը ծրագրվել էր իրականացնել 2017 թվականի գարնանը, ինչի համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ Սակայն, նախաքննության տվյալներով, մինչ դիպուկահարը կիրականացներ պատվերը ու կսպաներ քրեական հեղինակությանը, վարձակալված բնակարանում սպանվել է հենց նա։

Դիպուկահարի՝ Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանում, Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Հետագայում պարզվել էր, որ նա սպանվել է Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, իսկ հետքերը թաքցնելու համար նրա դին տեղափոխել էր Երեւան։ Ընդ որում՝ նրա մոտ չի եղել որեւէ փաստաթուղթ եւ օրեր շարունակ ոստիկանությանը չէր հաջողվում պարզել նրա ինքնությունը, թեեւ նա նախկինում եղել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից։

Կաչակի սպանությունն առայժմ բացահայտված չէ, սակայն դրա քննության ընթացքում բացահայտվել է քրեական հեղինակության սպանության նախապատրաստությունը, որի համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Այվազյանին։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների Սամվել Այվազյանը ճանաչել է նաեւ Կաչակին եւ հենց նա էր նրան հրավիրել՝ Շ.Մանուչարյանին սպանելու համար։ Նշենք, որ նախաքննության փուլում մեղադրյալ Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն դատարանում այն փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։

Այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստին տուժողը՝ քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն նիստին չէր ներկայացել. Նա իրեն տուժող չի համարում, իսկ ամբաստանյալի պաշտպանները մեղադրող դատախազ Վահան Սարգսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեցին՝ հայտարարելով, թե նա ունի կանխակալ վերաբերմունք ամբաստանյալի նկատմամբ։ Պաշտպան Աննա Ծառուկյանը նշեց, որ դատախազի գործողությունների և անգործության հետեւանքով Այվազյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել։

Պաշտպանն ընդգծեց, որ դատախազը պետք է վերասհկեր մինչդատական վարույթի ապօրինի, ոչ իրավաչափ գործողությունները և որպես հսկողություն իրականացնող հանրային սուբյեկտ՝ պետք է իր գործիքակազմում զսպող մեխանիզմներ գործածեր քրեական դատավարության սուբյեկտների իրավունքների ոտնահարումը կանխելու համար, ինչը դատախազի կողմից չի կատարվել։

Ծառուկյանը հայտարարեց, թե քննիչը վարույթում առկա նյութերը թաքցրել է դատարանից, մոլորեցրել է դատարանին՝ նշելով, որ կալանքի պայմանների ժամանակ հիմնավոր կասկածը շարունակվում է, մինչդեռ՝ գործում առկա է եղել ենթադրյալ տուժող Շալիկո Մանուչարյանի ցուցմունքը, ով նշել է, որ չի ճանաչում ամբաստանյալին և Կաչակին, իրեն տուժող չի ճանաչում և թշնամություն չի ունեցել նախկինում։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության փուլում քննիչը կատարել է նաև այլ խախտումներ, այն է՝ գործով վկային նախաքննության փուլում ներկայացրել է նախաքննական տվյալներ, հաղորդակցվել նրա հետ աշխատանքային ժամից հետո, ուղարկել բնակարանի լուսանկարները, որտեղ կատարվում էր խուզարկություն։ Պաշտպանը նշեց, որ վերոնշյալ խախտման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, որտեղից այն հասցեագրվել է Դատախազություն։

Ներկայացված բացարկի միջնորդությանը միացավ նաև ամբաստանյալ Սամվել Այվազյանը և նրա մյուս պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը։ Վերջինս հավելեց, թե մեղադրանքը շինծու է։

Ներկայացված միջնորդությանը առարկեց մեղադրող Վահան Սարգսյանը՝ ընդգծելով, որ ներկայացված բացարկի միջնորդությունն անհիմն է։ Դատախազը նշեց, որ միջնորդության մեծ մասը վերաբերում էր քրեական գործում առկա ապացույցների վերլուծմանը, հետազոտմանը, մինչդեռ այդ ապացույցները դատարանի կողմից պետք է դեռ հետազոտվեն։

Անդրադառնալով միջնորդության մյուս հիմքերին՝ դատախազը նշեց, որ ներկայացվել են վկայի և մեղադրյալ Սամվել Այվազյանի առերես կատարված հարցաքննությունների արձանագրությունները, իսկ ինչ վերաբերում է քննիչի կողմից ինչ-որ նյութեր չներկայացնելուն, ապա դատախազը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ նյութ ներկայացնի, ինչը չներկայացնի՝ խափանման միջոցի հարցը քննարկելիս։

«Եթե ինչ- որ նյութ առկա է և չի ներկայացվել, դա կարող է խոսել միայն հօգուտ մեղադրյալի»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ պաշտպանների տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի դատավորին, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածը նշում է, որ վարույթն ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և որոշում է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Ներկայացված բացարկի միջնորդությունը քննարկելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 11։30-ին։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]