ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր Հաճընի ողբերգությունը. արդյո՞ք չորս երեխաները և ծեր կինը զոհն են նեոլիբերալ քաղաքականության. Վահան Իշխանյան 11/18/2019 10:48 | Մեկնաբանություն

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է.
«Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։
Մամուլը հաղորդում է. « Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»:
Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։
Բայց սա ամենը չի. Սոցապ նախարար Զառա Բատոյանի հայտարարությունից պարզվում է որ այդ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպտեմբերի մեկից նրանք այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը սկսել էր գիշերօթիկները փակելու գործընթաց։
Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացը արդեն ամառվանից սկսվել է։
«Ազատությունը» հաղորդում է. «4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կ․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ»։
Այսնիքն նախարարությունը որոշել է որ Նոր Հաճընի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, եթե ծեր 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը ։ Պարզվեց խնդիր կար, որ ավարտվեց ողբերգությամբ։
Հայաստանում ծայրահեղ աղքատներըից շատերը չկարողանալով պահել երեխաներին տալիս են գիշերօթիկ։ Ինքս գրել եմ այդպիս ընտնիքի մասին. հիշում եմ կնոջը, չորս երեխա ուներ, ամուսինը բանտում էր, տուն չուներ, մի ունևոր մարդ գյուղում գոմի պես տեղ էր տվել որ տանիք ունենա, տներ մաքրելով մի կերպ գումար էր աշխատում, չորս երեխաներն էլ գնում էին գիշերօթիկ։ Կինը ասում էր որ գիշերօթիկը փրկություն է, քանի որ չէր կարող երեխաներին կերակրել։ Երբ իմացա որ գիշերօթիկները փակում են, հիշեցի այս ընտնիքը, ու պատկերացրեցի թե բազմաթիվ աղքատ ընտնիքներ ինչ ծանր վիճակում են հայտնվելու։ Այժմ այս ողբերգությունը։
Սոցապ նախարար Զառա Բատոյանը արդարանում է.
«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:
Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:
Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:
Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:
Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ կիրակի տուն էին գալու ու մահանալու էին։ Մի քիչ ցինիկ է հնչում։ Նախ, նրանք հայտնբերվել են շաբաթ ցերեկվա ժամը մեկին, դեռ հայտնի չի թե որ ժամին են մահացել։ Եվ նաև, եթե շարունակեին գիշերօթիկ հաճախել, իրադարձությունների հաջորդականությունը կարող էր այլ լինել։ Իսկ ահա վերջին նախադասությունը « Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին» արդեն վառ ցինիզմ է՝ նետված չորս երեխաների և ծեր կնոջ մահվան հետևից։
Եթե այս պատմության մեջ որևէ մեկին զգուշության կոչ պետք է անել, ապա առաջին հերթին կառավարությանը, որ զգույշ եղեք և ձեր լիբերալ կոչվող ռեֆորմներով մի վերացրեք պետության հոգածությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ։
Այս ողբերգության նաև, բազմաթիվ ընտնիքների նկատմամբ անհոգի վերաբերմունքի համար, որ նրանց զրկել են գիշերօթիկ դպրոցների միջոցով երեխաներին խնամք ստանալու հնարավորությունից, պատասխանտու է ոչ միայն Սոցապ նախարարը, այլև ամբողջ կառավարությունը։
Կառավարության նեոլիբերալ գաղափարախությունը, մասնավորեցման ու խնայողության անհոգի քաղաքկաանությունը աշխատանքից զրկում է բազմաթիվ պետական ծառայողների. պարբերաբար լուրերով հաղորդում են նոր բնագավառների մասնավորեցման մասին՝ պետական աուդիտները փակվում են, որ մասնավորին տան, բանակում ճաշարանները տրվում են մասնավորին և այլն և այլն։ Նաև տարեցների ու երեխաների խնամքն է մասնավորեցվում։
Վարչապետը հայտարարում է, թե տարեցների տների,
մանկատների, գիշերօթիկների ծառայությունները մրցույթով տալիս են մասնավոր կազմակերպությունների։ Այսինքն, վարչապետը հոգատարությունը, ապրումկցումը վերացնում է, ու խնամքի գաղափարը առևտրականացնում, հանում շուկա, որ մասնավորները մրցելով, այսիքն իրար գզելով փողի տեր դառնան, ու այդպես ծառայություն մատուցեն։ Հավանաբար մի այդպիս առևտրային ծառայութուն էլ Նոր Հաճընի ընտնիքին էին նախատեսել, կամ չէին նախատեսել։
Եթե վարչապետի հավատամքն այն էգոիստական մոտեցնումն է, թե ամեն ինչ պայմանվորված է անձնական շահով, և քանի որ պետական կառույցի մեջ անձնական շահ չկա, հետևաբար պետությունը չի կարող որակյալ ծառայություն մատուցել՝ լինի Բատոյան, թե այլ նախարար, ուրեմն, ամեն ինչ նաև երեխաների ու ծերերի խնամքը պետք է մասնավոեցնել, էլ ինչո՞ւ իշխանությունը փոխեցին, հեն է հանրապետական նախարարը կմնար, կմանսավորեցներ ամեն ինչ։ Կամ էլ, եթե չէին կարող համոզել, ամեն ինչ կմնար նույնը ու Նոր Հաճընի երեխաները կշարունակեին հաճախել գիշերօթիկ։
Անցյալ տարի վարչապետը դժգոհում էր, թե 350 հազար մարդ աշխատում է, որ իր հարկերով 800 հազար մարդ պահի։ Այժմ 800 հազարից կարող են հինգ հոգու հանել։
Եթե սոցապ նախարար Զառա Բատոյանը խմբակային շահերից ավելի բարձր իդեաներ ունենար, ապա հասկանալով, թե ինչ անհոգի գաղափարախոսության իրագործողն է ինքը, արդարանալու փոխարեն, հրաժարական կտար։ Հրաժարական առաջին հերթին այն գաղափարախոսությունից որ հենց իրեն հռչակել է ապաշնորհ մեկը, ով պետական պաշտոնին հայտնվելով ի վիճակի չի գիշերօթիկների ու ծերանոցների որակը բարձրացնել և ստիպված մասնավորեցնում, այսինքն երեխաների, ծերերի ու մյուս կարիքավորների խնամքը տալիս է ինչ որ փողամոլների»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
- 12/09/2019 16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը
- 12/09/2019 12:57 Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական 2 պատճառով .Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը