Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019   16:23  |  Մեկնաբանություն

Խորհրդային աստվածամերժողական համակարգի փլուզմամբ և անկախության ձեռքբերմամբ կտրուկ մեծացավ հետաքրքրությունը քրիստոնեության, հայոց եկեղեցու, սրբավայրերի, վանքերի, հոգևոր նշանավոր այրերի գործունեության նկատմամբ: Մտավորականությունը չէր կարող անմասն մնալ ընդհանուր համազգային զարթոնքից և չնայած առկա դժվարություններին` պետք է իր մասնակցությունը բերեր պատմական ազգային-հոգևոր արժեքների վերհանման ու հանրայնացման գործում: Այս կարևոր առաքելության իրականացման ճանապարհին մեծ և անքննելի արժեք ունի 2003 թ.-ից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցներում դասավանդումը:

Երբեմն մամուլում ականատես ենք լինում այնպիսի կարծիքների, որոնք պնդում են առարկայի հակասահմանադրական լինելը՝ մատնացույց անելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը: Իսկ իրականում ինչպիսին է առարկայի առնչությունը Մայր օրենքին: 2005թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հատուկ ընդգծվեց Հայ առաքելական եկեղեցու դերը և կարևորությունը հայոց համար, նմանապես 2015թ. Սահմանադրական հաջորդ փոփոխության ժամանակ ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի 1-ին մասում մասնավորապես շեշտվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը (Հոդված 17):

Ինչպես տեսնում ենք, այս տարիների ընթացքում (1995-2005-2015թթ) երկրի Մայր օրենքը մեկ քայլ առաջ է գնացել ՝ կարևորելով Հայաստանյաց առաքելական եկեղեցու դերը, երբեք չսահմանափակելով խղճի և դավանանքի ազատությունը: Եվ հիմա ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին խոչընդոտ կամ ոչ անհրաժեշտ համարվի «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը: Ներկա մարտահրավերների պայմաններում՝ հազիվ թոթափած խորհրդային տարիների աստվածամերժողական գաղափարախոսությունը, պիտի կարողանանք «ամուր լինել մեր լեռների պես» և թույլ չտանք օտարածին, աղանդավորական և ազգահալած ուժերի ներթափանցումը և մեր հայրենիքում դրանց տարածումը:

Առարկան իրականացնում է պաշտպանություն առաջին հերթին ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ դպրոցից արդեն իսկ երեխան սկսում է տարբերակել և տարրական կրոնական գիտելիք ունենալ, նրան ավելի հասուն տարիքում բարդ է լինում մոլորեցնել և աղանդավորական ցանցը գցել: Ասվածի վառ ապացույցն այն է, որ սովետական իշխանության տարիներին, երբ կրոնական ցանկացած երևույթ երկրորդված էր, համակարգի փլուզումից հետո պարարտ հող էր ստեղծել շատ ու շատ աղանդների և ուժերի ներթափանցման և տարածման համար: Հայտնի ճշմարտություն է նաև այն, որ պետության ինքնանկախությունը կարող է վտանգվել ինպես դրսի, այնպես էլ ներսի թշնամիների կողմից: Աղանդները, օտարածին և հայադավ գաղափարախոսությունները հենց այդ ներսի թշնամիներն են, որոնց դեմ պայքարի հիմնական միջոցներից է դպրոցական պարտադիր ծրագրում վերոհիշյալ առարկայի դասավանդումը: Չորս տասնյակից ավելի պետություններում կրոնական գիտելիքներ մատուցվում են դպրոցական կրթական ծրագրերում՝ պետության հովանու ներքո:

Առարկայի դուրս բերմամբ մեր հասարակությանը կամա թե ակամա կզրկենք ավելի լավ տեղեկացված լինելուց, որը և հետընթաց կդառնա մեզ համար՝ հայտնվելով ճիշտ 1990-ականներում: Սեփական երկրի, եկեղեցու պատմության իմացությունը և մայրենի լեզվի խոր տիրապետումը այն վահանն է ինչով՝ զինված է հայ մարդը, լինի Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Հայտնի փաստ է, որ Սփյուռքում չեն միաձուլվում այն հայ զավակները, ովքեր ամուր կապ ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ և տիրապետում են հայոց ոսկեղենիկ լեզվին:

Այսօր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի կազմության հետ կապված որոշ քննադատություններ, իսկապես, տեղին են: Այո՛, դասագրքերը վերանայման, վերախմբագրման և նոր նյութերով համալրելու կարիք ունեն:
Հարգելինե՛ր, տարիների ընթացքում ամբարված փորձը, ջանքն ու գիտելիքը գրչի մեկ հարվածով չավերենք, այլ միաբանվենք և բարեփոխենք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ի շահ մեր սուրբ ազգի հարատևության և հետագա հաղթանակների:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի պ.գ.թ., դոց. Լ. Ա. Պողոսյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]