Թեմաներ
Ուրբաթ 12 / 06 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2019   00:14 Սաուդյան Արաբիան՝ G20- ի գլխավորությամբ, կոչ է արել պայքարել կանանց իրավունքների համար 12/05/2019   23:59 Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   22:32 Ֆրանսիացիները այրել են Մակրոնի խրտվիլակը և կռվել ոստիկանության հետ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով (տեսանյութ) 12/05/2019   21:48 Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին 12/05/2019   21:15 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/05/2019   20:40 Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 12/05/2019   20:28 Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը 12/05/2019   20:19 Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների վերաբերյալ Վ.Իշխանյանի հրապարակումը մնացել է անհետեւանք 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/05/2019   19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/05/2019   19:14 «Քաղաքացիներն ահազանգում են…» 12/05/2019   19:05 Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք 12/05/2019   19:02 Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին 12/05/2019   18:59 Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի. ՀՅԴ 12/05/2019   18:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը 12/05/2019   18:45 Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում 12/05/2019   18:37 «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին 12/05/2019   18:29 Այդ մարդիկ արդեն իրականությունից կտրվել են և անհեթեթության եզրերը կորցրել են. Արայիկ Հարությունյանը՝ ՀՅԴ-ի մասին 12/05/2019   18:25 Պաշտոնական թվերն ապացուցում են՝ ո՛չ օրենսդրական կարգավորումներով, ո՛չ վարչարարությամբ անհնար է մեծածավալ ներդրումներ ներգրավել. Մելքումյան 12/05/2019   18:19 Կառավարությունն ընդունել է պատգամավորի առաջարկը՝ կրկնապատկել Վրաստանի հայկական ԶԼՄ-ներին հատկացվող գումարը 12/05/2019   18:14 Նախորդներին էլ, գործողներին էլ հետապնդելու ենք, եթե թաթախվեն կոռուպցիայի մեջ. Արայիկ Հարությունյան 12/05/2019   18:04 Մեր պետության ներսում լուրջ խցանումներ են եղել և այդ խցանումները կապ ունեն Բաղրամյան 26-ի հետ. Արման Բաբաջանյան 12/05/2019   17:57 ԱԻՆ-ը նախազգուշացնում և հորդորում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման վտանգի մասին 12/05/2019   17:47 Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման. Զ.Մնացականյան 12/05/2019   17:39 Պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ ներկայացնել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ 12/05/2019   17:28 Ձեր ձեռքին դա փաստարկ կլիներ, որ ընդդիմության ոչ բոլոր առաջարկներն են մերժվել. ԱԺ պատգամավոր 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/05/2019   16:55 Գործերի քանակն աճում է, բայց դատավորների թիվը նույնն է մնում, ե՞րբ է աճելու նրանց թիվը. ԱԺ պատգամավորը՝ Ատոմ Ջանջուղազյանին 12/05/2019   16:49 Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի 12/05/2019   16:40 Դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել է լրացուցիչ Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացք 12/05/2019   16:32 Գնալու ենք մինչև 1991. Էդուարդ Աղաջանյան 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/05/2019   16:20 Արծվաշենի բնակիչները պահանջում են փոխհատուցում իրենց կորցրած տների համար 12/05/2019   16:17 Ստորագրվել է համատեղ արձանագրություն 12/05/2019   16:15 Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին 12/05/2019   16:10 Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան 12/05/2019   16:05 Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր 12/05/2019   15:59 Տհաճ էր և զարմանալի. Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին 12/05/2019   15:51 Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 12/05/2019   15:44 X պահի մեր հանրապետությունում կանխիկ վճարում պետք է այլևս չլինի. ՀՀ փոխվարչապետ 12/05/2019   15:33 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը 12/05/2019   15:30 Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/05/2019   15:25 ՀԿ-ները կպարտավորվեն բացահայտել իրենց ֆինանսական աղբյուրները 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   15:07 Ի՞նչն են լռեցնում, Սերժ Սարգսյանը լուռ է եղել. Էդմոն Մարուքյանը՝ 3-րդ նախագահի մեղադրանքի մասին 12/05/2019   14:53 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը 12/05/2019   14:50 Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը
12/04/2019   18:55 Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին 12/04/2019   17:18 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/04/2019   22:03 Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել 12/04/2019   17:54 Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց 12/04/2019   10:15 Խիստ լարվել են Ծառուկյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները. «Խնամիների հարցում բախտս չբերեց» . «Հրապարակ» 12/04/2019   23:11 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը. Իրավապաշտպանները պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը 12/04/2019   12:55 Երևանի քաղաքապետը վարչապետի դե՞մ է գործում 12/04/2019   13:44 Պահանջում են վաղաժամկետ դադարեցնել ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները. բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ 12/04/2019   18:35 Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարն ու նրա վարորդը 12/04/2019   17:34 Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը 12/04/2019   22:10 Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ իր նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական 12/04/2019   13:21 Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրել է Արցախում մուղամ լսելու 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/04/2019   17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան 12/04/2019   19:18 Որպես կթու կով կթել են ով հասել է, իսկ հիմա թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2019   17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան 12/04/2019   14:14 Լարված իրավիճակ ԱԺ շենքի առջեւ. մահացած զինվորի հարազատները պահանջում են բացահայտել ճշմարտությունը 12/04/2019   19:32 Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում. ՀՀԿ-ի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 11/17/2019   22:52  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։

 Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամակատարարումը կլինի լիարժեք։ Տեղեկացվել է, որ ծրագիրը գրեթե ավարտին է հասցվել։

 Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան, այլապես չի ընդունվի և նաև ուշադրություն հրավիրել շինաշխատանքներն իրականացնող աշխատակիցներին պատշաճ արտահագուստով ապահովելու կարևորության վրա։ «Այն մշակույթը, որ բանվորի շորերն իր տան հին շորերն են, պետք է փոխվի, պետք է աշխատանքային արտահագուստ կրելու մշակույթը զարգանա, որովհետև դա հարգանք է աշխատողի և նրա աշխատանքի նկատմամբ», - նկատել է վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։ Վարչապետը հանդիպել է նաև մանկապարտեզի բակում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին աշխատատեղերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության զարգացման վերաբերյալ, ներկայացրել միկրոբիզնեսի, գյուղատնտեսության, մարզերում ու գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման և մի շարք այլ ուղղություններով կառավարության ծրագրերը, ինչպես նաև հորդորել նրանց ևս նախաձեռնող լինել ու անհատական ջանքեր ներդնել արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոց։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։

 Ե՜վ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, և՜ Զորավանի մանկապարտեզ-արվեստի դպրոցի պարագայում պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է արտաքին վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները։  Հաստատությունները կապիտալ նորոգվելու են և ամբողջությամբ հագեցած են լինելու նոր գույքով։

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։

 Գոհունակություն հայտնելով ծրագրերից՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվում մարդկանց կյանքում. «Որ ասում են՝ իսկ մարդն իր կյանքի փոփոխությունը ե՞րբ է զգալու։ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց գնացող երեխայի ծնողը, որ շաբաթը 3 անգամ պետք է տրանսպորտային ծախս աներ, երեխային տաներ Եղվարդ, բերեր, հիմա նրա երեխան կգա արվեստի դպրոց Զորավանում, ինքն այդ ընթացքում ուրիշ գործով կզբաղվի, հիմա այդ մարդու կյանքը փոխվե՞ց, թե՞ ոչ։ Սա է կյանքի փոփոխությունը»։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է համայնքների՝ դրսում գործունեություն ծավալող գործարարների կողմից երեխաների կրթական զարգացման ծրագրերում ներդրումները։ «Պետք է քննարկել համայնքապետերի և գործարարների հետ, որպեսզի ֆինանսական միջոցները ներդրվեն երեխաների զարգացման, կրթական որակի բարելավման ծրագրերի մեջ։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ունենալն է։ Սուբվենցիոն ծրագրի էությունն այն է, որ համայնքի բյուջեից է ներդրվում, և կառավարությունն է պետբյուջեից ներդնում։ Մենք կարող ենք նաև զուգահեռ սուբվենցիոն ծրագրեր անել գյուղերի, համայնքների գործարար հանրության հետ, ովքեր դրսից ցանկանում են օգնել և տարբեր համայնքներում նման ծրագրեր իրականացնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց դրա համար ենք առաջարկում, որպեսզի տեղային մտածելակերպից դուրս գանք։ Հավասարապես ցանկացած անկյուն մեր հայրենիքն է», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Կառավարության ղեկավարը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։ Համայնքապետը նաև հայտնել է, որ ճանապարհը մոտակայքում գտնվող Ծաղկեվանք տանող միակ ճանապարհն է ու նաև զբոսաշրջային նշանակություն ունի։ Նոր Երզնկայում շրջայցի ընթացքում նկատելով մետաղական ջարդոն և հին ավտոմեքենաների կոնստրուկցիաներ՝ վարչապետն անդրադարձել է ընդհանրապես հանրապետությունում մետաղական աղբի վերացման խնդրին, համայնքի բնակիչների հետ քննարկել խնդրի լուծման ուղիները և կարևորել այդ գործում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների համատեղ ջանքերի գործադրումը։

Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնանից սկսել մնացած ճանապարհի հիմնանորոգումը։

Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։

Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա- և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 17/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խոսել է Աստվածաշնչի իր սիրած հատվածի մասին
17:01 17/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Երզնկա
17:12 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
14:33 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
14:25 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
10:10 16/11/2019  |  ՄամուլՓաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին. «168 ժամ»
22:22 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
18:41 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ էսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել. Փաշինյան (տեսանյութ)
15:48 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
13:03 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Սահակյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]