Թեմաներ
Շաբաթ 12 / 07 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   21:56 Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 12/06/2019   21:53 Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում 12/06/2019   21:26 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/06/2019   20:31 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջի վրա 12/06/2019   20:10 ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Գվատեմալայի պատվիրակությանը 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/06/2019   19:22 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019   18:47 Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա 12/06/2019   18:23 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ 12/06/2019   18:09 Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը 12/06/2019   18:01 Իրավապահները հիվանդասենյակում հայտնաբերել են ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   17:57 ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ 12/06/2019   17:50 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 12/06/2019   17:44 Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   17:29 ԲՀԿ-ական ավագանին փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 12/06/2019   17:23 Այս ծախսերը բավականին ճոխ են մեզ համար. Հռիփսիմե Առաքելյան 12/06/2019   17:00 Քաղաքի խնդիրները լուծելու համար մասնավորից օգնություն են խնդրում, բայց տոնակատարության համար միլիոններ են հատկացվում բյուջեից 12/06/2019   16:57 Խորհրդարանում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը 12/06/2019   16:51 Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. Թեհմինա Վարդանյան 12/06/2019   16:28 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/05/2019   14:13 Աջ ղեկով ավտոմեքենաներն արդեն կարող են ներկրել Հայաստան 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը 12/05/2019   18:04 Մեր պետության ներսում լուրջ խցանումներ են եղել և այդ խցանումները կապ ունեն Բաղրամյան 26-ի հետ. Արման Բաբաջանյան 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/05/2019   19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/06/2019   11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել. «Փաստ» 11/16/2019   10:34  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ եւ հեռանալ։ 

ՍԴ անդամների եւ մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական համակարգի վրա բիրտ ճնշումներ են գործադրվում, որն օրենքով պատժելի է եւ հետագայում կարող է վատ անդրադառնալ նրանց պաշտոնավարման եւ հետպաշտոնավարման վրա։ 

Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է հնչեցնում իշխանությունների հասցեին։ 

Հիշենք ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ ՍԴ-ի ու ընդհանրապես դատարանների նկատմամբ ճնշումներից։

 Եվ քանի որ ճնշումների միջոցով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի, հիմա էլ կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը։ 

Այդ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: 

ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, դրա համար էլ ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու ձեռնտու տարբերակին։ 

Սակայն այս հարցը նաեւ վերաբերում է դատավորների հեղինակությանը, դրա համար էլ նրանց մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը եւ չի պատրաստվում թոշակի գնալ։

 Եվ, ամենայն հավանականությամբ, դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի, դրա համար էլ իշխանությունները դիտարկում են նաեւ ՍԴ-ն վերակազմավորելու եւ, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու նոր Բարձր դատարան ձեւավորելու տարբերակը։ 

Ե՛վ գլխից կազատվեն, եւ՛ գլխացավանքից: Ընդ որում, խոսքն այս պարագայում կվերաբերի ոչ միայն Բարձր դատարանին, այլեւ ընդհանրապես ողջ դատական համակարգին: 

Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ ՍԴ-ի եւ Վճռաբեկի գործառույթները իր մեջ ներառող գերագույն դատարան, ինչպիսին ԱՄՆ-ում է։ 

Սակայն այս օրենսդրական նախագիծը առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ն ներկայացված է որպես առանձին դատական մարմին, որին վերապահված է սահմանադրական արդարադատության իրականացումը։ 

Փաստորեն, իշխանությունների համար մնում է միայն մեկ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում ու դրա միջոցով ՍԴ-ի վերակազմավորում, սակայն այս հարցում էլ իշխանություններին մեծ դժվարություններ են սպասվում։ 

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեծ ռեսուրսներ խլող եւ ժամանակատար գործընթաց է։ 

Այն երկար մշակման գործընթաց պետք է անցնի, ապա դրվի հանրային քննարկման եւ հետո նոր միայն հանրաքվե անցկացվի այդ հարցով, սակայն, ինչպես տեսնում ենք, գնալով՝ տարբեր պատճառներով պայմանավորված՝ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, ուստի շատ մեծ հարցականի տակ է՝ արդյոք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի՞ իշխանության ներկայացրած Սահմանադրության տարբերակն անցկացնել, թե՞ ոչ։ 

Այնպես որ, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը դեռեւս չի նշանակում, որ ՍԴ-ն վերակազմավորելու իշխանական ծրագրերի դրական ելքն արդեն ապահովված է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16.11.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:25 15/11/2019  |  ՄամուլՊլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի. «Ժողովուրդ»
19:33 14/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը
10:03 09/11/2019  |  ՄամուլԳագիկ Հարությունյանը դեպրեսիայի մեջ է. «Ժամանակ»
09:55 09/11/2019  |  ՄամուլԻշխանությունը «թայմ աութ» է վերցրել. Նոր «ռասկլադ» է հարկավոր. ի՞նչ է կատարվում կուլիսներում. «Փաստ»
19:06 07/11/2019  |  ՄեկնաբանությունԴատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման. ՍԴ
11:37 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ` Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով. Գոռ Հովհաննիսյան
10:59 07/11/2019  |  ՄամուլԻշխող թիմը որոշել է փորձության ենթարկել Հրայր Թովմասյանին․ Ստամբուլյան կոնվենցիան ՍԴ-ի ճանապարհին է. «Ժողովուրդ»
09:54 07/11/2019  |  ՄամուլԻշխանություններն ուզում են վերացնե՞լ ՍԴ-ն. Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել. «Փաստ»
15:03 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆորայր Փանոսյանի ձերբակալությունն իրավաչափ չէր, առաջադրված մեղադրանքում էլ չկա հիմնավոր կասկած. փաստաբան
21:11 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովի նախագահը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և վերահաստատել Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]