Թեմաներ
Կիրակի 12 / 08 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/08/2019   17:01 Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք 12/08/2019   16:37 Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել 12/08/2019   15:19 Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել 12/08/2019   15:13 ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 36 տեխնիկական սարքավորում... 12/08/2019   14:24 Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք 12/08/2019   14:20 Մարդու ծերացման երեք փուլերը. գիտնականներ 12/08/2019   13:06 Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 12/08/2019   12:24 Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ (տեսանյութ) 12/08/2019   12:15 Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 12/08/2019   12:10 Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   12:04 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   16:53 Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. «ԼՕՖԹ» կենտրոնում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գյումրեցի ձեռներեց կանանց հետ 12/07/2019   16:21 Հրդեհ տան ննջասենյակում 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:34 Հրդեհ Ազատան գյուղում 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   14:04 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   13:59 Տեղումներ չեն սպասվում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/06/2019   18:01 Իրավապահները հիվանդասենյակում հայտնաբերել են ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»

Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   12:20  |  Մեկնաբանություն

Քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Վաճառակա՞ն, թե՞ վաշխառու»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Լիդերը հույսի վաճառական է» - Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։

Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։

Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։

Միեւնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որեւէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։

Անհերքելի է, որ նախորդ տարի ապրիլ-մայիսին մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ փոփոխությունների եւ լավի սպասումով։ Դա է պատճառը, որ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ օրերին, հրապարակը եւ առհասարակ ողջ երկիրը պատկերվում է որպես հույսի մի մեծ «տոնավաճառ», ուր մարդիկ սպասում էին հույս գնելու իրենց հերթին եւ ուր կար հույսի մեկ «վաճառական», ով հասցնում էր բոլորին հույս վաճառել։ Դա երկրի գործող վարչապետն էր՝ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։

Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։

Ու թեեւ հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, ( «ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։

Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե ոչ։

Ամենակարեւորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ, պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն՝ բարելավվել քո կյանքը, բավարարվել քո ակնկալիքը, այլ ոչ թե օրինակ ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։

Քսան տարվա թալանի հեքիաթը չպատմեք, քանզի կա դրա հակառակ հեքիաթը՝ երեսուն տարվա թալանինը ու բացի այդ, եթե այդ հեքիաթը ճիշտ լիներ, ապա տրամաբանական է , որ քսան տարի թալանած երկրում 55 միլիոն եվրոյանոց նոր ինքնաթիռը կամ նոր ավտոմեքենան չէ, որ առաջնահերթ ծախս պետք է լինեին, կամ առհասարակ հնարավոր լինեին, այլ օրինակ, պետական ծառայողի, այո ոչ նախարարի աշխատավարձը կրկնապատկելը։

Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։

Իհարկե սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը գերարդարացված են։

Հավասարակշռության համար էլ համարենք, որ նախկին իշխանական շրջանակներն էլ հույս չունեն ու դատենք միայն ՀՀ սովորական քաղաքացու դիրքերից ելնելով։

Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաեւ ինձ որեւէ մեկը իր կարծիքը չի կարող պարտադրել։

Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համար, թե մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։

Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։

Շուտով՝ մաս առաջին՝ երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը.....

Հ.Գ. Ազատ եք մեկնաբանություններում նշել այն հույսը, որն ըստ ձեզ իրականություն չի դարձել՝ առաջարկելով թեմաներ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան
22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան
13:12 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղեցիկ չէր. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
10:14 04/10/2019  |  Մեկնաբանություն«Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը»». Արփինե Հովհաննիսյան
14:02 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍասուն Միքայելյանը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում
09:35 03/10/2019  |  Մեկնաբանություն«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է». Թևան Պողոսյան

Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]