Թեմաներ
Ուրբաթ 08 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/07/2020   22:27 Հայտնել են՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/07/2020   21:38 Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի 08/07/2020   21:29 ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ 08/07/2020   21:17 Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում 08/07/2020   21:10 Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան 08/07/2020   20:53 Էջմիածնում վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել 08/07/2020   20:42 ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների 08/07/2020   20:35 Ինչու հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան 08/07/2020   20:23 Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ 08/07/2020   19:57 «Լիդիանի» վագոն-տնակները տեղափոխվեցին. Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց 08/07/2020   19:49 Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:43 «Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան 08/07/2020   19:39 Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես. Աննա Կոստանյան 08/07/2020   19:33 Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020   19:25 «Ինչքան այս գործընթացը ձգվի, այդքան նոր գործեր են բացահայտվելու» Թեհմինա Ենոքյան 08/07/2020   19:13 Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:03 Հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավել կորուստ . Սերժ Սարգսյան 08/07/2020   19:01 Բնապահպանն առաջարկեց իրենց ապամոնտաժված վագոնը տեղափոխեն բնակչի այգին, որտեղից այն բերել էին 08/07/2020   18:50 Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի: 08/07/2020   18:42 Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է 08/07/2020   18:40 Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020   18:28 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 08/07/2020   18:24 Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ 08/07/2020   18:19 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցի վերաբերյալ որոշումը՝ առաջիկա օրերին 08/07/2020   18:17 «Ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնելու ենք» Գևորգ Ազիզյան 08/07/2020   18:16 Ռոբերտ Քոչարյանի գրքի նկատմամբ նախատրամադրվածություն կա.փաստաբան 08/07/2020   18:07 Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, եւ իմ որոշման մեջ եղել եմ վճռական. Սերժ Սարգսյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   17:59 Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը արգելելու գործով նշանակվեց դատաքննություն 08/07/2020   17:54 Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020   17:44 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 08/07/2020   17:41 Զորավիգ կանգնենք Լիբանանին եւ լիբանահայությանը. ՀՅԴ 08/07/2020   17:25 Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/07/2020   17:15 Ապամոնտաժվում է Լիդիան Արմենիայի վագոն-տնակը 08/07/2020   17:09 Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար 08/07/2020   17:07 ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում 08/07/2020   16:59 Արմեն Թավադյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 08/07/2020   16:53 Եթե Ջերմուկի մայրուղու հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. ՀԲՃ-ի հայտարարությունը 08/07/2020   16:51 Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 08/07/2020   16:43 Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին. Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները 08/07/2020   16:29 «Զվարթնոց». Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը 08/07/2020   16:24 Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները 08/07/2020   16:20 ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 08/07/2020   16:19 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է ՍԴ դատավորների երեք թեկնածուների բարեվարքությունը 08/07/2020   16:15 Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 08/07/2020   16:08 Չէի կարող չգնալ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան 08/07/2020   16:06 Բեյրութում զոհերի թիվը հասել է 157-ի, ծանր վիճակում է գտնվում 120 մարդ. Զոհերի թիվը կարող է ավելանալ
08/06/2020   19:51 «Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/06/2020   12:30 Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն հաստատում է 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/06/2020   19:07 ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/06/2020   21:29 Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին 08/06/2020   18:37 Նավի սեփականատերը, որի բեռը կարող էր պայթել Լիբանանում, Խաբարովսկից գործարար էր 08/06/2020   13:38 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 08/06/2020   17:24 Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/06/2020   10:46 Հրապարակվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը 08/06/2020   11:12 Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում.տղայի վիճակը ծանր է գնահատվում 08/06/2020   10:05 Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին. «Հրապարակ» 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/06/2020   14:48 Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 08/07/2020   00:06 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 08/07/2020   13:42 «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան 08/06/2020   19:57 Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին.Գևորգ Պետրոսյան 08/06/2020   17:26 Հրապարակի մոտից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցին

Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   16:41  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ որեւէ հակասահմանադրական օրենք, որը կմտնի ՍԴ, որի վերաբերյալ դիմում կլինի ՍԴ-ում չի կարող մնալ ուժի մեջ, մեր կայացված որոշումներն են այդ մասին վկայում»,-ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված քննարկմանը այսօր հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Քննարկման մասնակցում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը,ով հայտարարեց, որ գործող ՍԴ-ն կանգնած է նախկին կոռումպացված համակարգի մեջքին եւ հենց այդ կերպ է ընկալվում հասարակության կողմից։

Ալվինա Գյուլումյանը քննարկման մասնակիցներին դիմեց՝ հարցնելով, արդյոք ՍԴ դատավորի վերջին ընտրությունը քաղաքական պայմանավորվածությունների արդյունք չէր, ապա նշեց. «Որեւէ արգելք ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենսդրությամբ չկա առ այն, որ նախկինում կուսակցության անդամը չի կարող լինել ՍԴ նախագահ»,- ապա հավելեց. «Մեր աչքերի առաջ ԱԺ-ում 2 թեկնածուներ եղան, որոնք որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել , որոնք որպես մասնագետ համապատասխանում էին չափանիշներին, բայց չընտրվեցին ԱԺ-ի կողմից, այլ ընտրվեց մեկը, որը ցանկալի էր քաղաքական ուժի համար»։

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ սա քաղաքական գործընթաց է եւ իր՝ որպես ՍԴ դատավորի պարտականությունն է աշխատել ընտրված դատավորի հետ.«Իմ լիազորությունները այդտեղ ավարտվում են։ Այն, ինչ կարող է անել ՍԴ դատավորը, կապված իր գործընկերների հետ, դա կարգապահական վարույթի հարուցումն է, եթե դա կա»։

Ալվինա Գյուլումյանը եւս մեկ անգամ նշեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։ «Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել՝ ասելու, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, և դրա համար այստեղ կրկնելը անհրաժեշտ չհամարեցի: Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը, եթե այստեղ ճգնաժամ տեսնում է, այդ հարցը չբարձրացրեց մինչև իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը։ Գոնե հեղափոխությունից անմիջապես հետո որևէ մեկը այդ հարցը չբարձրացրեց»,-ասաց Ալվինա Գյուլումյանը՝ նկատի ունենալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Նա նշեց՝ մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է այս պահին նման խնդիր դրվում: «Եթե դուք այս հարցի պատասխանը գտնեք, միգուցե ես այդ մասին ձեզ հետ խոսեմ»,-քննարկման մասնակիցներին դիմեց Գյուլումյանը։

«Ես գտնում եմ, որ Հրայր Թովմասյանի ընտրության մեջ որևէ սահմանադրական նորմի խախտում չի եղել: Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցի ասածին, թե մենք ի՞նչ ենք առաջարկում, բնականաբար, մենք հակասահմանադրական որևէ ճանապարհ առաջարկել ու դրա հետ համաձայնել չենք կարող: Մի տարբերակ կա միայն. դա նոր Սահմանադրության ընդունումն է» ։

Անդրադառնալով ՍԴ –ի գործունեությանը՝ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ անշուշտ բացթողումներ էլ են եղել։ Մասնավորապես, ՍԴ դատավորը խոսեց ՍԴ-ի ոչ հրապարակային ե թափանցիկ գործունեության մասին եւ հենց սա համարեց պատճառներից մեկը, որ ՍԴ-ի վերաբերյալ այսօր հնչում են տարբեր գնահատականներ։

«Հրապարակային գործունեությանը խանգարում է պարտավորությունը՝ լինել քաղաքականապես չեզոք եւ զսպվածություն պահպանել։ Երբ ներդրվեց գրավոր ընթացակարգով դիմումների քննությունը, ՍԴ-ն մի փոքր հասարակությունից կտրվեց»,-ասաց նա։
Խոսելով դատարանների նկատմամբ վստահության մասին՝ Ալվինա Գյուլումյանն ընդգծեց.«Ես չեմ հիշում մի պահ, երբ մեր հանրապետությունում դատարանները իսկապես չդիտարկվեին որպես քավության նոխազ, երբ հասարակության մեջ ինչ- որ բան այնպես չէ՝ մեղավորը դատարաններն են»,- ասաց ՍԴ դատավորը։

Անդրադառնալով դատարանների նկատմամբ վստահության խնդրին, Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ անվստահության պատճառներից մեկը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է. «Իզուր չէ, որ ես ասացի՝ քավության նոխազ։ Երբ իշխանությունները ինչ-որ տեղ արդյունավետության պակաս են տեսնում, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել»։ Ալվինա Գյուլումյանը շեշտեց՝հենց քաղաքական իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն։

«Ընդհանրապես, եթե խոսում ենք դատարանի անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերը, մանավանդ, բարձրագույն ատյանների ներկայացուցիչները, իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել, դա կարող են անել քաղհասարակության ներկայացուցիչները, դա կարող են անել առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը որպես այդպիսին։ Բնականաբար, եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, ապա նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից եւ այստեղ, այո, կարող է լինել վստահության մեծ անկում»,-ընդգծեց ՍԴ դատավորը։

Ալվինա Գյուլումյանն ասաց՝ ՍԴ-ն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ, որոնցից շատերը ուղղված եղել հասարակության մեջ ժողովրդավարության զարգացմանը, իրավունքի գերակայության ապահովմանը եւ ՄԻ պաշտպանությանը։ «Ինձ համար ցավալի է, երբ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին նույնիսկ անդրադառնում եմ մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են։ ՍԴ-ում, երբ անհատական դիմումները դարձան ՍԴ քննության առարկա, դատարանի հիմնական դիմողներից շատերը, որոնց դիմումները բավարարվել են, այսօր դատարանի հիմնական քննադատողներից են»։ Որպես օրինակ, Ալվինա Գյուլումյանը նշեց «Ասպարեզ» ակումբի հայցը, որը ՍԴ է ներկայացվել փաստաբաններ Եգորյանի եւ Գրիգորյանի կողմից, երբ վերջինս դեռ չէր զբաղեցնում ՍԴ դատավորի պաշտոնը։

Անդրադառնալով ընտրական վեճերի խնդրին, Ալվինա Գյուլումյանն ասաց՝ միայն մի դեպքում է՝ 1996 թվականին է ՍԴ-ն հանդես է եկել որպես փաստի դատարան, երբ դեռ ձեւավորված չէր եւ ընդհուպ գնաց քվեատուփեր բացելու ճանապարհով, իսկ դրանից հետո ՍԴ-ն քննել է ոչ թե ընտրության արդյունքները, այլ՝ արդյունքների վերաբերյալ որոշման օրինականությունը։

Քննարկման մասնակիցներից ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մեղադրանքներ հնչեցրեց ՍԴ-ի հասցեին, հայտարարեց, որ կառույցն է կրում երկրում տեղի ունեցած ապօրինությունների պատասխանատվությունը։ «Ես կարծում եմ, որ դուք հանցակից եք այդ ապօրինությունների, այդ սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել այդ որոշման պատճառով»,-հայտարարեց Արման Բաբաջանյանը, ինչին ի պատասխան Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ փորձ է արվում իրեն ներքաշել քաղաքական բանավեճի մեջ։

«Ես կոչ կանեմ՝ լինել մի փոքր ավելի կոռեկտ, հանցագործ է նա, հանցակից է նա, ում նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, եթե կհասնեք նման դատավճռի կայացմանը, կկարողանաք ինձ հանցակից անվանել, ես այդ դատավորներից մեկն եմ, ես մի մարդ եմ, որը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, զարգացման առումով շատ ավելի մեծ ներդում ունի այս երկրում, քան այստեղ նստածներից որեւէ մեկը»,-Բաբաջանյանին դիմելով ասաց Ալվինա Գյուլումյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱլվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը
16:33 28/09/2019  |  ՄեկնաբանությունԸնտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք. Անի Սամսոնյան
12:23 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ պատրաստվում հրաժարական տալ . Ալվինա Գյուլումյան
10:00 12/09/2018  |  ՄամուլԱլվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել. «Ժողովուրդ»
09:33 18/03/2016  |  ՄամուլԻնչու՞ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվել. «Ժողովուրդ»
12:29 23/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ ՍԴ նորանշանակ անդամն ստանձնեց պաշտոնը
16:42 02/08/2014  |  ԼՐԱՀՈՍԱլվինա Գյուլումյանը ժամանակից շուտ վերադարձել է և նշանակվել ՍԴ դատավոր
16:34 06/06/2014  |  ՀարցազրույցԱլվինա Գյուլումյան. Եթե համապատասխան առաջարկ ստանամ, ապա պատրաստ եմ վերադառնալ
09:30 22/02/2014  |  ՄամուլՄԻԵԴ-ում 1000-ից ավելի չքննված դիմում Հայաստանի դեմ՝ ադրբեջանցիների կողմից
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը

Տեսանյութեր

08/07/2020   11:46 ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար նյութեր գտնել

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]