ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից. Դավիթ Շահնազարյան 11/15/2019 13:37 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ նախկին, ավանդական դարձած վտանգներին ավելացել են տարածաշրջանային նոր որակի վտանգներ։
Նա վտանգներ է տեսնում մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մոտեցումներում։ Արձանագրելով, որ այս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ են հնչեցրել՝ Դ.Շահնազարյանն առանձնացրեց դրանցից մեկը, որը համարում է ամենակարեւորը: Դա այն է, որ ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք մինչև 2018 թվականի մայիս ամիսը, այլ նոր ելից կետից է սկսում: «Ո՞րն է այն կետը, որը կար մինչեւ նախորդ տարվա մայիս ամիսը։ Առաջինն այն է, որ բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային մեկ կարեւոր հարց՝ արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով միջոցառումներն էին։ Լավ գիտեք, որ կային երեք միջոցառումներ՝ հատուկ սարքերի տեղադրում շփման գծի երկայնքում, ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնում եւ զինադադարի խախտման մեխանիզմների ստեղծում»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը՝ նշելով, որ սա շփման գծում միջազգաին տարրեր ներմուծելու հարց էր, որը բավականին ձեռնտու էր հայկական կողմին։
Ըստ նրա՝ այս հարցը օրակարգում եղել է դեռեւս 2014 թվականին, բայց 2016 թվականից ապրիլյան քառօրյայից հետո դարձավ հիմնական օրակարգը, այսինքն՝ միջազգային հանրությունը հանձինս՝ ԵԱՀԿ համանախագահների ստանձնում էր պարտականություն շփման գծի իրավիճակի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա բանախոսն առանձնացրեց Մադրիդյան սկզբունքները՝ նշելով, որ թեեւ այն բազմիցս քննադատվել է, այդուհանդերձ ամրագրում էր երեք հիմնական սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ազգային ինքնորոշումը եւ ուժի, ուժի սպառնալիքի բացառումը։ Այդպիսով՝ էապես փոխել էր միջազգային հանրության վերաբերմունքը Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, այն տարանջատելով խորհրդային հանրապետության մյուս հակամարտություններից։
Մյուս կարեւոր բաղադրիչն այն է, որ Հայաստանը ու միջազգային հանրությանը մի կարծիքի էին, Ադրբեջանը մեկ այլ։
Մինչդեռ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից: «Եվ եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացն իշխանությունների կողմից հնչեցվող իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների միջոցով տարվել են փակուղի:
«Ամենավառ ապացույցն այն է, որ Բաքուն հայտարարում է, թե կա փաստաթուղթ, Հայաստանն ասում է՝ չկա: Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուն մենք ենք, քանի որ էապես փոխվել է իրավիճակը, որ կար: Հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանն են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ դիրքում: Սա մեծագույն վտանգ է մեզ համար», - ասաց Շահնազարյանը:
Այսպես՝ շարունակվելու դեպքում, ըստ Դավիթ Շահնազարյանի, միջազգային որևէ համաժողովում սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար անընդունելի կլինի, և առավելագույնը, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա անել, վետո դնելն է:
«Ինքնորոշման սկզբունքը պետք է լինի բանակցությունների հիմքում, ինչպես եղել է հակամարտության ողջ ընթացքում: Պետք է բացառել այդ սկզբունքին ոչ թե հակասող, այլ ստվեր գցող որևէ հայտարարություն: Կարևորագույն խնդիր է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Սա պետք է համարենք համահայկական խնդիր: Պետք է բացառենք բանակցային սեղանին որևէ փաստաթղթի քննարկում, որում ամրագրված չէ, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ», - հայտարարարեց Դավիթ Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ