Թեմաներ
Ուրբաթ 02 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/28/2020   13:41 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին ու գործընկերներին 02/28/2020   13:34 Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը 02/28/2020   13:20 «Բերիայի մեթոդները կիրառելու համար պետք է Բերիայի ուղեղն ունենալ. Գեւորգ Գրիգորյան 02/28/2020   13:17 Որոշ իրավապաշտպաններ քայքայիչ գործողություն են իրականացնում, և նրանցից մի քանիսիս մոտ, իմ պատկերացմամբ, հրճվանք են առաջացնում ողբերգական դեպքերը. Բալայան 02/28/2020   13:15 Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև 02/28/2020   12:55 Մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ. Լրագրողական կազմակերպությունների հայտարարություն 02/28/2020   12:46 ՁԻԱՀ կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Ուղիղ 02/28/2020   12:40 Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը երրորդ անգամ ուղարկվեց Դատախազություն 02/28/2020   12:25 Բակո Սահակյանը Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր 02/28/2020   12:21 «Իմ աշխատանքային ազդեցությունը շատ սահմանափակ էր, ավելին անելու հնարավորություն չտրվեց».Օլյա Ազատյանը հրաժարական է տվել 02/28/2020   12:08 Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ 02/28/2020   12:02 Ինչ արժեն բնակարանները Երևանում և ինչքանով են դրանք թանկացել 02/28/2020   11:58 Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով դատապարտված Ի. Մալխասյանի և Կ. Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ են ներկայացվել 02/28/2020   11:55 Առաջարկվում է վկաներին հարցաքննել տեսակապի միջոցով 02/28/2020   11:49 ԱԺ պատգամավորների գործուղումներ 02/28/2020   11:42 ԿԳՄՍ նախարարությունը, այլևս չիմանալով ինչ պատասխանել, օրենք է խախտում 02/28/2020   11:35 ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ եւ ստացել բուժումներ 02/28/2020   11:32 Հայաստանում այս պահին ստեղծված իրավիճակը խոսում են այն մասին, որ բոլոր ձեռնարկած միջոցառումները արդյունավետ են.ԱԽ քարտուղարը՝ կորոնավիրուսի մասին 02/28/2020   11:24 ԱԱԾ-ն զբաղվում է դրանով. ԱԽ քարտուղարը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին 02/28/2020   11:04 Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծառնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին 02/28/2020   11:02 Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել.Փաշինյան 02/28/2020   10:58 Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը դեռևս չի քննարկվում 02/28/2020   10:46 Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ 02/28/2020   10:43 ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ 02/28/2020   10:35 Դավթաշենում ոստիկանության ներքին զորքերի մոտ ինտերնետի սյուն է ընկել երթեւեկելի գոտի (ֆոտո) 02/28/2020   10:19 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 02/28/2020   10:08 Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել. «Իրատես» 02/28/2020   10:04 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/28/2020   10:01 Փաշինյանը «հանելուկը». ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը. «Իրատես» 02/28/2020   09:57 Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի. «Ժողովուրդ» 02/28/2020   09:54 Անելանելի դրություն․ թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում. «Ժողովուրդ» 02/28/2020   09:50 «Այո»-ի շտաբում էլ են բոյկոտում. «Իրավունք» 02/28/2020   09:47 Հակառակ օպտիմալացման ծրագրի՝ Փաշինյանն ընդլայնում է հաստիքացուցակը. «Հրապարակ» 02/28/2020   09:45 Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են. ՔՊ վարչությունում ՀԱԿ-ի թիմ կա. «Հրապարակ 02/28/2020   09:43 Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով. «Ժողովուրդ» 02/28/2020   09:39 ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել. Ներքին հրահանգ է եղել. «Իրատես» 02/28/2020   09:35 Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին. «Իրավունք» 02/28/2020   09:31 Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի. «Ժողովուրդ» 02/28/2020   09:27 Պահեստային տարբերակ են ուզում անցկացնե՞լ. այն շատ «նրբորեն» են փաթեթավորել. «Փաստ» 02/28/2020   09:25 Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը. «Ժողովուրդ» 02/28/2020   09:22 ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել. Կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին. «Հրապարակ 02/28/2020   09:17 Գեւորգ Պետրոսյանը կնստի՞. «Հրապարակ» 02/28/2020   00:41 Կուրծք, որը հայտնի է արտասահմանում. 11-րդ չափսով մոսկվացի աղջիկը դարձել է արեւմտյան ԶԼՄ-ների աստղը 02/27/2020   23:50 Արթուր Մկրտչյանից հետո Դավիթ Իշխանյանը երկրորդ դաշնակցականն է, որ հավակնում է երկիրը ղեկավարելու պատասխանատվությանը. ՀՅԴ 02/27/2020   22:45 Այսօր պարզ դարձավ, որ ՍԴ 7 անդամները չտրվեցին գայթակղությանը, Ավետիք Իշխանյան 02/27/2020   22:35 Պարգևատրվել է սահմանախախտին հայտնաբերող քաղաքացին 02/27/2020   22:30 Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ 02/27/2020   22:22 ԱԳՆ-ում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում 02/27/2020   22:14 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ 02/27/2020   21:59 Լիպեցկում հայրը դաժանաբար սպանել է մանկահասակ աղջկան, ապա փորձել սպանել երկրորդին ու կնոջը
02/27/2020   19:45 Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ ճշմարտությունը 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/28/2020   00:41 Կուրծք, որը հայտնի է արտասահմանում. 11-րդ չափսով մոսկվացի աղջիկը դարձել է արեւմտյան ԶԼՄ-ների աստղը 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/27/2020   19:37 Գործակալներից մինչեւ դավաճաններ իրավապահ համակարգում. ինչո՞ւ չեն անուններ հնչում ու քրեական գործեր հարուցվում 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/27/2020   16:53 Ահազանգ ստացանք քաղաքացիներից, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան 02/27/2020   13:05 Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է 02/27/2020   21:38 Սամվելն իր գործի կարոտով գնաց 02/27/2020   09:09 Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ» 02/27/2020   09:55 Նոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ» 02/27/2020   18:10 Սամվել Ուզունյանին կաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանի Անուրջները եւ Իրականությունը 11/15/2019   10:21  |  Վերլուծություններ

Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական «հերոսը» նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, և հետևանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տաս հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերևս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, և որ օրը ժողովուրդն այլևս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, և չսպասելու, որ այդ տաս հազարը հարյուր հազար դառնա, առավել ևս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ ժողովրդավարությունը ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռու, վարչապետ Փաշինյանը Փարիզում ակնարկել է նաեւ, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, և ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետևանքներով։

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում «արտագաղթը նվազել է 90%-ով»։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել «գողական բարքերի» դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ «պատերին ծեփել և ասֆալտին փռել» բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթև ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների ևս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ) :

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեև մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը այնուամենայնիվ որոշեց փորձել բախտը, և պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերևս մոռանալով, որ ինքը եկել է կառուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, և իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի գումարել և Մելինե Դալուզյանին «անձնական պաշտպանության տակ վերցնելու» անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), և ԱԱԾ-ին տրված սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, և մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետևության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի և ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, և դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, և աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ «Իմ քայլը» սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ և կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին և նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ «չար» միապետի գահին նոր, «բարի» միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, և պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեև գուցե տարբեր ձևերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն և հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, և կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, և գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, և անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, և կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլևս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, և արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլևս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:24 11/11/2019  |  ՄեկնաբանությունԻնչու՞ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
14:44 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Չալաբյանի հայտարարությունը Սիրիայի տարածքում թուրքական ռազմական գործողությունների եւ քրդերի մասին
11:39 10/10/2019  |  ՄեկնաբանությունՀակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան
10:46 17/09/2019  |  ՎերլուծություններԹավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան
11:38 10/08/2019  |  Մեկնաբանություն5 մլն «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ ապահովել տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ. Չալաբյան
10:20 05/08/2019  |  ՄեկնաբանությունԵթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ փլուզվեր. Ավետիք Չալաբյան
12:12 10/03/2019  |  ՄեկնաբանությունԲանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ. Չալաբյան

Արխիվ

[]