Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/27/2020   13:52 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը 05/27/2020   13:40 Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում. Արթուր Ալեքսանյան 05/27/2020   13:34 Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի 05/27/2020   13:30 Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   13:26 ԶՊՄԿ-Ն որևէ առնչություն չունի և չի ունեցել վերջին օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. հայտարարություն 05/27/2020   13:16 Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան 05/27/2020   12:52 Ոչ, հարգելի դատարան. ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին 05/27/2020   12:25 Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է բուժկենտրոն 05/27/2020   12:18 Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում. Կարեն Վրթանեսյան 05/27/2020   12:11 Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել. Տիգրան Աբրահամյան 05/27/2020   12:05 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը 05/27/2020   11:54 Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար 05/27/2020   11:50 Եթե կանոնները չպահպանվեն, դիմակ կրելը բոլոր տեղերում պարտադիր կդարձնեն. Վարչապետը սպառնաց 05/27/2020   11:45 Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը 05/27/2020   11:41 Արայիկ Հարությունյանին լուրեր են հասել, որ առաջիկա չորս օրվա ընթացքում որոշ խմբեր Վերջին զանգ են նշելու 05/27/2020   11:39 Դիմակ չկրելու պատճառով տուգանվել է 240 մարդ 05/27/2020   11:35 Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ 05/27/2020   11:28 Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են 05/27/2020   11:23 Մանկապարտեզներ հաճախում է երեխաների 8.3 տոկոսը 05/27/2020   11:20 Կորոնավիրուսից 7 մահացածներից 56-ամյա տղամարդը որեւէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ 05/27/2020   11:15 Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Վարչապետն ասաց՝ ինչպես պետք է զրոյացնենք կորոնավիրուսի ցուցանիշները 05/27/2020   11:13 Այս ժամանակահատվածի համար պետբյուջեի ծախսերը պետք է ավելի նպատակային լինեն. Էնֆիաջյան 05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   10:53 Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/27/2020   10:46 Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/27/2020   10:39 Արտուշ պապի. «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է. «Փաստ» 05/27/2020   10:34 Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք» 05/27/2020   10:27 Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան. «Հրապարակ» 05/27/2020   10:17 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց մի շարք օրինագծեր 05/27/2020   10:13 Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել. «Հրապարակ» 05/27/2020   10:09 Հիմա էլ Արսեն Երեւանսկին. «օրենքոգ գողը» եւս առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ժողովուրդ» 05/27/2020   10:05 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ» 05/27/2020   09:59 Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում. «Ժողովուրդ» 05/27/2020   09:56 Հոսանքազրկումներ Երևանում և Կոտայքի մարզում 05/27/2020   09:55 Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» 05/27/2020   09:52 Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել . «Փաստ» 05/27/2020   09:46 Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի. «Իրավունք» 05/27/2020   09:37 Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ. «Հրապարակ» 05/27/2020   09:30 ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից. «Ժողովուրդ» 05/27/2020   09:26 Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել են՝ «հոպար» չասես «Հրապարակ» 05/27/2020   00:17 Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:59 Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   23:46 ԴԴօՍ հարձակում՝ News.am լրատվականի վրա. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:25 Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով 05/26/2020   23:20 Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ վճիռը որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից` վերականգնելու արդարությունը. ԱԳՆ 05/26/2020   23:06 Համաշխարհային տնտեսությունը մոտեցել է հատակին
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/25/2020   15:46 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020   16:43 Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը

ՀՀ ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները 11/15/2019   11:10  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝

ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:

Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ, կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։

ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝

1. Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։

2. ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:

3. ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։

4․Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝

· ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։

· Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։

· Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։

· Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:

5. ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։

Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։

Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:

6. ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։

Ամփոփված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:32 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ
12:16 27/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊետական վերահսկողության ծառայության ղեկավարը մեկ օրվա մեջ երկու նկատողություն է տվել օգնականին ու ազատել պաշտոնից
13:48 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն ամփոփել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
16:47 11/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում
12:24 06/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՎԾ -ն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում
18:14 28/08/2019Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում և ՊՎԾ-ում
16:18 22/08/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» իրականացվող ուսումնասիրությունը
17:30 15/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ. ՊՎԾ
17:32 06/08/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ պետի պաշտոնակատարն իր սանիկին պաշտոնի է նշանակել
13:30 06/08/2019  |  ՄեկնաբանությունՊՎԾ պետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին

Արխիվ

[]