ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի գործը դարձել է լակմուսի թուղթ, որով երևում է՝ մեր իրավական համակարգն ինչպիսի անառողջ վիճակում է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) 11/15/2019 16:57 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, հարկ եղած դեպքում՝ հանրաքվեով։ ՀՅԴ-ն այս կապակցությամբ ի՞նչ է մտածում։
- Ղարաբաղի հարցը ժողովուրդն արդեն լուծել է։ Ղարաբաղի հարցը ժողովուրդը Արցախի Հանրապետության սահմանադրության 175-րդ հոդվածով սահմանել է, թե ինչպես է պատկերացնում լուծումը։ Այնտեղ նշված է, որ այս ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի չի ճանաչվել Ղարաբաղի անկախությունը, չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը և հստակեցվել սահմանները։ Սա է պատկերացնում որպես լուծում նաև դաշնակցությունը։
- Վարչապետն ասում է, որ «Հայաստանն Արցախ է և վերջ»։ Այս արտահայտությունը որքանո՞վ է վտանգավոր։
- Ամբողջ հարցն այն է, որ վարչապետը մեկ ասում է՝ ինքը չի կարող փոխարինել Ղարաբաղին, չունի այդ մանդատը և ուրեմն Ղարաբաղը պետք է ներկա լինի բանակցային սեղանին, ինչը նշանակում է անկախության անվերապահ ընդունում։ Հետո ասում է Արցախը Հայաստան է և վերջ, որը միացումի մասին է խոսում։ Այսինքն այսօր իշխանությունները ժողովրդական լեզվով ասած էս երկուսի արանքում տվայտվում է՝ անկախություն և միացում։ Մեր առաջարկը շատ հստակ է։ Դա ռազմավարական դաշինքի գաղափարն է, որն այս երկու հասկացություններն իրար հետ է կապում, սահմանում է երկու հայկական պետությունների տեղը, դերակատարությունը բանակցություններում, ցույց է տալիս կարգավորման ուղղությունը։
- Ասում են՝ Արցախի հետ կապված վարչապետի հայտարարությունները ներքին լսարանի համար են նախատեսված և նա չի պատկերացնում դրանց կարևորությունն արտաքին դաշտում։ Ի՞նչ եք կարծում։
- Պետք է հայտարարություններն այնպես լինեն, որ դրանք թե՛ ներսում մոբիլիզացնեն, որովհետև եթե միասին և համախմբված չլինենք, որևէ հայանպաստ լուծում հնարավոր չէ ունենալ, և՛, բնականաբար, խոցելի չդարձնեն մեր դիրքերը բանակցային գործընթացում։ Այս երկուսը նկատի ունենալով՝ պետք է կատարել բոլոր հայտարարությունները, որն իշխանությունների սրբազան պարտքն է։
- Արցախի երկու նախագահները երաշխավորություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի համար։ Այդ կապակցությամբ տեսակետներ են հնչում, որ սրում մտցվեց Արցախի և Հայաստանի հարաբերությունների միջև։
-Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մարդիկ իրենց իրավունքն ունեն այդ տեսակետը հայտնելու։ Երբ ամպագոռգոռ հայտարարում են՝ ուղղակի ոտնահարելով անմեղության կանխավարկածը, զանազան թեզեր են հրապարակ բերում, ուրեմն երբեք թող վատ չզգան, որ կլինեն մարդիկ , որոնք դրան դեմ են, ունեն իրենց կարծիքը և այդ կարծիքն արտահայտում են շատ հստակ ու ավելի հիմնավորված։ Ռոբերտ Քոչարյանի գործը դարձել է լակմուսի թուղթ, որով շատ հստակ երևում է, թե մեր իրավական համակարգն ինչպիսի անառողջ վիճակում է։ Իրավակարգի պահպանման հարց է առաջացել արդեն։ Տեսեք՝ շղթայական ինչեր առաջացան՝ դատարանների արգելափակում, ՍԴ-ի վրա այս հարձակումները, մարդկանց հանիրավի, անմեղ տեղը ձերբակալել հետո բաց թողնել։ Մի մասն էլ դեռ ձերբակալված է, բաց թողնված չէ։ Հասարկությունն ու պետությունը պատանդ է դարձել մի մարդու ցանկություններին։
- Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն է՞լ եք սրա հետ կապում։
-Իհարկե, միանշանակ։ Ինչու միայն ես ե՞մ կապում։ Ով որ աչք ունի, տեսնում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ