ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնչեղ դատավարությունների փակուղին 11/14/2019 10:55 | Վերլուծություններ
Մեր երկրի հանրային օրակարգը պայմանավորված է մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները: Քրեական գործերի հնչեղությունը երկակի ազդեցություն է ունենում. մի կողմից այս գործերը հանդես են գալիս որպես իրական գործերի փոխարինիչներ, մյուս կողմից՝ դատաիրավական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումների արդյունքում այս գործերը հայտնվում են փակուղում:
Փակուղում է հայտնվել մարտի 1–ի գործը, որից հասարակությունը ակնհայտորեն սկսում է օտարանալ: Սա անզեն աչքով է նկատելի: Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը շաբաթական առավելագույնը մեկ-երկու նիստ է նշանակում։ Եթե համարենք, որ այս դատը ընթանալու է իր դատավարական ընթացակարգով (ինչին ես չեմ հավատում), ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի, բայց եթե նույնիսկ դա այդպես լինի, ապա Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, հակառակ դեպքում այն պարզապես նշանակում է՝ հաշվեհարդար և պատժի գործիք: Սա է տրամաբանության պահանջը։ Պարզ պետք է հասկանալ, որ հնչեղ դատավարությունները ուղիղ անտագոնիզմի մեջ են ներքին կայունության, ներդրումների, տնտեսական զարգացման հետ։ Մասնավորապես՝ քանի գնում է մարտի 1-ի այս դատավարությունը, մարտի 1-իրական պատճառների բացահայտման և ներհանրային համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Դրանք լրիվ հակառակ բաներ են։
Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որը ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Մեկ ու կես տարվա վաղեմության իրավապահների հաղորդագրությունները նայելիս, երկրի քաղաքական իշխանության ելույթները հետհայացք լսելիս, ըստ եթերից հասարակությանը հրամցված իրականության, շատ պարզ ու հասարակ քրեական գործ էր, որտեղ առանցքայինը տուշոնկան էր։ Բայց դատավարությունը դեռ ձգձգվում է։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։ Ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Այդ դեպքում ուր է դատավճիռը, որ պետք է լիներ դեռևս ամիսներ առաջ:
Դատելով ՀՔԾ-ի և ՔԿ-ի հաղորդագրություններից, Հայաստանում սպասվում է անվերջ «հնչեղ դատավարությունների» շարք, որոնք փոխարինելու մեկը մյուսին. Ըստ անհրաժեշտության մեկը մոռացության է տրվելու, մյուսը՝ հնչեղության։ Այլևս անհնար ու անիմաստ է լինելու քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Ըստ հաղորդագրությունների դա լինելու է անկառավարելի շարք։ Ընդ որում՝ այդ շարքում սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն չունի:
Ի դեպ,այս պրոցեսը ենթադրում է մեկ կարևոր պայման՝ կառավարելի դատարաններ, հակառակ դեպքում այդ դատերը վաղուց պետք է ավարտված լինեին, կամ չսկսված, կամ փոխված խափանման միջոցներով և այլն։ Այստեղ մենք իրար խաբել չենք կարող։ Նման պայմաններում դատաիրավական համակարգի որևէ լուրջ ռեֆորմի մասին խոսք լինել չի կարող։ Չես կարող մի ձեռքով գնալ դատարանների անկախության, իսկ մյուս ձեռքով կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։ Դա կամ լինելու է պարտադրված վճիռը, որը բեկանվելու է ՄԻԵԴ-ում, կամ լինելու է
արդարացումը, որն առաջացնելու է լուրջ քաղաքական հետևանքներ։
Հնչեղ դատավարություններն ունեն իրենց բնորոշ խնդիրները և դրանք պետք է լինեն բաց քննարկման առարկա: Առաջիկայում մենք կփորձենք դա հանրայնացնել՝ բացահայտելով դեպի փակուղի տանող դատավարությունների խորքային խնդիրները։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ