Թեմաներ
Ուրբաթ 08 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/07/2020   22:27 Հայտնել են՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/07/2020   21:38 Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի 08/07/2020   21:29 ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ 08/07/2020   21:17 Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում 08/07/2020   21:10 Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան 08/07/2020   20:53 Էջմիածնում վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել 08/07/2020   20:42 ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների 08/07/2020   20:35 Ինչու հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան 08/07/2020   20:23 Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ 08/07/2020   19:57 «Լիդիանի» վագոն-տնակները տեղափոխվեցին. Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց 08/07/2020   19:49 Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:43 «Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան 08/07/2020   19:39 Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես. Աննա Կոստանյան 08/07/2020   19:33 Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020   19:25 «Ինչքան այս գործընթացը ձգվի, այդքան նոր գործեր են բացահայտվելու» Թեհմինա Ենոքյան 08/07/2020   19:13 Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:03 Հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավել կորուստ . Սերժ Սարգսյան 08/07/2020   19:01 Բնապահպանն առաջարկեց իրենց ապամոնտաժված վագոնը տեղափոխեն բնակչի այգին, որտեղից այն բերել էին 08/07/2020   18:50 Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի: 08/07/2020   18:42 Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է 08/07/2020   18:40 Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020   18:28 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 08/07/2020   18:24 Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ 08/07/2020   18:19 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցի վերաբերյալ որոշումը՝ առաջիկա օրերին 08/07/2020   18:17 «Ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնելու ենք» Գևորգ Ազիզյան 08/07/2020   18:16 Ռոբերտ Քոչարյանի գրքի նկատմամբ նախատրամադրվածություն կա.փաստաբան 08/07/2020   18:07 Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, եւ իմ որոշման մեջ եղել եմ վճռական. Սերժ Սարգսյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   17:59 Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը արգելելու գործով նշանակվեց դատաքննություն 08/07/2020   17:54 Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020   17:44 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 08/07/2020   17:41 Զորավիգ կանգնենք Լիբանանին եւ լիբանահայությանը. ՀՅԴ 08/07/2020   17:25 Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/07/2020   17:15 Ապամոնտաժվում է Լիդիան Արմենիայի վագոն-տնակը 08/07/2020   17:09 Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար 08/07/2020   17:07 ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում 08/07/2020   16:59 Արմեն Թավադյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 08/07/2020   16:53 Եթե Ջերմուկի մայրուղու հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. ՀԲՃ-ի հայտարարությունը 08/07/2020   16:51 Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 08/07/2020   16:43 Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին. Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները 08/07/2020   16:29 «Զվարթնոց». Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը 08/07/2020   16:24 Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները 08/07/2020   16:20 ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 08/07/2020   16:19 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է ՍԴ դատավորների երեք թեկնածուների բարեվարքությունը 08/07/2020   16:15 Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 08/07/2020   16:08 Չէի կարող չգնալ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան
08/06/2020   19:51 «Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/06/2020   12:30 Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն հաստատում է 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/06/2020   19:07 ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/06/2020   21:29 Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին 08/06/2020   18:37 Նավի սեփականատերը, որի բեռը կարող էր պայթել Լիբանանում, Խաբարովսկից գործարար էր 08/06/2020   13:38 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 08/06/2020   17:24 Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/06/2020   10:46 Հրապարակվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը 08/06/2020   11:12 Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում.տղայի վիճակը ծանր է գնահատվում 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/06/2020   10:05 Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին. «Հրապարակ» 08/06/2020   14:48 Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 08/07/2020   13:42 «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան 08/07/2020   00:06 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 08/06/2020   19:57 Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին.Գևորգ Պետրոսյան 08/06/2020   17:26 Հրապարակի մոտից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցին

«Հեռացնել շարքային պացիենտին» 11/14/2019   16:09  |  Մեկնաբանություն

Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը

Արդեն խոսել ենք մեր օրերի Հայաստանի` «Երկիր-«Հայկական ժամանակի» մասին, երբ հորինված` 24-ժամյա իրականությունների հերթափոխն ամեն անգամ փշրվում է իրական կյանքի մարտահրավերներին բախվելիս: Երկիրը չի կարող երկար ապրել որպես թերթ, որը երեկոյան փակում են ու ուղարկում տպարան, իսկ հաջորդ առավոտյան սկսում մաքուր էջից: Եվ երեկվա, այսօրվա ու վաղվա հոդվածների համար չունեն պատասխանատվություն` ո՛չ հեղինակները, ո՛չ ընթերցողները: Որովհետև թերթն ընդամենը լուրերի համախումբ է, որը հաջորդ իսկ պահին դառնում է անցյալ և հազվադեպ միայն ապագա:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրական հոգսեր, իրական խնդիրներ, իրական երազանքներ ու իրական կարիքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը բարդ տարածաշրջանային աշխարհագրություն ունեցող երկիր է, որի ժողովրդագրական, անվտանգային, մակրոտնտեսական և այլ մարտահրավերները շատ իրական են: Դրանք պահանջում և պահանջելու են իրական հոգատար լուծումներ:

Պոպուլիզմն ու բռնապետությունը լավ ապրելու ուղղությամբ չեն տանում ու չեն էլ կարող տանել: Բռնապոպուլիզմը չի երաշխավորում երկրի անվտանգությունն ու քաղաքացու բարեկեցությունը: Ճիշտ հակառակը:

Եթե դեռ երեկ փրփրած ապացուցում էին, որ այսուհետ արդեն ամեն ինչ շա՛տ ու շա՛տ լավ է լինելու, ապա այսօր արդեն փրփրած ապացուցում են, որ ամեն ինչ ավելի վատ չէ, քան 2 տարի առաջ էր: Միառժամանակ հետո նույն եռանդով ապացուցելու են, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Զանգվածային հիպնոսը դանդաղ դառնում է իշխանության գործունեության միակ ուղղությունը: Երկրաչափական պրոգրեսիայով աճող ձախողումները ծածկելը շուտով կխլի իշխանության ողջ ժամանակը` անընդմեջ համոզելու բոլորին, որ սխալ են ընկալել իրականությունը և այն լրիվ ուրիշ է: Այդ փուլն արդեն իսկ սկսվել է:

Այս ամենը պետք է ավարտվի: «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը: Արդյո՞ք մենք դա գիտակցում ենք: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամեն հաջորդ ամիս գիտակցողների մեծ բանակին ավելանում է բնակչության ևս 2 տոկոսը կամ ավելի քան 50 հազար մարդ, կամ մոտ մեկ քաղաք: Մենք իսկապե՛ս շատ ենք: Մեր ժողովուրդը օժտված է բացառիկ տաղանդով անգամ մահաբեր թմրությունից դուրս գալու արագության մեջ: Ու անհավանական արագությամբ գալիս է նոր թրենդ, նոր շարժում, որ կոչվում է «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին»:

Իսկ եթե մենք` բոլորս, և դու, մասնավորապես, խորությամբ ընկալել ես սպասվող աղետի շոշափելի լինելը, եթե քեզ համարում ես տեր՝ երկրին ու ապագային, եթե քեզ տեսնում ես նոր թրենդի մեջ ու պատրաստ ես միանալ «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին» շարժմանը, ուրեմն անելիք ունես: Քո հեղափոխությունը սկսված է:

Հետևաբար, ի՞նչ պետք է անես դու.

1.Խոսի՛ր:
Գիտեմ` դու ասելիք ունես: Նույնիսկ ճիչ: Դու հոգնել ես ապրել ամենօրյա նյարդային միջավայրում: Քեզ արդեն խանգարում է տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ լավ է»-ի` կեղծ տեսարանների առատությունը: Իրականում պարզ է, որ ցանկացած առողջ հոգեբանությամբ մարդ ցանկանում է հանգիստ առօրյա, ցանկանում է ապրել իր խնդիրներով, երեխաների ուսման հոգսով, ունենալ նպատակներ, ծրագրել իր անելիքը՝ առաջիկա ամսվա, տարվա կամ ապագայի համար։ Այսօր դա անհնար է անել, երբ շուրջբոլորը մոլագար գոռգռոց է, անառողջ ու չդադարող աղմուկ։
Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է. անջատիր քեզ մտածել խանգարող աղմուկն ու ի՛նքդ խոսիր: Խոսիր բարձրաձայն, այլ ոչ թե ինքդ քո հետ: Այսօրվա խոսացողներից որևէ մեկը քեզնից խելացի չէ, և, որ ավելի կարևոր է, քեզնից իրական չէ: Խոսի՛ր, մաս դարձի՛ր նոր թրենդին, նոր շարժմանը: Խոսի՛ր աշխատավայրում, խոսի՛ր բակում, հյուր գնալիս ու բարեկամական շփումներում:

2.Մի՛ վախեցիր:
Կարող է թվալ, թե այսօր ռեժիմին հակառակվողներին կալանավորում են կամ խայտառակում, քեզ կամ հարազատներիդ: Սո՛ւտ է: Իհարկե շատ կուզեին, բայց չեն կարող: Անշուշտ, հանցավոր թիմակիցների արարքները ծածկելը տեսնում ենք ամեն օր: Անշուշտ, այլախոհների դեմ կալանքը որպես քաղաքական գործիք օգտագործելն էլ տեսնում ենք անընդհատ: Դա ավելի շատ արվում է քո ընկալումների համար, որ քեզ թվա, թե յուրաքանչյուր հակառակ միտք ասողին, բարձրաձայնողին կձերբակալեն: Հիմարություն է: Մի՛ վախեցիր, որ չխաղաս կիսագրագետ քաղաքականություն իրագործողների խաղը: Կա ավելի մեծ վախ՝ դա վաղը վախենալու այլևս ոչինչ չունենալն է, դա տեսանելի աղետն է, որի համեմատ ներկա հորինովի և թվացյալ վախն ուղղակի խաբկանք է:

3.Պահանջի՛ր:
Իրենք կան, քանի որ կաս դու: Դու ես իրենց աշխատանք տվել: Նրանք դա շփոթել են գահի հետ: Քո հույսը դեպի պայծառ ապագա վերածել ես քվեի, իսկ նրանք քո քվեն ընկալել են ոչ թե որպես պարտավորություն, այլ միջոց: Դու չէիր քվեարկում հանուն կեցավայրի միլիոնավոր դոլարի նորոգման, մասնավոր ինքնաթիռի ու գերթանկարժեք ավտոմեքենայի համար, այլ ակնկալում էիր հոգսի թեթևացում ու արդյունավետ աշխատանք, արդարություն և օրենքի գերակայություն: Նրանք խոստացան, բայց արդյունքի փոխարեն սկսեցին ծածկադմփոց անել խայտառակությունները և որդեգրեցին կեղծ արդյունք-հեքիաթներ մատուցելու մարտավարությունը: Քեզ խոստացել են, ուրեմն պահանջի՛ր. թող արագաչափերը հանվեն, գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, վերելակները փոխարինվեն-մեծացվեն, չէ՞ որ խոստացել են։ Պահանջի՛ր խոստումների կատարում: Պահանջի՛ր բոլոր քո ունեցած հնարավորություններով, խոսի՛ր, գրի՛ր ու արձագանքի՛ր:

4.Մերժի՛ր վիրտուալ իրականությունը
Սոցիալական ցանցերում վաղուց արդեն գործում են իշխանական պրոֆեսիոնալ շատ մեծ բանակներ: Նրանք նպատակ ունեն հրահանգավորված վիժեցնել ցանկացած խնդրի քննարկում, հայհոյել այլախոհներին, անընդհատ կերտել նոր թշնամիներ և ստեղծել կեղծ իրականություն, իբր ամբողջ ժողովուրդը իշխանության հետ է, իսկ ցանկացած բացասական երևույթի համար մեղավոր են հնարավոր բոլոր ուրիշները, բայց ոչ իշխանությունը: Հետևաբար հաղթի՛ր այս կեղծ, վիրտուալ իրականությանը: Մի՛ կարդա, պարզապես մի՛ կարդա: Սոցիալական ցանցերում քեզ հետ շփվելու հնարավորություն տուր միայն իրական մարդկանց, մերժիր ցանկացած կեղծը: Մի՛ կարդա «քոմենթներ», դրանք արտադրվում են հրահանգով, ավտոմատացված համակարգերով. դրանց հետևում չկան իրական մարդիկ, կան բանաձևեր՝ հայհոյել, խայտառակել կամ լռեցնել։ Դրանց արտադրության վրա ծախսվում են հանրային մեծ միջոցներ: Մերժիր կեղծ վիրտուալ իրականությունը, դա Հայաստանում հատուկ նպատակով ստեղծված ժամանակակից հանրային թմրամիջոց է և զենք` ստեղծողների ձեռքին:

5.Դատի՛ր ինքդ
Ամենօրյա գլուխգովանության, անվերջ «սելֆիների» հոսքի, արքայավայել ճամփորդությունների, չընդհատվող միջոցառում-տեսարանների տակ միշտ փորձիր հասկանալ քո ու քո ընտանիքի համար հնարավոր իրական օգուտը. կա՞, թե՞ չկա: Տվյալ տեսարանը որևէ կերպ, որևէ իրական ծրագրով բարեկեցության բարձրացման հնարավորություն ավելացնու՞մ է, երեխաների կրթության կամ ծնողների առողջական խնդիրների լուծման նոր ճանապարհ բացու՞մ է, ինչ-որ չափով ավելացնու՞մ է մեր երկրի անվտանգության մակարդակը: Եթե ոչ, անջատի՛ր հեռուստացույցը և գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ: Գիտեմ, որ մերժել ես անցյալը, բայց անցյալը մերժել չի նշանակում մեխանիկորեն համաձայնել ներկայի բոլոր դատարկաբանությունների ու սպառնալիքների հետ: Մերժել ներկան, չի նշանակում վերադարձ անցյալին: Թույլ մի տուր, որ անցյալի հանդեպ քո բարկությունը զենք դարձնեն քո դեմ ներկայում: Գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ. միասին դուք ավելի խորը կտեսնեք իրականությունը:

6.Հիշի՛ր, քեզ չվերաբերող անարդարություն չկա
Մեր օրերի ամենամեծ խաբկանքն այն է, թե աչքի չընկնելով, ոչինչ չանելով կամ շողոքորթելով իշխանությանը, կարելի է խուսափել պետական բռնությունից: Ուրիշի հանդեպ ընդգծված անարդարություն կամ բռնություն չի լինում: Վաղ թե ուշ հերթը քեզ էլ կհասնի: Չկանգնեցի՞ր այսօր ակնհայտորեն սեփական կարծիքի համար հանիրավի պատժվողի, վարկաբեկվողի կողքին, վաղը, երբ հասնի քո հերթը, մենակ կլինես: Միշտ ձայն բարձրացրու իշխանական «բեսպրիդելի» դեմ, որ մենակ չմնաս:

7.Թիմ հավաքիր
Բազմապատկվող խնդիրներին արձագանքն իշխանության կողմից ավելացող կեղծիքն ու ահագնացող բռնությունն է լինելու` ձեռագիրն արդեն պարզ է: Եթե գտել ես համախոհների այն խումբը, որտեղ հարմարավետ ես զգում, քննարկիր նաև ինքնակազմակերպվելու, միասին գործելու, միասին պաշտպանվելու և խնդիրներ լուծելու տարբերակները: Ծանր շրջանը նոր է սկսվում. քննարկիր քեզ, ձեր ընտանիքները համակարգված պաշտպանելու քո ու համախոհներիդ հնարավորությունները:

Ի վերջո, թույլ մի՛ տուր կործանման տանող իշխանությանն ամեն հիմար քայլից հետո թաքնվել քո մեջքի հետևում: Թույլ մի՛ տուր ամեն անհեթեթություն ասել քո անունից: Մի՛ դարձիր վաղվա աղետի պատասխանատուն: Այդ պատասխանատուն դու չես, բայց դրան տանում են քո անունից ու կդարձնեն քեզ: Թիմ հավաքիր, որ միասին դուրս գաք կենդանի պատնեշի այն դերից, որ այսօր պարտադրել են ձեզ:

Եվ վերջում։ Սա հեղափոխական թերթիկ չէ, ոչ էլ մանիֆեստ կամ գործողությունների հրահանգ։ Սա երկիրը փրկելու, թևաթափ չլինելու, իշխանական անբովանդակ աղմուկի մեջ քիչ թե շատ կողմնորոշվելու ուղեցույց է։ Երբ երկրում արտաքուստ ոչինչ ճակատագրական չի կատարվում, դժվար է հավատալ նրանց, ովքեր գուժում են մոտալուտ աղետը։ Երբ երկրում զուռնա-դհոլի ձայնը չի մարում, դժվար է լսել պրագմատիկներին։ Երբ անպատասխանատու, բայց ճարտար խոսքը խլացնում է ցանկացած մտահոգություն, իհարկե այլախոհները կարող են անհամոզիչ թվալ։ Բայց ցավոք սրտի, այն, ինչ զգում ենք բոլորս՝ մի մասը կանխատեսում է, մյուսը մասը` կանխազգում, լինելու է։ Սկսվել է: Եվ մոտալուտ աղետը՝ լինի տնտեսական, անվտանգային թե հանրային, ուղիղ համեմատական է լինելու այն ծավալին, որով այսօր արդեն պետք է չափվի այս իշխանության ընդդիմախոսների քանակը։ Որքան շատ լինենք այսօր, այնքան փոքր կլինի վաղվա աղետը։ Հետևաբար պետք է գործել։ Անհապաղ ու հենց այս պահից։

Հ.Գ. Գործընթացը սկսված է։ Մեր մայրենիի ու պատմության համար Երևանի կենտրոնում փողոց են դուրս եկել փայլուն երիտասարդներ։ Փարիզում դեմ առ դեմ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում իրականությունը հավուր պատշաճի ընկալած մեր հայրենակիցները։ Վաղը Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի կունենա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։ Շատ ու շատ այլ գործընթացներ արդեն իսկ սկսվել են։ Միացեք, որին կուզեք։ Կամ ստեղծեք նորը։ Սխալ է միայն ոչինչ չանելը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:57 16/10/2019  |  Մամուլ«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ»
17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան
14:50 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին
16:22 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
17:50 13/09/2019  |  ՄեկնաբանությունՀնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան
16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am
15:08 17/08/2019  |  ՔաղաքականՍերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան

Տեսանյութեր

08/07/2020   11:46 ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար նյութեր գտնել

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]