ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը խաբում է ժողովրդին եւ փորձում իր կամքը ներկայացնել որպես ժողովրդի կամք. հոգեբան 11/14/2019 15:08 | ԼՐԱՀՈՍ
«Անլրջացնելը դա տեխնոլոգիա է, որով շարժվում է Հայաստանի վարչապետը։ Երբ կա բարդ իրավիճակ, պետք է այն անլրջացնել, որպեսզի այդ իրավիճակը բողոք չառաջացնի, դա տեխնոլոգիա է եւ այնպես չէ, որ Փաշինյանը նոր բան է հորինել»,-ն «Փաստինֆո»-ին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Փաշինյանը, թեեւ ժպիտը դեմքին, նշել էր թե դա կատակ չէ։ «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - հայտարարել էր վարչապետը, ապա դիմել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որ նա հաստատի նման հանձնարարականի առկայությունը։ Վերջինս էլ հաստատել էր. «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», սակայն չի հստակեցվել սատանաների վերաբերյալ վարչապետի հանձնարարությունը բանավոր է եղել, թե գրավոր։
Հոգեբանը, վերլուծելով Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները, մասնավորապես, դրանցում նկատվող ագրեսիվությունը, նշում է, որ վարչապետի վարքը նոր չէ, նա կրկնում է հանրահավաքների ժամանակ դրսեւորած վարքագիծը։ «Այդ մարդն անում է այն, ինչ ուզում է անել, բայց միեւնույն ժամանակ կորցնում է նույն ժողովրդին, որն իրեն հավատացել է։ Փաստացի, նա խաբում է ժողովրդին եւ փորձում է այդ խաբելը ներկայացնել որպես այդ նույն ժողովրդի կամք»։
Նշենք, երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը անդրադարձավ, պետբյուջեից 20 միլիոն դրամ ֆինանսավորում ստացած «Մել» ֆիլմին, որը պատմում է ծանրամարտի Մելինե Դալուզյանի սեռափոխության եւ նրա ընկերուհու սիրո պատմության մասին եւ հայտարարեց, որ այս թեմայի հետ կապված քննադատությունները «կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա» է։
«Էդ մարդը իմ պաշտպանության ներքո է, իմ անձնական պաշտպանության ներքո, իսկ էդ կոռուպցիոներներին ոչ մի բան չի փրկելու, թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են՝ կթաքնվեն կուսակցությունների անվան տակ, ազգային արժեքների անվան տակ, հանելու ենք, հատ-հատ տանենք պատասխանատվության ենթարկենք»,-հայտարարեց նա։
Նույն նիստին Նիկոլ Փաշինյանը սպառնաց «պառկըցնել ասֆալտին» ու «պատերով տալ» բոլոր նրանց, այդ թվում քաղաքական գործիչներին ու պատգամավորներիին, ովքեր մտածում են, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում կոմպրոմիսներ են լինելու։
Անդրադառնալով վարչապետի ՝ սոցցանցային ակտիվությանը, սելֆիների ու լայվերի առատությանը հատկապես վերջին օրերին, Միհրդատ Մադաթյանն ասաց՝ հավանաբար ռեյտինգի հետ կապված խնդիրներ կան։ Փաշինյանը փորձում է այդ կերպ ապահովել վարկանիշը։ «Դրան էլ գումարենք, որ ունեն բազմաթիվ խնդիրներ, ժողովուրդը դժգոհ է իշխանությունից, դա արտահայտվում է եւ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի որոշումների դեմ բողոքով,եւ արտգործնախարարության մասով։ Գիտեք, որ այդ բողոքը երիտասարդներն են բարձրացնում, ոչ թե ինչ-ինչ մութ ուժեր, որոնց վրա նա բարդում է ամեն բան։
Արդեն տարի ու կես է, ինչ իրենք են կառավարում եւ ակնհայտ է , որ բոլոր լծակներն իր ձեռքում են եւ հետեւաբար մութ ուժերի մասին խոսք լինել չի կարող։ Մենք պարզապես հասկանում ենք, որ նա ձախողել է կառավարումը եւ ամեն կերպ փորձում է փրկել իրավիճակը՝ իր աթոռին մնալու համար»,-բացատրեց հոգեբանը՝ հիշեցնելով հեղափոխության օրերին Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե աթոռներից կառչած չեն ։
«Այսօր հստակ կարելի է ասել, որ այսօր բոլորը՝ եւ Արայիկ Հարությունյանը, եւ արտգործնախարարը եւ առավել եւս Նիկոլ Փաշինյանը, կառչած են իրենց աթոռներին եւ բավականին ամուր»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ