Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   23:23 ՌԴ Կուրգանի մոտ Տոբոլ գետում ջրի մակարդակը հասել է 804 սանտիմետրի․ արտակարգ դրություն Է հայտարարվել 04/16/2024   23:04 Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   22:23 Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակից է տուժել 04/16/2024   22:08 Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ 04/16/2024   21:51 Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի 04/16/2024   21:38 Պետդեպը պատասխանել Է Իրանի հարվածներին պատասխանելու Իսրայելի ծրագրերի մասին հարցին 04/16/2024   21:21 Սառույցը կոտրվեց, Իսրայելը, կարծես թե, ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից. Իրանագետ (տեսանյութ) 04/16/2024   21:15 ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան 04/16/2024   21:09 Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ 04/16/2024   20:58 Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցով կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»

Հնչեղ դատավարությունների փակուղին 11/14/2019   10:55  |  Վերլուծություններ

Մեր երկրի հանրային օրակարգը պայմանավորված է մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները: Քրեական գործերի հնչեղությունը երկակի ազդեցություն է ունենում. մի կողմից այս գործերը հանդես են գալիս որպես իրական գործերի փոխարինիչներ, մյուս կողմից՝ դատաիրավական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումների արդյունքում այս գործերը հայտնվում են փակուղում:

Փակուղում է հայտնվել մարտի 1–ի գործը, որից հասարակությունը ակնհայտորեն սկսում է օտարանալ: Սա անզեն աչքով է նկատելի: Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը շաբաթական առավելագույնը մեկ-երկու նիստ է նշանակում։ Եթե համարենք, որ այս դատը ընթանալու է իր դատավարական ընթացակարգով (ինչին ես չեմ հավատում), ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի, բայց եթե նույնիսկ դա այդպես լինի, ապա Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, հակառակ դեպքում այն պարզապես նշանակում է՝ հաշվեհարդար և պատժի գործիք: Սա է տրամաբանության պահանջը։ Պարզ պետք է հասկանալ, որ հնչեղ դատավարությունները ուղիղ անտագոնիզմի մեջ են ներքին կայունության, ներդրումների, տնտեսական զարգացման հետ։ Մասնավորապես՝ քանի գնում է մարտի 1-ի այս դատավարությունը, մարտի 1-իրական պատճառների բացահայտման և ներհանրային համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Դրանք լրիվ հակառակ բաներ են։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որը ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Մեկ ու կես տարվա վաղեմության իրավապահների հաղորդագրությունները նայելիս, երկրի քաղաքական իշխանության ելույթները հետհայացք լսելիս, ըստ եթերից հասարակությանը հրամցված իրականության, շատ պարզ ու հասարակ քրեական գործ էր, որտեղ առանցքայինը տուշոնկան էր։ Բայց դատավարությունը դեռ ձգձգվում է։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։ Ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Այդ դեպքում ուր է դատավճիռը, որ պետք է լիներ դեռևս ամիսներ առաջ:

Դատելով ՀՔԾ-ի և ՔԿ-ի հաղորդագրություններից, Հայաստանում սպասվում է անվերջ «հնչեղ դատավարությունների» շարք, որոնք փոխարինելու մեկը մյուսին. Ըստ անհրաժեշտության մեկը մոռացության է տրվելու, մյուսը՝ հնչեղության։ Այլևս անհնար ու անիմաստ է լինելու քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Ըստ հաղորդագրությունների դա լինելու է անկառավարելի շարք։ Ընդ որում՝ այդ շարքում սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն չունի:

Ի դեպ,այս պրոցեսը ենթադրում է մեկ կարևոր պայման՝ կառավարելի դատարաններ, հակառակ դեպքում այդ դատերը վաղուց պետք է ավարտված լինեին, կամ չսկսված, կամ փոխված խափանման միջոցներով և այլն։ Այստեղ մենք իրար խաբել չենք կարող։ Նման պայմաններում դատաիրավական համակարգի որևէ լուրջ ռեֆորմի մասին խոսք լինել չի կարող։ Չես կարող մի ձեռքով գնալ դատարանների անկախության, իսկ մյուս ձեռքով կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։ Դա կամ լինելու է պարտադրված վճիռը, որը բեկանվելու է ՄԻԵԴ-ում, կամ լինելու է
արդարացումը, որն առաջացնելու է լուրջ քաղաքական հետևանքներ։

Հնչեղ դատավարություններն ունեն իրենց բնորոշ խնդիրները և դրանք պետք է լինեն բաց քննարկման առարկա: Առաջիկայում մենք կփորձենք դա հանրայնացնել՝ բացահայտելով դեպի փակուղի տանող դատավարությունների խորքային խնդիրները։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]