Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ

Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:48  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունովի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ։

Հարությունովի պաշտպանների միջնորդությամբ՝ դատական նիստում հարցաքննվեցին, այսպես ասած, պաշտպանական կողմի վկաները, որոնք հայտարարեցին, թե իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել։


Հրավիրված վկաներից առաջինը՝ Միրզոյանը, ցուցմունքում նշեց, որ զենքը մեքենայից հանել են խուզարկության ժամանակ, սակայն ոստիկանները խուզարկությունն իրականացրել են առանց իր ներկայության։
Պատասխանելով՝ մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանի հարցերին՝ Միրզոյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ դժգոհությունը հայտնել է այդ պահին՝ ոստիկաններին։

Միրզոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը նշեց, որ վկաների հարցաքննությունները որևէ նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ պաշտպանական կողմի միջնորդությամբ ներկայացված բոլոր վկաները կարող են նմանատիպ ցուցմունք տալ՝ ասելով, որ որևէ առնչություն չունեն Կանեւսկոյի հետ։

Պաշտպան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ ներգրավված մյուս վկան՝ Գրիգորյանը, ինչպես և նախորդ հարցաքննվող վկան, նշեց, որ Հարությունովին ճանաչում է մարզասրահից։ Անդրադառնալով՝ ոստիկանների կողմից իրականացված խուզարկությանը, վերջինս նշեց, որ ոստիկանները եղել են դիմակավորված և խուզարկության ընթացքում բոլորին պառկեցրել են գետնին՝ ուժ գործադրել։ Սակայն հայտնեց, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, քանի որ նոր էր վիրահատվել։

Որպես վկա դատակոչված Գևորգյանը նշեց, որ բերման ենթարկելիս մեքենայից իրեն հանել են բռնությամբ՝ «հանել շպրտելով»։ Վերջինս նշեց, որ իր անունով հաշվառված զենք ունեցել է և, որ իրենից բացի զենք է ունեցել նաև որպես վկա դատակոչված Միրզոյանը։
Պատասխանելով՝ դատախազ Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջիններիս զարմանքը, որ մեքենան կանգնեցրել են զենք-զինամթերք պահելու կասկածանքով՝ վկան ասաց, թե զարմացել է իրավապահ մարմինների մոտեցման ձևից։
Դատական նիստին ներկայացած 4-րդ վկան՝ Մադոյանը, եւս նշեց, որ իրեն բերման են ենթարկել առանց որևէ պատճառ մատնանշելու՝ բռնություն գործադրելով։ Պաշտպանի հարցին, թե արդյո՞ք մեքենայում զենքեր եղել են, վերջինս պատասխանեց, որ տղաների անունով գրանցված զենքեր եղել են։

Սույն գործով հրավիրված վկա Ա․ Գևորգյանի խոսքով՝ իրենք հայտնել են, որ իրենց մոտ գտնվող զենքերն օրինական են, այսինքն՝ գրանցված, սակայն իրավապահ մարմինները առգրավել են այն և տեղափոխել Ոստիկանության 6-րդ վարչություն։

Բռնի գործողությունների մասին հայտնեց նաև Գևորգյանը։

«Ես ղեկին նստած, դուռը բացել են և միանգամից իջեցրել են ասֆալտին՝ քաշել գցելով »,- ասաց Գևորգյանը՝ պատասխանելով Կանեւսկոյի պաշտպանի հարցերին։
Նրա խոսքով՝ մեքենայի խուզարկության պահին վերջինս չի տեսել Հարությունովին, չի նկատել նաև խուզարկության ենթարկված այլ անձանց՝ ուշադրություն չի դարձրել։

Վերջինս վստահեցնում է, որ պայուսակների խուզարկության պահին իր պայուսակը բացել է անձամբ, մինչդեռ՝ նախորդ վկաներն ասել էին, որ պայուսակները բացել են իրավապահ մարմինները։ Նրա խոսքով՝ ինքն է խնդրել իրավապահ մարմիններին, որ անձամբ ցուցադրի պայուսակի պարունակությունը։

Վկա Թամրազյանը, ով նաև Կանեւսկոյի մորաքրոջ որդին է, նշեց, որ մարզասրահ է գնում բժիշկների հսկողությամբ՝ ունի հաշմանդամություն։ Վերջինիս խոսքով՝ մարզասրահում երկու ժամ պարապելուց հետո տուն է գնացել մեքենայով, որը վարում էր Արտյոմ Հարությունովը։ Նրա խոսքով՝ ճանապարհին գազանաբար հարձակվել են մեքենայի վրա, որից հետո նոր են իմացել, որ իրենց վրա «հարձակվողները» ոստիկաններ են ։

«Նրանց մեքենաները ոստիկանական չեն եղել»,- ասաց Թամրազյանը։
Կանեվսկոյի մորաքրոջ որդու խոսքով՝ ոստիկաններն իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին», սակայն ձեռնաշղթա չեն կարողացել հագցնել դրանց փոքր լինելու պատճառով։ Վերջինս նաև հայտնեց, որ ոստիկանները եղել են սև շորերով և դիմակավորված։ Վկան պատմեց, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության 6-րդ վարչություն՝ թողնելով բաց դռներով մեքենան։

«Ինձ անձամբ տեղափոխել են ահաբեկչության բաժին»,- ասաց Թամրազյանը։
Նրա խոսքով՝ իր ներկայությամբ մեքենայի զննություն կամ խուզարկություն տեղի չի ունեցել։

Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին՝ Թամրազյանը նշեց, որ նախաքննության փուլում իրեն չեն հարցաքննել։
«Վստահություն չունեմ իրավապահների նկատմամբ»,- ասաց Թամրազյանը՝ հավելելով, որ անձնական դրդապատճառներով ցուցմունք չի տվել։

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հաջորդ դատական նիստին հրավիրել նաև վկա Մյասնիկ Մատինյանին և հրապարակել վերջինիս ցուցմունքը։ Նշված միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ դեռ չի ավարտվել պաշտպանության կողմի հրավիրած վկաների հարցաքննությունը։

Արտյոմ Կանեւսկոյի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:03 11/11/2019  |  Դատական ռեպորտաժներՔրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ)
18:15 14/10/2019  |  Դատական ռեպորտաժներԱրտյոմ Կանևսկոյը՝ դատարանի առաջ. Հրաժարվել է ցուցմունք տալ
00:04 17/10/2018  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյն ազատ է արձակվել
13:46 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ կողմից որևէ անձի կեղծ անձնագիր երբևէ չի տրամադրվել և տրամադրելուն չեմ օժանդակել. Մնացական Բիչախչյան
17:06 29/06/2018  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն ձերբակալել է Արտյոմ Կանևսկոյին
20:01 20/06/2018  |  Քրեական խրոնիկոնՄոտ երեք տասնյակ «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ բերման են ենթարկվել
20:51 14/09/2017  |  Քրեական խրոնիկոնԱրտյոմ Կանևսկոյը բերման չի ենթարկվել. նա ազատության մեջ է
20:51 22/08/2017  |  Քրեական խրոնիկոնԻնչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը
11:01 18/06/2017  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կքննի՞ ԱԱԾ-ն
09:19 15/06/2017  |  ՄամուլԻ վերջո, Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերն օրինակա՞ն են եղել, թե՝ ոչ. «Հայկական ժամանակ» (Տեսանյութ)

Արխիվ

[]