ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/14/2019 18:43 | Վերլուծություններ
Բազմիցս ենք արձանագրել, որ այսօր ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում տեսական-քննադատական միտքն իսպառ բացակայում է: Եթե որևէ մասնագիտական անդրադարձ էլ լինում է, ապա՝ ոչ թե անկախության տարիներին, մեր օրերի ստեղծածին, ներկա կառույցներին ու գործընթացներին, այլ առնվազն՝ խորհրդային ժառանգությանը:
Եվ թեպետ մասնագիտական բուհում ճարտարապետության տեսություն առանձին մասնագիտացում կա և տարեկան բավականին թվով շրջանավարտներ, սակայն, պրոֆեսիոնալ տեսաբան չկա ու չիք: Համենայնդեպս, տեսական-քննադատական մտքի արտահայտություն հոդվածներ ու հրապարակումներ գոյություն չունեն, իսկ այն, ինչ երբեմն տպագրվում է «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրում, ոչ միայն հեռու է մասնագիտական խոսք ու գնահատական լինելուց, ավելին, հաճախ նույնիսկ ընթերցողներին մոլորեցնելու նպատակ ունի: Եվ բնավ պատահական չէ սա, քանի որ ամսագիրը մասնագիտությամբ ճարտարապետ որևէ աշխատակից չունի, որը կկարողանար զատել ցորենը որոմից՝ սերունդներին որպես ժառանգություն թողնելով եթե ոչ՝ օբյեկտիվ գնահատական, գոնե՝ առնվազն ճշմարիտ տեղեկատվություն:
Այս համատեքստում առկա իրավիճակին անդրադառնալու առիթ տվեց 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին տվյալ ամսագրում հրատարակված «Երևանի ճեմուղի-պողոտաների զարգացման արահետներով» առաջին տպավորությամբ՝ մասնագիտական հոդվածը, որի հեղինակը Դավիթ Քերթմենջյանն է՝ ՀՊՃՀ դասախոս, ճարտարապետության դոկտոր:
Որպես կանոն՝ ցանկացած մասնագիտական հոդված ունենում է որոշակի կառուցվածք և մեթոդոլոգիա: Բայց կարդում ես խնդրո առարկա հոդվածը և չես հասկանում, թե ինչու, ասենք, հեղինակը մի դեպքում մանրամասնորեն անդրադարձել է կառույցին, հիշատակել է հեղինակ -ճարտարապետին, մեկ այլ դեպքում՝ շատ թեթևակի / հնար լիներ՝ կարող է նաև շրջանցեր/, կառույցի մասին նշել է, իսկ հեղինակի անունն անգամ չի հիշատակել: Հետո նորից ես կարդում հրապարակման վերնագիրը և ցանկանում հասկանալ՝ ի՞նչ խնդիր է իր առջև դրել հեղինակը՝ ճարտարապետության դոկտոր Քերթմենջյանը, երբ անդրադարձել է Երևանի կարևոր ճեմուղիներին ու հրապարակներին, սակայն դրանց կարևոր ակցենտների, նրանց հեղինակների կամ տվյալ քաղաքաշինական ու ճարտարապետական երևույթների վերաբերյալ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ, կամ ավելի ճիշտ՝ միտումնավորություն պարունակող վերաբերմունք է դրսևորել:
Այսպես, հեղինակն անդրադառնում է Գլխավոր պողոտային, պողոտան հարստացնող փոքր ճարտարապետական ձևերին՝ Վարդան Մամիկոնյանի արձան, Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի արձաններ, նրանց հեղինակների մասնակի վկայակոչումներով՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հեղինակներին նշում է, իսկ մյուս երկուսի հեղինակներին՝ համապատասխանաբար՝ քանդակագործներ՝ Գագիկ Ստեփանյան, Դավիթ Մինասյան, անտեսում: Միաժամանակ, ոչ միայն մասնագիտական սխալ է թույլ տալիս՝ Գլխավոր պողոտայում շինարարական աշխատանքների փուլում գտնվող «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի տարածքը ճշգրիտ ներկայացնելու առումով՝ անորոշ կերպով ակնարկելով, թե «սպասվում է «Հին Երևան» համալիրի կառուցումը»՝ Գլխավոր և Մաշտոցի պողոտաների հատման հանգույցում, մինչդեռ «Հին Երևան» նախագիծը տևական ժամանակ է արդեն իրականացվում է Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Ավելին, շուրջ 15 տարվա ոդիսական ունեցող այս ծրագրի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի անունն անգամ զլանում է նշել ճարտարապետության դոկտորը՝ խախտելով և՛ մասնագիտական էթիկան, և՛ ակնհայտ սուբյեկտիվիզմ հանդես բերելով:
Վերջինս ակնհայտ է, քանի որ նույն հոդվածի մեկ այլ հատվածում՝ անդրադառնալով հրապարակներին, մասնավորաբար՝ Երևանի քաղաքապետարանի հրապարակին, բավական երկար խոսում է տվյալ հրապարակի դոմինանտ կառույցներից երկուսի՝ քաղաքապետարանի շենքի և գինու մառանների շենքի մասին՝ հեղինակների անունները շեշտելով, և դարձյալ մոռանում է հիշատակել Մոսկվայի տան հեղինակ ճարտարապետի՝ Լևոն Վարդանյանի անունը:
Ընդհանրապես, նման հոդվածները, որ տեղեկատվական զգալի նյութ են պարունակում, բացարձակ արժեք չունեն, եթե դրանք շեշտված միտումնավորությամբ լեցուն են և ընթերցողին ստույգ տեղեկություն չեն տալիս, ինչը Քերթմենջյանի հոդվածի յուրաքանչյուր պարբերության մեջ զգալի է:
Գլխավոր պողոտային դետալացված անդրադառնալով, ընդ որում՝ գլխավորն ու երկրորդականը չզատելով, հեղինակը մի քանի տողով է ընդամենը անդրադառնում Հյուսիսային պողոտային, որը նորանկախ Հայաստանի առաջին գլոբալ քաղաքաշինական ծրագիրն է և որի ստեղծմամբ տվյալ հատվածում հանրային 0 միավորի փոխարեն մի քանի տարի անց ունեցանք երկու հեկտարից ավելի հանրային տարածք, այդ թվում՝ 4 հրապարակներ: Պողոտա, որտեղ կառուցված շենքերը հեղինակել են 12 ճարտարապետներ և որն այսօր Երևանի ամենաբանուկ հետիոտն փողոցն է: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, հեղինակն այս դեպքում էլ զլացել է նշել Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը:
Բնականաբար, այստեղ նույնպես միտումն է առկա, քանի որ Շահումյանի հրապարակին անդրադառնալով՝ հեղինակը ոչ միայն օբյեկտիվությունից հեռանում է մղոններով, այլև կրկին մասնագետին ոչ հարիր և ոչ ստույգ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին: Ասենք, անդրադառնալով կառավարության նոր մասնաշենքին, որը հանրության շրջանում Սպիտակ տուն անվանումը ստացավ, հեղինակը չի նշում, որ այն կառուցվել է ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի տեղում, այլ ոչ պատահաբար՝ հետևյալ ոչ մասնագիտական ձևակերպումն է անում՝«Սևան հյուրանոցի տեղից քիչ վերև կառուցվեց կառավարական 4-րդ տունը»:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ մասնագիտությամբ ճարտարապետ հեղինակն իր մեջ 5 նախարարություն և 8 ոլորտ ամփոփող խոշոր համալիրի հեղինակի՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը դարձյալ «պատահաբար» չի նշում, իսկ, այ, կառավարական նոր մասնաշենքի դիմաց ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի բանկի և գյուղբանկի շենքերի համադրությամբ կառուցված բիզնես-կենտրոն- «Ամերիա» բանկի նոր մասնաշենքի հեղինակ-ճարտարապետի անունը նշում է՝ կրկին ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ և ոչ համաչափ մոտեցում ու վերաբերմունք: Նարեկ Սարգսյանի անունը բացակայում է նաև նրա հեղինակած Իտալիայի փողոցի մասին խոսելիս:
Ամփոփենք. Խնդրո առարկա հոդվածի ճարտարապետության դոկտոր-հեղինակը, որ նաև մասնագիտական բուհում դասավանդում է, ոչ թե Նարեկ Սարգսյանին ու Լևոն Վարդանյանին է վատություն է անում, նրանց կառույցները զարդարում են մեր քաղաքները, այլև իր ուսանողների համար հստակ ձևակերպում է, թե ինչպիսին չպիտի լինի դասախոսը, մասնագետը, ճարտարապետ-տեսաբանը:
Հեղինակ Ա. Ե.
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ