ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ դասախոսները հայտարարեցին համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ (տեսանյութ) 11/13/2019 12:59 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«1.ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթի։
2.Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ։
3.Նախատեսում և ակնկալում ենք՝ կիրկանացվի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի և մասնավորապես ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների։ Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը հուսով է՝ Արայիկ Հարությունյանը պատրաստ է քննարկմանը, քանի որ ինքն է հրապարակային նշել՝ պատրաստ է երկխոսության։
Հարցին, թե որոնք կլինեն նրանց հետագա քայլերը, եթե հանդիպումը չկայանա, Նարինե Դիլբարյանը նկատեց՝ իրենք դրական են տրամադրված. «Մենք որոշել ենք լինել լավատես, կարծեք թե այդ հրատապ հանդիպումը համընկնում է նաև ԿԳՄՍ նախարարի դիրքորոշման հետ, ուստի առայժմ դրական ենք տրամադրված, եթե չլինի կմշակվեն հետագա քայլերը»,-նշեց Նարինե Դիլբարյանը։
ԵՊՀ դասախոսները հանդիպումից ակնկալում են, որ կվերականգնվի օրենքի դրույթը, այսինքն հոայոց լեզուն և հայոց պատմությունը կմնան պարտադիր առարկայացանկում։
Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարը չի հասկանում դժգոհությունը, քանի որ սա ակադեմիական ազատություն է, Նարինե Դիլբարյանն արձագանքեց. «Ակադեմիական ազատությունը մայրենի լեզվով մտածելու ազատության հետ հակադրության մեջ չպետք է մտնի։ Մենք նշում ենք, որ մայրենի լեզուն այսօր պետական, համաշխարհային մակարդակի լեզու դառնալու համար անցնելիք ճանապարհ ունի և մեր բարձրագույն կրթություն ստացող ուսանողները պետք է սովորեն այդ լեզվով և՛ մտածել, և՛ հաղորդակցվել»,-նշեց դասախոսը։
Անդրադառնալով այն կարծիքին, որ ԱՄՆ-ում անգլերենը պարտադիր չէ, Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ անգլերենը պարտադիր լեզու է արդեն ամբողջ աշխարհի համար. «ԵՊՀ դասախոսները, որպեսզի ստանան կարգավիճակ, հանձնում են համապատասխան մակարդակի անգլերեն։ Անգլերենը Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի ջանքերով վաղուց դարձել է միջազգային լեզու, դրա համար կարիք չունի։ Եկեք չհամեմատենք անհամադրելին»,-հավելեց դասախոսը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ