Թեմաներ
Շաբաթ 12 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/13/2019   19:42 Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (տեսանյութ) 12/13/2019   19:30 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/13/2019   18:53 Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   18:19 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում 12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ 12/13/2019   17:44 Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը» 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել 12/13/2019   17:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին 12/13/2019   17:26 Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան 12/13/2019   17:12 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/13/2019   17:06 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել 12/13/2019   16:55 70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   16:45 Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին 12/13/2019   16:30 Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու. Աննա Նաղդալյան 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   16:26 Թբիլիսիում գովազդային վահանակները խորհուրդ են տալիս վրացիներին Ամանորը դիմավորել Երևանում 12/13/2019   16:21 Փառք և հարգանք ոտնահարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին․ Արամ Ա 12/13/2019   16:03 ՃՏՊ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 12/13/2019   15:55 Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   15:44 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին 12/13/2019   15:40 Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին 12/13/2019   15:21 «Տարոն–Ավիա»-ն պարզաբանում է գործունեությունը դադարեցնելու որոշման պատճառները 12/13/2019   15:15 Մարուքյանը գրությամբ դիմել է Տաթևիկ Ռևազյանին 12/13/2019   15:10 Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան 12/13/2019   15:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/13/2019   14:56 Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ 12/13/2019   14:49 Ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգությանը. «Հանուն Արցախի» համազգային շարժում 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   14:22 Ադրբեջանը միշտ դիտարկում է պատերազմի տարբերակը՝ բանակցություններում իր ուզած լուծումը չստանալու դեպքում 12/13/2019   14:17 Արմեն Աշոտյան. Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները 12/13/2019   14:13 Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/13/2019   13:52 Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել ու բացարկ են հայտնում. Սողոմոնյան 12/13/2019   13:40 ՊՎԾ-ն ամփոփել է մետրոպոլիտենում ուսումնասիրության արդյունքները
12/12/2019   17:09 Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա 12/12/2019   22:10 ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը 12/12/2019   18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/12/2019   17:54 Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. Փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/12/2019   18:22 Պետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/12/2019   11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am 12/12/2019   23:52 Վենդետա լինելու ա, չեք պլստալու. Նարեկ Սամսոնյան 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/12/2019   16:37 ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ»

«Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի 11/13/2019   11:43  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է «Սասնա Ծռեր-1» գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկայացել բոլոր ամբաստանյալները, բացի Արեգ Կյուրեղյանից, քանի որ վերջինիս նկատմամբ կիրառված է դատական սանկցիա և վերջինս հեռացված է նիստերի դահլիճից։

Բացի այդ՝ նախագահող դատավորը հայտնեց, որ Արեգ Կյուրեղյանի վերաբերյալ տեղեկանք է ստացել, որը փոխանցել է Վարուժան Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ Կյուրեղյանը ներկայացել է, սակայն շուրթի պատռվածքի պատճառով չի կարող խոսել։
Դատական նիստին կրկին չի ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ընդգծեց, որ պարոն Եգորյանն արդեն 1,5 տարի է չի մասնակցում դատական նիստերին։
Նշենք, որ դատավարությունը գտնվում է հարցաքննության փուլում։ Նախորդ դատական նիստերին ցուցմունք են տվել ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը։

Ըստ դատակոչի ցուցակի՝ այսօր հարցաքննությունը սկսվում է Գագիկ Եղիազարյանից։ Վերջինս նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։

Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ: Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։ Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատմարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ» մահացել է։

«Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:12 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՈստիկանները վիրավորվել են փողոցի տարածքում․ Վարուժան Ավետիսյան
12:43 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՎարուժան Ավետիսյանը ներքին համոզմունք ունի, որ Սմբատ Բարսեղյանը «պարզապես» իր վրա է վերցրել սպանությունները
12:07 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներԵթե պետք լինի, էլի ենք անելու․ Պավել Մանուկյան
16:04 26/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերին» բուժօգնություն ցույց տված բժիշկներին բերման են ենթարկելու դատարան. ինչու՞ չեն ուզում դատարանում վկայություն տալ. Նարեկ Մալյան 
16:06 28/03/2018  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից 2-ի մարմիններին նաև բութ գործիքների վնասվածքներ են եղել. նոր մանրամասներ
19:47 14/02/2018  |  Դատական ռեպորտաժներԴատական տուգանքի դեմ պայքարում անհրաժեշտ է հանրային ճնշում. Արա Ղարագյոզյան
09:40 25/01/2018  |  ՄամուլՔաղաքական հրահանգ՝ «Սասնա ծռերի» գործով. «Ժողովուրդ»
18:52 11/01/2018  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր»-ի խմբի անդամի պաշտպանը դատի է տվել Գլխավոր դատախազին
19:31 22/11/2017  |  Դատական ռեպորտաժներԱպստամբության բնական իրավունքն իրացրած անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության. Մուշեղ Շուշանյան
13:06 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներՄենք ամբաստանյալներ չենք, մենք ազատամարտիկներ ենք. Արայիկ Խանդոյան

Տեսանյութեր

12/12/2019   16:17 Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ գաղտնալսումները չեն ծառայի այլ նպատակի.Թագուհի Թովմասյան

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]