ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության ոճը մեկն է՝ ազատվել անձից, իսկ եթե հնարավոր է՝ մարմնից. Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի՝ ՀԽ-ից դուրս գալու մասին 11/13/2019 18:29 | ԼՐԱՀՈՍ
«Ես համարում եմ սա շատ տխուր մի ոճի շարունակություն է, այն է՝ բոլոր մարմինները, անձինք, որոնք նշանակվել են կառավարության կամ վարչապետի կողմից, եթե որեւէ անհամաձայնություն են հայտնում անգամ երեւույթի հետ, այլ ոչ թե վարչապետի՝ որպես անձի, ըստ էության, ոճը մեկն է՝ ազատվել այդ անձից, իսկ եթե հնարավոր է՝ մարմնից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ խորհրդից դուրս գալու որոշմանը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով, Վազգեն Մանուկյանի ճիշտ քայլ չի արել, թեեւ հասկանալի է նրա քայլի տրամաբանությունը։ «Ես հասկանում եմ իր մեկնաբանությունը՝ եթե ՀԽ աշխատանքն արդյունավետ չէ, ինքը կարող է ավելի բարձր դասել ապագա արդյունավետությունը, քանի որ այն հենց անմիջականորեն վարչապետի հետ աշխատելուն է վերաբերում։ Այդ հակասական իրավիճակում մեկ է՝ գտնում եմ, որ պետք էր հասնել նրան, որ հանդիպեին եւ նա շարունակեր իր գործունեությունը», - ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, այսօր Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին: «Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»։
Լարիսա Ալավերդյանի խոսքով, իշխանության որդեգրած մոտեցումը «խելոք ուժի նշան չէ», որովհետեւ իշխանությունը միշտ պետք է կարողանա աշխատել այն մարմինների հետ , որոնք այս կամ այն հարցի շուրջ ռազմավարական անհամաձայնություն ունեն։ Լարիսա Ալավերդյանը Վազգեն Մանուկյանի հրաժարականը Հայաստանում ստեղծված կուսակցականացված կամ խմբակային շահի մթնոլորտի հետեւանք է համարում։
«Շահը միակն է՝ որ բոլորը կախվածություն ունենան կամ ամբողջովին համաձայն լինեն այն քաղաքական խմբի հետ, որն այսօր իշխանության է»,-շեշտեց նա։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն կլինի ՀԽ դերակատարությունը եւ արդյո՞ք վտանգ չկա, որ այն կդառնա իշխանության կամակատարը, Լարիսա Ալավերդյանը նախ ասաց, որ ՀԽ մասին օրենքը եւ Կանոնադրությունը կանոնակարգում են, թե ով պետք է անցումային ժամանակահատվածում զբաղեցնի ՀԽ նախագահի պաշտոնը։ Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակում, անցումային ժամանակահատվածում ՀԽ նախագահին չպետք է նշանակի վարչապետը։
«Անշուշտ, ես զգում եմ վտանգ, որ եւս մի հաստատություն, ընդ որում սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող, ամբողջովին պետք է համաձայնեցված գործի իշխանության ու կոնկրետ վարչապետի հետ»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ