ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/13/2019 20:54 | Մեկնաբանություն
Երբ օգոստոսին հանրությունը տեղեկացավ, որ պետական միջոցներից 3,281.0 հազար դրամ է հատկացվում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման համար և որ այն նախատեսվում է տեղադրել Մարզահամերգային համալիրի տարածքում, բացարձակ անդրադարձ չեղավ, որ նախկինում հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված աշխատանք կար, որն արդեն ավարտված էր և հեղինակը սպասում էր՝ ուր որ է կտեղադրվի…
Ընդ որում, նոր հուշարձանի մասին միանգամից հայտարարվեց, թե արդեն հստակ է , որ քանդակագործ Սարգիս Բաբայանին է ընտանիքը վստահել վերջինիս իրականացումը և այն կարժենա 54.2 միլիոն դրամ:
Իսկ ինչպիսի՞ն է տվյալ հուշարձանը, որն արժանացել է Դեմիրճյանների ընտանիքի հավանությանը: Հսկայածավալ թեքահարթակի վերին մասից մի նոր նախագիծ ձեռքին իջնում է Կարեն Դեմիրճյանը: Միանգամից ասենք, որ նման նախագիծ Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, ուղղակի կարգելեր, քանի որ թեքահարթակը արձանին դիմացից նայողի համար զգալիորեն փակում է Կարեն Դեմիրճյանի հոգեզավակ-մարզահամերգային համալիրի աստիճանաշարի առնվազն կեսը:
Բազմաթիվ քանդակագործների հավաքական տեսակետը հայտնած կլինեմ, եթե ասեմ, որ ինչպես հաճախ, այս անգամ էլ՝ պատվիրատուի ընտրությունն է եղել դերակատար և՛հեղինակի, և՛ կոնկրետ տեղի ու չափի առումով:
Քանդակագործների հետ իմ զրույցներում ըստ էության, նույն միտքն էր արտահայտվում՝«Թեկուզ համալիրի տարածքում, սակայն այլ հատվածում գուցե լավ նայվեր», «թերևս, փոքր լիներ, ու այլ տեղ՝ այլ կերպ կընկալվեր», «ի վերջո՝ հուշարձանը հուշարձանին խանգարում է»՝ այս կերպ են մտածում մասնագետները, բնավ իսկ քանդակագործի ունակություններին չկասկածելով, միաժամանակ, շեշտելով, որ նա մոնումենտալիստ չի:
Որքան էլ տարօրինակ լինի՝ նախկինում մրցույթների ջատագով ներկա իշխանությունը հենց սկզբից հայտարարեց, որ մրցույթ չի լինելու: Ավելին, իր այդ հայտարարությամբ փաստեց, որ նախկինում հայտարարված մրցույթների վրա խաչ է քաշում և նոր էջից սկսում: Հետաքրքիրն այն է, որ նախկինում մարզահամերգային համալիրի տարածքը մերժող՝ Կարեն Դեմիրճյանի ընտանիքն այսօր հավանություն է տվել այդ հատվածին, մինչդեռ նախորդ շրջանում Գլխավոր պողոտայի Մալիբուի հատվածում 1999 թ. տեղադրված հուշաքարի տեղում էր բացառապես պատկերացնում: Այլ հարց, որ քաղաքի այդ հատվածի ընտրությունը մասնագետներից շատերը ժամանակի հախուռն որոշմամբ եին բացատրում և մի շարք առումներով սխալ համարում: Ինչևէ:
Կարեն Դեմիրճյանի կոմպոզիցիոն քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, փաստորեն, սպասելով իր հեղինակած արձանի տեղադրմանը հանկարծակիի է եկել՝ նոր քանդակի մասին կառավարության նիստից իմանալով: Նա էլ շատերի նման այն կարծիքին է, որ եթե անգամ տեղի փոփոխությամբ այլ արձան էին ուզում, մրցութային կարգով պիտի այն ընտրվեր:
Քանդակագործների համոզմամբ՝ լուրջ մրցույթը 6 ամսից մեկ տարի ժամանակ պիտի տա մասնակիցներին՝ ուսումնասիրելու և իրենց հերոսին խորապես ընկալելու, ճանաչելու, ներսուդրսից նրան զգալու համար: Ավելին, նրա մտքերն ու նախասիրությունները, ստեղծածը, իր թողած հետքը ճշգրիտ հասկանալու: Թե չէ՝ ընդամենը պորտրետային նմանողությամբ գերեզմանային գործ կստացվի, ոչ ավելին:
Վատն այն է, որ այդ համատեքստում այսօր նույնիսկ դիսկուրս չկա, երբևէ այս կերպ չի եղել: Լուռ, անխոս, ոմանք՝ ներքին ցավով, ոմանք՝ սխալներին լռելյայն հետևելով սպասում են: Նախկին մրցույթի ժամանակ բազմաթիվ աշխատանքներ էին ներկայացվել, այլ հարց է՝ որքանո՞վ էին դրանք հաջողված, իսկ այսօր մեկն է ու միակը: Մի տեսակ, յուրաքանչյուր իշխանություն իր կերպն է թելադրում: Ներկա իշխանությունն էլ՝ իրենը: ՈՒ ցավն այն է, որ Երևանին ընդօրինակելով մարզերը, հանրապետության մյուս քաղաքներն էլ նույն մասշտաբներով են առաջնորդվում: Եվ մեր գողտրիկ քաղաքներում մասշտաբից դուրս բաներ են տեղի ունենում: Երեկ էլ, այսօր էլ…Վանաձորի՝ Անդրանիկ զորավարի արձանը՝ թարմ օրինակ: Որքան մեծ՝ այնքան հերոսական սկզբունքով: Մի խոսքով՝ հին ոճեր, հին ձևեր և ոչ մի նոր խոսք:
Իսկ նոր, տաղանդավոր խոսք մենք ժամանակից առաջ ընկնելով ենք դեռ ասել, դեռ սովետի օրոք…բայց, ասենք, Քոչարի «Մաթեմատիկայի մուսան» Մերգելյանի լոկալ տարածքում է մնում, Արտո Չաքմաքչյանի Քայլող մարդը դեռ Աստված գիտի, երբ իր քայլը կանի, իսկ գիգանտոմանիան շարունակվում է…
Եվ նորից չեմ զլանա շեշտել, որ անկախության շրջանում մենք Առնո Բաբաջանյանի քանդակն ունենք որպես չափանիշ:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել