Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   17:37 Տավուշի չորս գյուղերը հանձնելու դեպքում Հայաստանը սնուցող գազատարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լոռին կդառնա սահմանամերձ․ Դանիելյան 03/19/2024   17:34 Դադարեցնենք այս տղաների հոգիների տառապանքը. Նազարյան (տեսանյութ) 03/19/2024   17:30 Գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման և ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով. ՀԱԿ 03/19/2024   17:25 Կարող ա՞ դատախազության մեր գործընկերները վախենում են Աբովյանի էդ տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից. Թորոսյան 03/19/2024   17:24 Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները 03/19/2024   17:16 Առաջիկայում էդ նույն «Վոթսափում», վստահ եմ, կգտնենք հաղորդագրություններ, թե «կարող է՞ պայմանավորվենք, որ ՀԱՊԿ-ն սառեցնում ենք, իսկ Թուրքիային՝ տաքացնում». Աննա Մկրտչյան 03/19/2024   17:00 Շատ կարևոր է, որ մեր երկրի բնակիչները հենց երկրի վարչապետից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյան 03/19/2024   16:56 Մեծամորի ոստիկանները նախ հայտնաբերեցին հետախուզվողին, հետո` թմրամիջոց 03/19/2024   16:42 Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի 03/19/2024   16:36 Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ և զոհեր 03/19/2024   16:33 Ղազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին 03/19/2024   16:33 Բժիշկը թվարկել է քրոնիկ հոգնածության համախտանիշի նշանները 03/19/2024   16:29 Դատական դեպարտամենտը դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենա 03/19/2024   16:16 7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը 03/19/2024   16:13 «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 03/19/2024   16:08 ԿԲ-ն՝ «Միր» քարտերի՝ ՀՀ բանկերի կողմից չսպասարկվելու մասին 03/19/2024   16:02 Կրեմլը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հարավային Կովկաս 03/19/2024   15:52 «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները դադարել են 03/19/2024   15:47 ԵՄ դիտորդներին ներկայացնում էին որպես փրկություն նշույլ, ԵՄ դիտորդներն այստեղ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Մանուկյան (տեսանյութ) 03/19/2024   15:46 Պենտագոնը թույլ չի տա, որ Կիևն ընկնի. Լլոյդ Օսթին 03/19/2024   15:45 Դաշնակցական պադվալներում ռումբերի արտադրության թեմա կա՞, հավատացեք ՀՀ-ն է բոլորիդ սպառնացողը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) 03/19/2024   15:38 Խոսում եք՝ օդաչուն կարող է այստեղ թռչել ԵՄ դիտորդական առաքելության շրջանակում, բայց օդանավի տեսակի մասին որևէ հիշատակում չկա. Մանուկյան 03/19/2024   15:29 Վերընտրվելուց հետո Պուտինն առաջինը կայցելի Չինաստան. ԶԼՄ 03/19/2024   15:29 Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը 03/19/2024   15:25 Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետ 03/19/2024   15:21 Գազայի բնակիչներին զանգվածային սով է սպառնում. ՄԱԿ 03/19/2024   15:13 31 գյուղերի մեծ մասի օկուպացումը եղել է ԵՄ դիտորդների ներկայությամբ ու բարելավել է մեր անվտանգությունը, այդպե՞ս է կարծում կառավարությունը. Վարդանյան (տեսանյութ) 03/19/2024   15:09 ԱԺ-ն հաստատում է ԵՄ դիորդների կարգավիճակի մասին փաստաթուղթ, թեեւ դիտորդների մանդատը չի հաստատել. Նազարյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) 03/19/2024   15:09 Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնի դին հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում 03/19/2024   15:02 ՄԻՐ քարտերը մարտի 30-ից կսպասարկի միայն մեկ բանկ 03/19/2024   14:59 Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները 03/19/2024   14:38 ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանից հացահատիկի ներկրման համար մաքսատուրք սահմանել. ԶԼՄ 03/19/2024   14:15 Հուսով ենք, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի. Փաշինյան (տեսանյութ) 03/19/2024   14:11 Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինային, կոչ անում անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում 03/19/2024   14:09 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին 03/19/2024   14:06 Փաշինյանի այցից հետո ՀՀ Տավուշի մարզում բնակիչների մտահոգություններն ավելի են սրվել. համոզվեցին՝ Փաշինյանն ստել է 03/19/2024   14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան 03/19/2024   13:48 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը 03/19/2024   13:42 Բարձրադիր գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա 03/19/2024   13:31 Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, քանի որ գիտի, թե հիմա ինչ իշխանություն է իր առջև. Տիգրան Աբրահամյան 03/19/2024   13:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում է. նրա և վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարությունը՝ ուղիղ 03/19/2024   13:07 Փրկարարները մասնատել են ծառը 03/19/2024   13:04 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 03/19/2024   13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 03/19/2024   12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ 03/19/2024   12:53 Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին անցնելիք տների դիմաց նոր տներ կառուցել տավուշցիների համար. տեսանյութ 03/19/2024   12:51 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 03/19/2024   12:47 Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք. Ասել է Փաշինյանը, որն առանց համաձայնեցված քարտեզի Տավուշում տարածքներ է հանձնում թշնամուն 03/19/2024   12:43 Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/19/2024   15:02 ՄԻՐ քարտերը մարտի 30-ից կսպասարկի միայն մեկ բանկ 03/18/2024   16:05 Տավուշի բնակիչները տարածքներ հանձնելուն ընդդիմացող ստորագրավահաք են սկսել ու Փաշինյանը շտապեց Տավուշ. ո՞րն է նպատակը

Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել. իրավապաշտպանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխության մասին 11/12/2019   15:06  |  ԼՐԱՀՈՍ

«Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, նաեւ ինչ-որ առումով հաջողված փորձ է այն տեսանկյունից, որ Արսեն Բաբայանը, փառք Աստծո, ազատության մեջ է», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխությանը։ Ըստ նրա՝ ամենակարեւորն է այս պահին հենց դա է՝ Արսեն Բաբայանի ազատությունը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դատախազությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։ Թեեւ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին երաշխավորությամբ հանդես էին եկել իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Սակայն այսօր դատախազության հայտարարությունից պարզ դարձավ, որ երաշխավորություն է ներկայացրել նաեւ իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։

«Անկեղծ ասած՝ ինձ համար էլ, որքան հասկանում եմ, նաեւ պաշտպանական կողմի համար, անակնկալ է եղել այս որոշումը: Ես նկատեցի, որ այդ առումով գրառում էր արել նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Հատուկ շնորհակալություն կարելի է հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանին այդ կապակցությամբ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ չի կարելի շնորհակալություն չհայտնել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին իր ներգրավման համար: Թեեւ սա կարելի է ընկալել որպես իշխանության կողմից իր դեմքը ինչ-որ չափով փրկելու փորձ, այսուհանդերձ, ողջունելին է, որ քաղաքական իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ունեն ողջամտության անհրաժեշտ պաշար»,-մեզ հետ զրույցում շարունակեց իրավապաշտպանը:

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհակալություն էր հայտնել Ավետիք Իշխանյանին ու Սիսակ Գաբրիելյանին ՝ նշելով «Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով, սակայն, իշխանության այս քայլը անցյալը չի կարող փոխել. «Իսկ անցյալն այն է, որ մարդը 22 օր իմ պատկերացմամբ՝ անազատության մեջ է պահվել , իմ պատկերացմամբ՝ քաղաքական պատճառներով, ընդ որում, առաջին 3 օրերը՝ ձերբակալման հատվածը, անգամ դատարանի որոշմամբ է հաստատված»:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանի ձերբակալությունը, ինչը դատախազության կողմից չի բողոքարկվել։

Իրավապաշտպանը նկատեց, որ այս գործով Վերաքննիչ դատարանի նիստը բավականին երկար ժամանակ է՝ չի նշանակվում, ինչը եւս հետաքրքիր փաստ է այն իմաստով, որ Վերաքննիչ դատարանը դեռ իր խոսքը չի ասել՝ առհասարակ Բաբայանի կալանավորումն օրինական էր, թե ՝ ոչ:

Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործոնների ազդեցության տակ գնաց այս քայլին՝ հանրային ճնշմա՞ն, թե՞ նաեւ արտաքին ազդակների ազդեցությամբ՝ Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլոր գործոններն էլ այստեղ դեր են ունեցել եւ ես չէի ցանկանա որեւէ գործոնի դեր առանձնացնել: Ես առիթ ունեցել եմ գնահատականներ տալու եւ այդ գնահատականներն ուժի մեջ են: Իսկապես, սա իր բնույթով լուրջ հետընթաց կարող էր դիտվել անձի ազատության սահմանադրական երաշխիքների տեսանկյունից»:


Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:05 12/11/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանն ազատ արձակվեց (տեսանյութ)
12:35 12/11/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանին ազատ կարձակեն
09:58 08/11/2019  |  ՄամուլԱրսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործն այս ամսվա վերջին կուղարկվի դատարան. «Ժամանակ»
18:58 07/11/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու որոշումը դեռ չի բողոքարկվել. Այսօր լրանում է ժամկետը
11:32 07/11/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանը քաղբանտարկյալ է եւ պետք է անհապաղ ազատ արձակվի. Գոհար Մելոյան
16:05 06/11/2019  |  ՄեկնաբանությունՎաղը հետադիմության առաջամարտիկներին հրավիրում ենք «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացմանը. Մալյան
11:56 01/11/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանի հեռախոսազրույցների արգելքը պահպանվում է
18:35 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւզում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը. Ռուբեն Մելիքյան
13:15 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԹյուրիմացություն է եղել. Սասուն Խաչատրյանը՝ անչափահաս երեխաների հետ Արսեն Բաբայանի տեսակցության արգելքի մասին
18:51 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]