Թեմաներ
Կիրակի 12 / 08 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/08/2019   17:01 Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք 12/08/2019   16:37 Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել 12/08/2019   15:19 Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել 12/08/2019   15:13 ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 36 տեխնիկական սարքավորում... 12/08/2019   14:24 Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք 12/08/2019   14:20 Մարդու ծերացման երեք փուլերը. գիտնականներ 12/08/2019   13:06 Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 12/08/2019   12:24 Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ (տեսանյութ) 12/08/2019   12:15 Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 12/08/2019   12:10 Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   12:04 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   16:53 Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. «ԼՕՖԹ» կենտրոնում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գյումրեցի ձեռներեց կանանց հետ 12/07/2019   16:21 Հրդեհ տան ննջասենյակում 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:34 Հրդեհ Ազատան գյուղում 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   14:04 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   13:59 Տեղումներ չեն սպասվում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/08/2019   17:01 Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/08/2019   14:24 Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/08/2019   16:37 Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի

2020 թ-ի հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը 11/12/2019   16:33  |  Վերլուծություններ

Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար 2015 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Չնայած նրան, որ Հայաստանը բանակցությունների արդյունքում իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել նախկին դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին, այնուամենայնիվ, բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքեր արդեն իսկ բարձրացել են։ Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։

Ինչպես նշեցինք, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Մեր հրապարակումներում բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք ամեն տարի թանկացող ապրանքատեսակներին և այժմ ցույց կտանք, թե որ ապրանքատեսակներն են թանկանալու արդեն 2020 թվականի հունվարի 1-ից։ 

Այսպիսով, 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելանալու է: Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։

Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։

Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։

Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Նույն չափով ավելանալու են նաև դեղերի ստեղծման համար անհրաժեշտ քիմիական նյութերի, միացությունների, օքսիդների մաքսային դրույքաչափերը, ինչը նվազեցնելու է հայրենական դեղագործության մրցունակությունը։

Տեքստիլ արդյունաբերությունը ևս չի խուսափի թանկացումների այս շղթայից։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից կտորեղենի, գործվածքների, մանածագործական իրերի ներմուծման համար գործող մաքսային դրույքաչափերը բարձրանալու են 4-6 տոկոսով։

3 տոկոսով ավելանալու են չմշակված կաշվի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, պղնձի, պղնձյա իրերի մաքսատուրքերը, իսկ ալյումինի և ալյումինե արտադրատեսակների մաքսային դրույքաչափերը ավելանալու են 6-9 տոկոսով։

Թանկացումներ են սպասվում նաև շինարարության ոլորտում։ 3 տոկոսով ավելանալու են շինանյութի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելումների մաքսային դրույքաչափերը։

Բացի սա, ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ավելանալու են հետևյալ ապրանքների մաքսատուրքերը․ ներկեր ու լաքեր՝ 2 տոկոս, հիգիենայի պարագաներ, լվացող միջոցներ՝ 2 տոկոս, փայտ, փայտից պատրաստված իրեր՝ 2-8 տոկոս, կերամիկա, մետաղակերամիկա՝ 2-5 տոկոս,  ապակի, ապակե արտադրատեսակներ՝ 5-6 տոկոս, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, բիժուտերիա՝ 6 տոկոս, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոս, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6 տոկոս։

Քաղաքացիներին հատկապես հետաքրքրող և, թերևս, ամենաշատ քննարկված ապրանքատեսակը թանկացող ավտոմեքենաներն են։ Դրանց թանկացումների վերաբերյալ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, և հանրության լայն շերտեր տեղյակ են նոր դրույքաչափերով ավտոմեքենաների ներմուծման գներից։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ևս անդրադարձել է այս թեմային և օրինակներով ցույց տվել, թե որքանով կավելանան մեքենաների գները ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ակամա դառնալու է ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի «գերին», քանի որ այլ երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը դարձնում են դրանք ավելի թանկ և հետևաբար՝ անմրցունակ։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության կախումը ԵԱՏՄ երկրներից և առավելապես Ռուսաստանից դառնալու է առավել ակնհայտ։

Հավելենք, որ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է 1,22 տոկոսը։

 

Սևադա Ղազարյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]