ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ օրենքը երկու գործերով մեկնաբանվում է տարբեր կերպ, գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) 11/12/2019 14:37 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատարանը մի դեպքում ասում է՝ այս օրենքը ձեզ համար գործում է, իսկ մյուս դեպքում ասում է, որ չի գործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Դատարանը երկու դեպքում արձանագրում է, որ կա խոչընդոտելու հիմք։ Մի դեպքում նշում է, որ խոչընդոտելու դեպքում օրենքով թույլատրվում է գրավ կիրառել, մեկ այլ դեպքում նշում է, որ գրավը չի թույլատրվում կիրառել»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ դատարանը կարող է նշել՝ գրավը կարող է կիրառել այս դեպքում, բայց չեմ կիրառում, որովհետև գործում կան մի շարք հանգամանքներ, բայց Հովհաննես Խուդոյանի խոսքով դատարանը չի ասում, որ գրավն առհասարակ կիրառեի կարո է լինել։ Նշում է, որ գրավ հնարավոր չէ կիրառել․ «Հենց դա է տարբերակված մոտեցումն այն գործերի, երբ ինքն ասում է, որ րավը հնարավոր չէ կիրառել։ Դատարանը մեզ պատճառաբանված որոշում չի տալիս, բայց խոսքն այստեղ վերաբերում է երկու գործերով օրենքի ոչ փաստական հանգամանքներին; Օրենքի տարբեր մեկնաբանություններին»,-նշեց Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ երբ օրենքը երկու գործերով մեկնաբանվում է տարբեր կերպ, գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ, որն էլ Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքը․ «Դատարանը չի կարող տարբեր գործերով օրենքը տարբեր կերպ կիրառել։ Այսինքն դատարանը չի կարող ասել, որ օրինակ այս հոդվածը ձեր համար գործում է, իսկ մեկ այլ անձի համար չի գործում։ Դատարանը միշտ պետք է կիրառի հոդվածը և այդ հոդվածի շրջանակներում գնահատի՝ փաստերը բավարարում են, թե ոչ»,-հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Հարցին՝ շարունակվելու են պաշտպանական խմբի կողմից ներկայացվող միջնորդությունները, թե ոչ Հովհաննես Խուդոյանն արձագանքեց․ «Ունենք ևս մի քանի միջնորդություններ՝ կապված գործի վարույթը կարճելու, ապացույցների թույլատրելիության, դատավարության մասնակիցների կազմի հետ կապված; Մենք դեռ չենք սպառել նախնական այն բոլոր միջնորդությունները, որոնք այս փուլում պետք է տրվեն դատարանին»,-ասաց Խուդոյանը։
Դիտարկմանն արդյոք կարելի է ենթադրել, որ այս տարի դատաքննության փուլ չի թևակոխի, Հովհաննես Խուդոյանն ասաց «Կախված է նրանից, թե մեր դատավարական հակառակորդներն ինչքան ենշարունակելու խեղաթյուրել մեր միջնորդությունների իմաստը»,-հավելեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը