Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Ինչու՞ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան 11/11/2019   09:24  |  Մեկնաբանություն

Անցած շաբաթ գործող Կառավարության "սուպեր-նախարար" Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս "անդաստիարակության" մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել և հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։

Եթե փոքր ինչ վերացարկվենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձավ ՀՅԴ Երիտասարդական թևի հանրային բողոքի համար, ապա պետք է փաստել, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, և ընդամենը թեթև կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա "սխրագործություններից" մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Արայիկ Հարությունյանը կոպիտ և անապացույց մեղադրանքներով հանդես եկավ "Այբ" կրթական հիմնադրամի և նրա ղեկավարության հասցեին։ Այս Կառավարության համար արդեն սովորական դարձած ոճով, նա նաև անմիջապես հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունեության արդյունավետությունը և թափանցիկությունը։ Մինչև հիմա, Արայիկ Հարությունյանը ներողություն չի խնդրել հիմնադրամի ղեկավարությունից և բազմաթիվ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդյունքները։

բ) Մինչև "սուպեր-նախարար" դառնալը, Արայիկ Հարությունյանը Երևանի Պետական Համալսարանի շարքային դասախոս էր (ենթադրաբար, գիտական ասպարեզում ավելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական հոդվածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտոն ստանձնելուց հետո, նա նմանատիպ սկանդալային արշավանք սկսեց ԵՊՀ ղեկավարության դեմ, չխորշելով վիրավորանքներից և պիտակավորումից, և թունավորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ի վերջո հրաժարական տվեց, մինչև հիմա նրա փոխարեն նոր ռեկտոր չի ընտրված, լուրեր են պտտվում, որ Արայիկ Հարությանը այդ կարևոր պաշտոնը "պահում է" իր անձնական պրոտեժեի համար, թեև զուգահեռ չի դադարում խոսել "ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման" անհրաժեշտության մասին։

գ) Արայիկ Հարությունյանի օրոք փաստացի լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը՝ առանց հստակ հիմնավորման, թե ով և ինչպես է այսուհետև զբաղվելու կրթական ծրագրերի փորձաքննությամբ, կրթության մեջ մանկավարժական նոր մոտեցումների փորձարկմամբ, և ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակավորմամբ երեք հարյուրից ավել աշխատակիցներ հայտնվել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագա պատկերացման, իսկ նրանց գործառնությունները այլևս չեն իրականացվում։

դ) Կրթական գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել էր "Այբ" հիմնադրամի և ԿԳՆ համատեղ ջանքերով, և հնարավորություն էր տալիս Հայաստանի ավագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարվա ընթացքում մոտեցնել համաշխարհային լավագույն ստանդարտներին, կասեցվել է՝ ևս անորոշ հեռանկարով։ Նախարարությունը փոխարենը ոչ մի բան չի առաջարկել (և դժվար թե առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակյալ կրթություն ստանալու և աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու հրաշալի հնարավորություննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և պատմության առարկաների պարտադիր դասավանդումը դադարեցնելը Արայիկ Հարությունյանի հերթական վիճելի նախաձեռնությունն է։ Թեև այն ունի որոշակի թեր և դեմ կողմեր, մասնագետների մեծամասնությունը հակվում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթության մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, և կարող է բերել երիտասարդության լեզվական գիտելիքների հետագա վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճահարույց քայլերի, Արայիկ Հարությունյանը հասավ Մշակույթի նախարարության լուծարմանը, և փաստացի որպես կցորդ Կրթության և ԳԻտության նախարարության հետ նրա միավորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարությունը ֆինանսավորել է մի շարք էսթետիկ և արժեքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակույթային ծրագրեր, որոնք և վերջին շրջանում հանրային դժգոհության առիթ են դարձել։ Դրան գումարվում է Արայիկ Հարությունյանի անձնական հայտարարությունները, որոնցում նա անթաքույց պաշտպանում է այդ նախաձեռնությունները, ի ցույց դնելով սեփական նախապատվություները։

է) "Սուպեր-նախարար" դառնալուց ի վեր, Արայիկ Հարությունյանի անձնական վարձատրությունը մեկ ու կես տարում պաշտոնապես աճել է մոտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախոսից թռիչքաձև դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիվ միջանկյալ մակարդակները։ Նույն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրությունները աճել են առավելագույնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առավել ցածր վարձատրվող մասնագիտական խմբերից մեկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից առնվազն երկու անգամ ցածր է, և էական փոփոխություն չի նախատեսվում նաև 2020 թ․ բյուջեով։

Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Արայիկ Հարությունյանը հասցրել է իր գործունեությամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերության բաժակը այսօր լցվել է, և նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծված իրավիճակին բնական արձագանք։ Հանուն արդարության սակայն, պետք է նշել սակայն, որ նա մենակ չի։ Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կրթության և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացնում է ոչ թե Նախարարը, այլ Կառավարությունը, ուստի այն էլ պատասխանատվություն է կրում այդ քաղաքականության համար։

Այս անկեղծությունը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինյանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերը նշած գործողությունների համար, և բացատրի հանրությանը, թե ինչու և ինչ նպատակով է այս ամենը արվում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, և ժամանակն է եկել հանրությանը ազատել նրա հետագա ծառայությունից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից յուրաքնչյուրին ստորև ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:49 09/11/2019  |  Մամուլ«Իմ քայլում» արդեն պատրաստվում են. Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան. «Հրապարակ»
20:11 08/11/2019  |  ՎերլուծություններԻշխանությունը շարունակում է սպառնալիքների և շանտաժի ճանապարհը
20:04 08/11/2019  |  ՔաղաքականԱրծվիկ Մինասյանը Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի մասին
12:18 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արայիկ Հարությունյան նախարարը տապալված է և պետք է գնա տուն». Բողոքի ակցիա Կառավարության դիմաց
19:05 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին և անդրադարձել ֆինանսատնտեսական ոլորտում իրականացված քայլերին
14:25 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքի նախագծի վերաբերյալ բուհն իր դիրքորոշումը ներկայացրել է. ԵՊՀ ՈՒԽ նախագահ( տեսանյութ)
11:18 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայերենը չունի պաշտպանվածության այն աստիճանը, որն ունի անգլերենը. ԵՊՀ դասախոս
10:19 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ուսանողները դասադուլ են իրականացնում. Նրանք դեմ են բուհական ծրագրում հայոց լեզու, հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն
18:41 03/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս նախարարը հլը որ քանդում ու վերացնում ա «հայ» բառով սկսվող ամեն ինչ. Գևորգ Պետրոսյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան

Արխիվ

[]