Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/28/2020   15:18 Շփոթել են ափերը. Անկարան պահպանում է Ղրիմի նկատմամբ նկրտումները 10/28/2020   15:07 Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում 10/28/2020   15:06 Ստեփանակերտին օդային հարվածները հասցվել են Թուրքական F-16 ինքնաթիռներով. WarGonzo 10/28/2020   14:50 Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ, անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան 10/28/2020   14:50 Ստեփանակերտում օդային տագնապ է.ԱՀ ԱԻՊԾ 10/28/2020   14:39 Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը 10/28/2020   14:38 Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մտահոգիչ է. Պեսկով 10/28/2020   14:33 Հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին.ՊԲ 10/28/2020   14:18 Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը 10/28/2020   14:14 Կեղծ է. Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով չի հարվածել Բարդա քաղաքին. Շուշան Ստեփանյան 10/28/2020   14:11 Նորատուսցիները հիմնադրամին փոխանցել են 6,5 միլիոն դրամ, նվիրաբերել անձնական օգտագործման ՖՈՐԴ, ՎԻԼԻՍ, ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ 10/28/2020   14:05 Ադրբեջանում «ջիհադականները» հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ 10/28/2020   14:03 Մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու. Արմեն Մուրադյան 10/28/2020   13:58 ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին 10/28/2020   13:57 Խոցվել է հակառակորդի 223 ԱԹՍ,16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ,618 զինտեխնիկա, 6 ՏՈՍ 10/28/2020   13:50 Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին.Արծրուն Հովհաննիսյան 10/28/2020   13:42 Բանկերն ու վարկային կազմակերպություններն են որոշելու՝ զրոյացնել պատերազմում զոհվածի վարկը, թե՝ ոչ 10/28/2020   13:36 Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան 10/28/2020   13:32 Ադրբեջանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար իր պրոպագանդան կառուցում է հայելային մեղադրանքների մեթոդով. Լիլիթ Մակունց 10/28/2020   13:30 Չենք թողնի, որ թուրքը մեզ վախեցնի.նռնաձորցի 10/28/2020   13:26 Ֆրանսիան կոչ է արել ԵՄ խորհրդի հաջորդ նիստում որոշումներ կայացնել Թուրքիայի դեմ 10/28/2020   13:18 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 59 հայորդու անուն 10/28/2020   13:07 Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն Արցախին նվիրաբերել է 50,000 դոլար 10/28/2020   12:58 Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ.ԱՀ ՄԻՊ 10/28/2020   12:48 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, կա զոհ. ԱՀ ԱԻՊԾ 10/28/2020   12:30 Ֆրանսիայում թուրքերը` դանակով ու մուրճով զինված, հարձակվել են խաղաղ ակցիա իրականացնող հայերի վրա 10/28/2020   12:13 Ամեն օր աղոթում եմ, որ այդքան սպասված աղջկաս ծնունդով խաղաղություն լինի 10/28/2020   11:59 Համահայկական հիմնադրամի փոխանցումները՝ ըստ երկրների 10/28/2020   11:55 Կանադայի սենատորը կոչ է արել Կանադայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը 10/28/2020   11:46 ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ սահմանել Մագնիստու պատժամիջոցներ 10/28/2020   11:19 Փաշինյանը Արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից. Նա կամավորագրվել է 10/28/2020   11:05 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2241 դեպք, 21 մարդ մահացել է 10/28/2020   11:03 Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է 10/28/2020   10:48 Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ 10/28/2020   10:36 Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ. ՊՆ խոսնակ 10/28/2020   10:34 ԱԺ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության հիմքով 10/28/2020   10:20 Թե՞ պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցել է երրորդ պլան 10/28/2020   10:04 ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը 10/28/2020   09:58 Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու. «Ժողովուրդ» 10/28/2020   09:48 Ժնեւում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը. «Հրապարակ» 10/28/2020   09:42 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ 10/28/2020   09:40 Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին. «Հրապարակ» 10/28/2020   09:38 Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին. «Ժողովուրդ» 10/28/2020   09:36 Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով. «Հրապարակ» 10/28/2020   09:33 Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց. «Ժողովուրդ» 10/28/2020   09:31 Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» 10/28/2020   09:27 Ջալալ Անատոլիի Հարությունյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման 10/28/2020   09:23 Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի». «Հրապարակ» 10/28/2020   00:41 Charle Hebdo-ն հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը 10/27/2020   23:59 Ավելի քան 2000 ՀՀԿ-ական առաջնագծում է
10/27/2020   10:02 Մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ուղարկելով վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը. ՊՆ 10/27/2020   13:06 Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան. Վազգեն Մանուկյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/27/2020   22:46 Ոչնչացվել է «կոբրա» մականվամբ Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետը 10/27/2020   15:38 Ձերբակալված սիրիացի գրոհայինները պատմել են՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ավազակախմբերի մասնակցության եւ կորուստների մասին 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/27/2020   23:19 Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/27/2020   14:52 «Եթե Էրդողանը պլանավորում է հատուկ ջոկատայիններով հարավային սահմանից հարձակվել՝ նշանակում է պլանավորում է Նախիջևանից Մեղրիի և Զանգեզուրի ուղղությամբ հարձակում իրականացնել».Գառնիկ Իսագուլյան 10/27/2020   21:23 Սիրելի կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Աննա Հակոբյան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/27/2020   11:15 Ադրբեջանական կողմը անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը.ՊՆ 10/28/2020   09:23 Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի». «Հրապարակ» 10/27/2020   09:49 Ի՞նչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Ժողովուրդ» 10/27/2020   23:59 Ավելի քան 2000 ՀՀԿ-ական առաջնագծում է 10/27/2020   14:59 «Չհավատաք, որ Թուրքիան այնքան է վերահսկողությունից դուրս եկել, որ ինչ ցանկանում անում է, ընդամենն իր դերն է կատարում».Ստեփան Դանիելյան 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   18:52 Էրդողանը գերագրեսիվ է դարձել, անհնար է դարձել կանխատեսել Թուրքիայի նախագահի հաջորդ քայլը. Արմեն Մարուքյան 10/27/2020   14:05 Հակառակորդը թիրախավորել է ՀՀ սահմանը. կադրեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր 11/11/2019   15:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: 

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ Պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ՝ մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակացային հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, և իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախ եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Երևանում»,- նշել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը  վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը: «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ համակարմտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:19 11/11/2019  |  ՄեկնաբանությունՎարչապետի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը
19:26 10/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
12:30 10/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս և ծանոթացել քաղաքում իրականացվող ծրագրերին
14:49 09/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
12:31 09/11/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը մեկնում է Արցախ
11:46 09/11/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է. Փաշինյան
20:33 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
19:46 08/11/2019  |  ՔաղաքականՆախօրոք ծրագրված է եղել, թե ինչպես պետք է Հայաստանում իշխանությունը փոխանցվի . Արմեն Բադալյան
19:37 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հաղորդումը
17:35 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը նույն գնահատականները իրեն ենք հնչեցնում. Արծվիկ Մինասյան

Արխիվ

[]