ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարկային շուկայում ռիսկերը ավելանում են 11/11/2019 11:45 | Տնտեսություն

Վերջին շրջանում բանկերի վարկային պորտֆելը արագորեն ավելանում է։ Ավելանում են նաև վարկային շուկայի ռիսկերը։ Խնդիրը հասել է նրան, որ Կենտրոնական բանկը մտադիր է քայլեր ձեռնարկել` վարկերի տրամադրման գործընթացում խստացումներ կիրառելու համար։
Որքան էլ թվում է, թե վարկավորման ակտիվությունը դրական գործոն է տնտեսության համար, այնուհանդերձ այն նաև լուրջ ռիսկեր է պարունակում։ Ռիսկերը կապված են վարկային բեռի և հասարակության եկամուտների անհամաչափ ավելացման հետ։ Վարկային բեռը անհամեմատ ավելի արագ է աճում, քան հասարակության եկամուտները։ Մի բան, ինչը մեծացրել է վարկերի վերադարձման ռիսկերը։
Երևույթի հետագա խորացումից խուսափելու նպատակով ԿԲ քննարկում է սահմանափակումների կիրառման հնարավորությունները։ Սահմանափակումներն ուղղված են լինելու ոչ այնքան վարկային միջոցների թանկացմանը, որքան վարկավորման պայմանների խստացմանը։
Անցած մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը աճել է շուրջ 14 տոկոսով։ Սակայն այդ աճը խիստ անհամաչափ է բաշխվել վարկային շուկայում։
Վարկային միջոցների գերակշիռ մասը ուղղվել է հիմնականում երկու ոլորտներ` սպառողական և հիպոթեկի շուկաներ։ Եթե սպառողական վարկերը ավելացել են 34, ապա հիպոթեկային վարկերը` 39 տոկոսով։ Ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 640 մլն դոլարի մասին է։
Սրանք վարկավորման այն հատվածներն են, որոնք հիմնականում արտադրական նշանակություն չունեն։ Դրանք սովորաբար ուղղված են մարդկանց տարբեր տեսակի կարիքների բավարարմանը։
Եթե հիպոթեկային վարկերը ներգրավվում են բնակարանային պայմանների, ապա սպառողական վարկերը` կենցաղային կարիքների բարելավման նպատակով։ Դրանց վերադարձելիությունը մեծապես կապված է հասարակության եկամուտների ավելացման հետ։ Մի բան, ինչը Հայաստանում չափազանց դանդաղ է տեղի ունենում։
Մասնավորապես աշխատավարձերի տեսքով հասարակության ստացած եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են ընդամենը 5-6 տոկոսով։ Դանդաղել են մասնավոր տրանսֆերտների հոսքերը։
Մի կողմից վարկային միջոցների ներգրավման ակտիվությունը, մյուս կողմից եկամուտների դանդաղ աճը մեծացրել է հասարակության պարտքի բեռը, ինչը հետագայում կարող է սպառնալ ֆինանսական շուկայի կայունությանը, եթե ժամանակին քայլեր չձեռնարկվեն խզվածության խորացումը կանխելու ուղղությամբ։ Խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը թերևս կլիներ հասարակության եկամուտների ավելացման համար պայմանների ստեղծումը։ Բայց մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ, որ կարելի է հույս դնել դրա վրա։ Հազիվ թե կարելի է կարծել, որ կարճ ժամանակահատվածում տնտեսական գործոններով պայմանավորված հասարակության եկամուտները կարող են կտրուկ փոփոխություններ կրել։ Թերևս դա էլ ստիպում է մտածելու վարկավորման ակտիվությունը, այսպես ասած, արհեստական միջամտություններով կանխելու մասին։
Ի տարբերություն սպառողական և հիպոթեկային վարկերի, տնտեսության իրական հատվածում վարկավորման ակտիվությունը շարունակում է շատ ցածր լինել։ Արդյունաբերության մեջ կատարված վարկային ներդրումները նույնիսկ նվազել են, ընդ որում, ոչ փոքր ծավալով` շուրջ 38 մլրդ դրամով կամ գրեթե 80 մլն դոլարով։ Գյուղատնտեսության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը ավելացել է ընդամենը 1,5 մլրդ դրամով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/12/2019 10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ»
- 12/12/2019 10:02 ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:54 Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան «168 ժամ»
- 12/12/2019 09:49 Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ»
- 12/12/2019 09:44 Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ»
- 12/12/2019 09:42 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ցանկանում է ձեռք բերել այլազգի գործարար. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
Մեկնաբանություն
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
- 12/11/2019 18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում
- 12/11/2019 15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը