Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ

Վարչապետը ծանոթացել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ 11/10/2019   21:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գորիսում, որտեղ ծանոթացել է  իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին: Մարզում ներկայում իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերին տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Զեկուցվել է, որ վերջինս չէր վերանորոգվել շուրջ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ:   

Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգման աշխատանքներին: Այստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է 68 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել նաև Հին Գորիսի վերականգնման ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացել շինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում:  Ըստ քաղաքապետի, առկա է նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն բոլոր ծրագրերի որակյալ իրականացումն ու այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողության ապահովումը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերը Տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներ են։ 2020 թվականին ևս կառավարությունը պատրաստվում է սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում շինարարության տեմպերն աճելու են: «Ողջ երկրում շինհրապարակները պետք է ընդլայնվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տարածքային համաչափ զարգացման լավագույն խթաններից մեկը հենց սուբվենցիոն ծրագրերն են։ 

***

Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

 

***

 

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր համայնքներում: Վարչապետն այցելել է Վայքի նորարարական ռեսուրս կենտրոն, որտեղ դասավանդվում է ռոբոտաշինություն: Կենտրոնն ունի 10 աշակերտ և կարող է ընդունել ևս 10-ին: Վարչապետը կարևորել է նոր աշակերտների ներգրավումը ռոբոտաշինության խմբակ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նրանց մեկ տարվա ուսման վարձը: Կառավարության ղեկավարն այցելել է նաև քաղաքի սեղանի թենիսի մարզադպրոց, մանկապարտեզ, ծանոթացել առկա պայմաններին: Վայքի համայնքապետը նշել է, որ քաղաքն ընթացիկ տարում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու սուբվենցիոն ծրագրերի հայտ՝ ֆինանսական խնդիրները նկարգավորելու արդյունքում հաջորդ տարի կներկայացվեն տարբեր ծրագրեր: Վարչպետը կարևորել է համայնքում տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացումն ու նշել, որ դրանք պետք է միտված լինեն քաղաքում կյանքի աշխուժացմանն ու մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բակային տարածքների ու լուսավորության վերականգնման ծրագրերի ընթացքին: Վարչապետը դժգոհություն է հայտնել դրանց ընթացքից ու որակից և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը մարզպետ Արարատ Գրիգորյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բոլոր սուբվենցիոն ծրագրերը, իրականացնել խիստ վերահսկողություն և զեկուցել դրանց արդյունքների մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 10/11/2019  |  Արտակարգ պատահարներՍյունիքի մարզի Տեղ գյուղում արկ է հայտնաբերվել
12:30 10/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս և ծանոթացել քաղաքում իրականացվող ծրագրերին
16:37 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը
20:09 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին նույնպես չեն բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի առկա արդյունքները
15:14 30/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵթե վարչապետը չշրջանառեր «վնգստացող դատավորներ» արտահայտությունը, Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը նույնպես դա չէին օգտագործի
17:28 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Աննա Դանիբեկյանի միջադեպի պատճառն ամիսներ առաջ բարձր մակարդակից արված թույլտվությունն էր. փորձագետ
17:12 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սանիթեք»-ի աշխատակիցներից երեքը հանդիպում են վարչապետի աշխատակազմի հետ
16:49 18/09/2019  |  ՄեկնաբանությունԳազի կորուստներն ու ծախսերը նվազել են 1 տոկոսային կետով. վարչապետ
19:17 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ)
18:06 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՏրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]