Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/20/2019   21:07 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/20/2019   20:41 Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում (տեսանյութ) 11/20/2019   20:23 Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   19:20 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը 11/20/2019   19:18 Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը 11/20/2019   18:59 Չի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն 11/20/2019   18:32 Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   17:53 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   17:38 Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:31 Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   17:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական խորհուրդ 11/20/2019   16:57 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 11/20/2019   16:34 Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2019   15:32 Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում 11/20/2019   15:16 Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   14:57 Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019   14:54 Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը 11/20/2019   14:38 Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 11/20/2019   14:29 Տեղումներ չեն սպասվում 11/20/2019   14:19 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   14:04 Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019   13:49 ԵՊՀ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլը, նախաձեռնություն են ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի 11/20/2019   13:30 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 11/20/2019   13:12 Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. Իվետա Տոնոյան 11/20/2019   13:03 Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է 11/20/2019   12:54 ՍԴ-ի որևէ դատավոր հարկադրաբար չի կարող թոշակի ուղարկվել. Իվետա Տոնոյան 11/20/2019   12:50 Անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների վարքագիծը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:43 ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ 11/20/2019   12:38 Երեւանում «Մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի 11/20/2019   12:35 Եթե ուսանողներն անցնեն կրթության վերաբերյալ քննարկման դաշտ, նախարարի հետ հանդիպումը հնարավոր կլինի. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:32 Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան 11/20/2019   12:25 Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց 11/20/2019   12:20 Քննարկում ունենք, թե ով է ամենավատ աշխատող նախարարը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:13 Որևէ մեկից, զուտ անձից ազատվելու համար 1 լումա անգամ չարժի վճարել պետբյուջեից. Պատգամավորը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019   12:09 Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   11:58 Նախագահ Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 11/20/2019   11:43 Ինչպե՞ս կքվեարկի 2020 թվականի պետբյուջեին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 11/20/2019   11:37 Կա մտավախություն՝ արդյոք գումարները բանկային համակարգից դուրս չեն գա. ԱԺ պատգամավորը՝ «Բանկային գաղտնիքի» վերաբերյալ օրինագծի մասին
11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ) 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/18/2019   22:53 Վրաստանում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ցրման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 11/19/2019   12:08 Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. գումարը չկա. Տիգրան Ուրիխանյան 11/20/2019   11:19 Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականը ելույթ է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը (տեսանյութ) 11/10/2019   21:51  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորովիչ,

նախ և առաջ, բարի գալուստ Հայաստան: Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք,  որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին»  ցուցահանդեսը:

Պատվիրակության հարգելի անդամներ,
Հարգելի գործընկերներ, 
Ձերդ գերազանցություններ,
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր։

Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբավածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտ»-ից։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը։

Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր և թոռ գնացել է ռազմաճակատ։ Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ։ 

Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, մեծացել եմ իմ պապի շնորհիվ, որը եղել է մարտիկ և կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում։

Հարգելի ընկերներ, հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։ 

Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից մարտնչում էր հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձավ ռազմաճակատից։ 

Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-Գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։ 

Հաղթանակի գործում մեծ ներդրոմ է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»: 

Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար:

Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, էլ չեմ ասում՝ քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո:

Իսկ մայիսի 9-ին, արդեն իսկ մի քանի տասնմամյա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, տարբեր տարիքների, հայացքների հազարավոր մարդիկ, հանրապետության ղեկավար կազմը, ազգային բանակի հրամանատարական կազմը, դիվանագիտական կորպուսի ողջ անձնակազմը ծաղիկներով և ծաղկեպսակներով գալիս են «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց   ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։ Մենք հատկապես հպարտանում ենք Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովի և այլ գեներալների և ռազմական առաջնորդների անուններով։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան  Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

Սիրելի հայրենակիցներ, հավետ փա՛ռք կյանքը մեր հայրենիքի ազատությանը և անկախությանը տված հերոսներին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր քաջարի հայրերին և պապերին, ովքեր անձնուրացորեն կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել Մեծ Հաղթանակը։

Այսօր, ինչպես և Հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: 

Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին։ 

Շնորհակալություն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:11 08/11/2019  |  Միջազգային լրահոսԿրեմլը արձագանքել է Թրամփի՝ Հաղթանակի շքերթին ժամանելու ցանկությանը
10:34 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի ելույթը և պատասխանը հարցերին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված
17:57 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ
22:21 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ (տեսանյութ)
10:14 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
19:32 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ
12:03 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ
11:36 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում․ Զոհրաբ Մնացականյան
19:22 29/10/2019  |  ՔաղաքականՓաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով. Հայկ Մարտիրոսյանը՝ Մնացականյանի աղմկահարույց հարցազրույցի մասին
11:55 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո

Տեսանյութեր

11/20/2019   18:56 Դատավորներն աշխատանքից ազատվելու վախից սկսել են կանոնավոր աշխատել. քաղաքացիները դատարանների մասին

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]