Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Ի՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան 11/09/2019   16:45  |  Հարցազրույց

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ։

-Պարոն Ազարյան, դատաիրավական ոլորտի բարեփոխումներից սկսենք զրույցը։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, այսօր այդ բարեփոխումների անհրաժեշտությունը կա՞։

-Իհարկե, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, որտեղ բարեփոխումների նշույլ անգամ չկա։

-Կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը կարճ ինչպե՞ս կբնութագրեք։ Արդյո՞ք այն ունակ է լուծելու դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները։

-Ես չեմ կարող ասել, մինչեւ այն չիրականացվի, ոչ ոք չի կարող գնահատական տալ կառավարության փաթեթին։ Ժամանակին վեթինգից էին խոսում։ Ես հասկանում եմ, որ վեթինգի գաղափարը ամեն անգամ ի  հայտ է գալիս քաղաքական իշխանությունների համար դատարանների կողմից կայացված ոչ ցանկալի որոշումներից հետո, սակայն որքանո՞վ է  լուրջ ընկալվում քաղաքական իշխանությունը, երբ խոսում է վեթինգից եւ չի իրականացնում վեթինգ կամ սպառնում է վեթինգ իրականացնելով։

- Պարոն Ազարյան, Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմների ներդրման վիճելի գաղափարի շուրջ։ Նշվեց կամավորության պարտադիրության մասին եւ այն մասին, որ այն չպետք է ազդի ՍԴ-ում քննվող գործերի վրա։ Ռիսկեր, այսուհանդերձ, տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր  է տարբեր միջոցներով դատավորներին պարտադրվի անցնել վաղ կենսաթոշակի ։

-Գիտեք, ամեն անգամ  քաղաքական ինչ-որ ներկայացուցիչ իրեն իրավունք է վերապահում ինչ-որ  անհեթեթ հայտարարություններով հանդես գալ։ Որքա՞ն լուրջ մոտենանք վաղ կենսաթոշակի  ուղարկելու կամ մեկ ուրիշ գաղափարին։ Ես լուրջ չեմ մոտենում, ուստի լուրջ չեմ մտածել այդ հարցի շուրջ։

-Կադրային խնդրից խոսենք, այսօր Հայաստանն ունի՞ այն ռեսուրսը, որը տեսականորեն, կփոխարինի վաղ կենսաթոշակի անցած դատավորներին։ 

-Դուք արդեն որոշեցիք մեզ  թոշակի՞ ուղարկել (ժպտում է,-խմբ)։

-Փորձում եմ իշխանության տրամաբանական շղթան շարունակել։ Եթե նախագիծ են մշակել, հավանաբար, կարծում են, որ կլինեն այդ հնարավորությունից օգտվող դատավորներ ու  կադրեր, որոնք կփոխարինեն նրանց։

-Գիտեք, եթե հաշվենք, թե իրավաբանական մասնագիտությամբ որքան ԲՈՒՀ ունենք, երեւի Հայաստանի չափ որեւէ երկիր չունի։ Իհարկե,  կադրեր ունենք, սակայն արդյո՞ք այդ կադրերը կարող են փոխարինել վաղ թոշակի անցած  դատավորներին։ Լավ ասենք՝ այո, իհարկե , կարող են փոխարինել, սակայն արդյո՞ք այդ մակարդակը կարող են ապահովել։ Այստեղ կասկածելի է։

- Իշխանությունը մտադիր է  դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնել՝ 28-ից դարձնելով 25 տարեկան։ Ի՞նչ կարծիք ունեք։

-Մենք ունենք փորձ, որ 27-28 տարեկան երիտասարդները զբաղեցնում են դատավորի պաշտոնը եւ շատ դրական կողմերով են իրենց դրսեւորել, սակայն, դա չի կարող  վերաբերել բոլոր դատավորներին, իսկ շեմի իջեցումը, կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու է արվում ՝ որ կարողանան թոշակի ուղարկած  դատավորներին փոխարինել երիտասարդ կադրերով։ Նկատի ունեմ, որ այդ երիտասարդներին   ունեն։

-Այսինքն, վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդի՞ր է դրվում։

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, ի վերջո, յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն։

-Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից խնդրահարույց չէ՞։

-Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է , անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից  բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են  լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։  Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը  100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ  տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ  սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը  կայացնելիս  լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա,  հիմա կամիկաձե կհամարվի։

-Ենթադրում եմ, Ձեր որոշման մասով դիրքորոշումն անփոփո՞խ է։

-Իհարկե, բայց իմ պատասխանն այդ դատավորին երկրորդական է։ Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից,  բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել,  այլ ոչ թե ինձանից հետո  որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական եւ դա ժամանակի ընթացքում կապացուցվի։

-Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո դատական համակարգն առավել, քան երբեւէ թիրախավորվեց։ Իհարկե, դատական իշխանությունից դժգոհություններ նախկինում էլ եղել են, բայց դրսեւորման ձեւերն անհամեմատելի են։ Ո՞րն եք համարում դատական մարմնի՝ որպես իրական անկախ իշխանության, կայացման ճանապարհի խոչընդոտը։

-Գիտեք, որքան քիչ կախված լինի  գործադիր եւ օրենսդիր իշխանությունից դատականը , այնքան ավելի ազատ կլինի, որքան քիչ կոռումպացված լինի դատավորը, այդքան նա  ազատ կլինի։ Պետք չէ բարդ մաթեմատիկական հաշվարկ անել։ Սա շատ հասարակ, պրիմիտիվ մոտեցում է  պահանջում՝ մի ՛ճնշեք դատարաններին։  Ձեզ թվում է, Նիկոլ Փաշինյանը պետք է ամիսը մեկ 100 հազարանոց հանրահավաք հրավիրի եւ սպառնա՞։ Երկու անգամ սպառնաց, բավական չէ՞։ Դատավորները խելացի  անձնավորություն են, նրանց երկու անգամ սպառնացել են, կներեք բառի համար, բայց ամենատհաս դատավորի համար էլ պարզ է, թե  երկրի վարչապետը, օրինակ, կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում եւ ինչ է ուզում դատարաններից։
 
-Այս համատեքստում, դատավոր Աննա Դանիբեկյանի ՝ օրերս կայացրած որոշումը  ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, կարծում եք, այդ ճնշումների ազդեցության տա՞կ է եղել։
 
-Այս տեսանկյունից  ես իրավունք չունեմ մեկնաբանել ոչ դատավոր Դանիբեկյանի, ոչ Քոչարյանին կալանավորած մյուս դատավորների որոշումները։ Դա էթիկայի կանոններից դուրս է։ Ես կրկնում եմ՝ ճնշումներ եղել են, ճնշումներ կան։ Եթե կոնկրետ Քոչարյանի գործն ենք վերցնում, հուսամ, որ նրան  կալանավորած դատավորները այդ ճնշման ազդեցության տակ չեն կայացրել իրենց որոշումները։
 

-Պարոն Ազարյան, Դուք ինքներդ, քանիցս  անձամբ թիրախավորվել եք՝ սոցցանցային տիրույթից մինչեւ Ձեր ատենախոսության հետ կապված հայտնի պատմությունը։ Նման մթնոլորտում ինչպե՞ս պետք է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման խնդիրը լուծվի, երբ ամենաբարձր օղակներից ամենավերջին որակումներն են տրվում դատավորներին։

- Համակարգի վերաբերյալ վերջին բացասական արտահայտությունը  Դուք, ե՞րբ եք լսել։ Հիմա ամեն ինչ նորմալ է՝ Քոչարյանին  կալանավորում են, Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում են, Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունները մերժվում են, դատական համակարգը նորմալ է աշխատում, ինչի՞ մասին է խոսքը։  Այ, հենց տիկին  Դանիբեկյանը փոխի խափանման միջոցը, ես վստահ եմ, որ դարձյալ կխոսեն վեթինգի, անցումային արդարադատության, կոռումպացված դատական համակարգի մասին։ Հիմա ամեն ինչ շատ նորմալ է։

-Պարոն Ազարյան, ներկայումս գնահատականներ են հնչում, որ Հայաստանի համար ճոխություն է՝ ունենալ եւ Սահմանադրական դատարան, եւ Վճռաբեկ դատարան։ Կարծես թե քննարկվում է նոր դատական մարմնի՝ Գերագույն դատարանի ստեղծման հնարավորությունը։ Ի՞նչ եք կարծում, նման բարեփոխման կարիք ունի՞ այսօր երկիրը։

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին, եթե փոխվի, թող աշխատեն, նոր ես գնահատական տամ։ Միգուցե լա՞վ կլինի, միգուցե՝ վատ։

-Եվ վերջում, արդյո՞ք Սահմանադրական դատարանն է դատական իշխանության նկատմամբ անվստահության պատճառը։ Գաղտնիք չէ, որ հենց Սահմանադրական դատարանն է դարձել համակարգում ընթացող զարգացումների առանցքը։

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քավության նոխազը ունի։ Ժամանակին ես էի  ամենակոռումպացված դատավորը, հետո Գրիգորյան Դավիթը դարձավ, հիմա Սահմանադրական դատարանի հերթն է։

-Այսինքն, այս զարգացումներում է՞լ քաղաքական ենթատեքստեր եք տեսնում։

-Միմիայն։ Գիտեք,  թող քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ նույն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է  քաղաքական հետապնդում, թող քաղաքական իշխանությունները իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ես իմ կարծիքը չեմ ասում, ես ներկայացնում եմ անկողմնակալ, կողքից ինձ դիմող քաղաքացիների կարծիքը, իսկ այդ քաղաքացիների կարծիքով նշված անձանց՝ Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, ամբողջ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

-Այս պայմաններում, պարոն  Ազարյան, համակարգի առողջացման ելքը, ո՞րն է։

-Դարձյալ շատ պրիմիտիվ՝ թող ձեռք քաշեն դատական համակարգի վրա  ճնշում գործադրելու գաղափարից։ Կներեք, թող իրենցով դատավորներին չչափեն, թող ասեկոսեներով չառաջնորդվեն։ Դատական համակարգը նորմալ աշխատել է, շատ էլ, որ այս կամ  այն դատական ակտից քաղաքական իշխանության ներկայացուցիչները գոհ չեն եղել։ Կա հարթակ, կա մեխանիզմ այդ որոշումները բողոքարկելու, կա իրավական դաշտ եւ պետք չէ դրանից դուրս գալ, իսկ այն, ինչ արվել է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ուղղվելու։ Կամ պետք է  իրենք հրաժարական տան կամ դատական համակարգն ամբողջովին փոխեն, իսկ ամբողջովին փոխելու համար պետք է իրենց անցանկալի դատավորներին  հեռացնեն, եթե կարողանան։

-Բայց այդ դեպքում  կունենա՞նք այնպիսի դատական համակարգ, որը կոչված է լինելու իշխանության երրորդ օղակի առաքելությունն իրականացնել։

-Դուք ինքներդ Ձեր հարցին պատասխանեցիք, իհարկե, չենք ունենա։ Կունենանք գրպանային դատական համակարգ, որը կենթարկվի՝ չեմ ասում արդարադատության նախարարին, օրինակ,  արդյունաբերության նախարարին էլ կարող է ենթարկվել։ Այդպիսի դատական համակարգ կարող ենք ունենալ, իսկ այն, ինչ ունեցել ենք  մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը, ստեղծվել է կոնկրետ դատավորների կողմից  նույն քաղաքական իշխանության  ներկայացուցիչների հետ կոնկրետ վեճերի արդյունքում, իրենց ռիսկի տակ դնելու արդյունքում։ Շատ հեշտ ճանապարհ  չի անցել այն դատական համակարգը, որը ունեցել ենք։ Ես ժամանակներ եմ հիշում, երբ նոր դատավոր էի նշանակվել եւ հերթապահության էի  գնում (նախօրոք ինձ չէին ասել, որ հերթապահության եմ), ինձ մեր շրջանի միլպետը զանգել էր ու ասում էր՝ իմ տղաները շա՞տ են քեզ սպասելու, պարոն Ազարյան,  սանկցիա են բերել։ Պատկերացնո՞ւմ եք դատավորի հետ խոսալու ձեւը այն ժամանակ՝ 2006 թվականին։ 2015 թվականին, 2017 թվականին փորձեր որեւէ մեկը դատավորին զանգել ու այդպես խոսել։ Ձեզ թվում է՝ իշխանություննե՞րն էին դրան հասել։ Դատավորներն են հասել դրան, դատավորների աշխատանքի արդյունքն էր, որ սկսել էին դատավորներին հարգել։

Հարցազրույցը` Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]