ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախօրոք ծրագրված է եղել, թե ինչպես պետք է Հայաստանում իշխանությունը փոխանցվի . Արմեն Բադալյան 11/08/2019 19:46 | Քաղաքական

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը նախապես ծրագրված է եղել, որը փաթեթավորվել է թատերականացված հեղափոխական ներկայացմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Նախօրոք ծրագրված պլանավորում է եղել, թե ինչպես պետք է Հայաստանում իշխանությունը փոխանցվի։ 3-րդ նախագահը պետք է հեռանար, իսկ թե ով պետք է նրան փոխարիներ, դա մի քիչ ծրագրված չէր։ Դա պլանավորված գործողություն էր, որը փաթեթավորվեց թատերական հեղափոխական ներկայացմամբ։ Այնպես չէ, որ քայլելով եկավ ու իշխանությունը վերցրեց, այդպես չի լինում»։
Ըստ քաղտեխնոլոգի, հայ հասարակությունը մեկ անգամ է իշխանությունը փոխել՝ 1988-ի ազգային զարթոնքի արդյունքում։
«Շատ հարցեր կան, որոնց պատասխանները փորձագետները չեն կարողանում տալ, իսկ այդ հարցերից պարզ է դառնում, որ ամեն բան նախապես մշակված է եղել, երբ Սերժ Սարգսյանը հանդիպել է Օլանդի հետ 2017 թվականի մարտին։ Այն ժամանակ արդեն իրեն ասել էին՝ դու պետք է գնաս, բայց գնալու ձեւ կար։ Ձեւը մտածվեց այսպես»,-կարծում է Բադալյանը։
Ըստ քաղաքագետի ՀՀ 3-րդ նախագահի հեռացման ծրագիրը մշակվել է ԵՄ-ի եւ արեւմտյան գլոբալիստների կողմից. «Իրենք են հեռացրել՝ որոշակի երաշխիքներով, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվում են»։
Արմեն Բադալյանի խոսքով, սակայն, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ծրագրված չէր ։
«ԵՄ –ի եւ Արեւմուտքի գլոբալիստների շահերի համընկնում կար, որ 3-րդ նախագահը պետք է գնա, բայց, թե ապագան ինչպես պետք է զարգանա, թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն տարբեր խնդիրներ են իրենց առջեւ դնում, անգամ ԱՄՆ-ում Թրամփի թեւը եւ գլոբալիստների թեւը այլ խնդիրներ են իրենց առջեւ դնում։ Հիմա ամեն բան խառնվել է եւ դրա համար դուք տեսաք բավականին լավ տեխնոլոգիական գործընթաց՝ փողոցներ փակելը, քաղաքացիական անհնազանդությունը եւ այլն, բայց դրանից հետո դուք չեք տեսնում այլեւս որեւէ զարգացում, որովհետեւ զարգացման խնդիր դրված չէր»,-նշեց Արմեն Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը պետք է, այսպես ասած, ջարդեր գերանը եւ պետք է ցույց էր տալու, որ Հայաստանում հեղափոխություն է եղել. «Ժողովուրդը մասովկայի դեր է կատարել։ Այո, դրա համար աշխատել են, հատկապես աշխատել են երիտասարդ աղջիկների վրա, որովհետեւ նրանք զգացմունքով են հարցերին մոտենում, աշխատել են, փողոց են փակել»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, ըստ քաղտեխնոլոգի, այս ծրագիրը մշակած շրջանակները, թեեւ դա չեն պլանավորել, բայց, ըստ էության, դեմ չեն եղել, եթե Փաշինյանը կարողանար իրեն դրսեւորել։
«Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ որեւէ հարաբերություն չկա, սառեցված հարաբերություններ են , իսկ ԱՄՆ-ում հստակ չէ՝ Թրամփն է, թե՞ գլոբալիստներն են։ Եթե գլոբալիստներն եկան, դա այլ հարց է, եթե թրամփիստները մնացին՝ այլ հարց է։ ԵՄ-ում էլ ազգայնական-գլոբալիստներ շարժեր եղան, այսինքն, պատվիրատուները մի քիչ փոխվեցին»։
Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ Արմեն Բադալյանն ասաց, թե այսօր այնտեղ հրաշալի գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, պարզապես հրահանգ չկա՝ ցույց տալ այդ թերությունները։
Ըստ Բադալյանի, 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանին փաստի առաջ կանգնեցրին ։ «Այն կողմից ոչ ոք չէր մտածում, որ այս աստիճանի փաստի առաջ կկանգնեն։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ՀՀ 3-րդ նախագահը, որը հրաժարական է տվել, այս մեկ ու կես տարվա ընթացքում ինչո՞ւ ոչ մի անգամ Ռուսաստան չի գնացել, ինչո՞ւ չի գնում»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը