Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2020   18:33 Իրականում յոլա գնալն ավելի թանկ է. Փաշինյանը՝ ծննդատները փակելու մասին 01/22/2020   18:29 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է ամերիկացի հանրահայտ սահմանադրագետի հետ 01/22/2020   18:26 ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի. Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 01/22/2020   18:13 Փաշինյանը անասնաբույծներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տվեց. Կամ-կամ 01/22/2020   18:08 Ունենք ամբողջական գործիքակազմ, որպեսզի մոնոպոլ շուկաների գոյացում թույլ չտանք. Տիգրան Ավինյան 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/22/2020   17:49 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 01/22/2020   17:40 Մեր և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններում հակասություն չեմ տեսնում. Մհեր Գրիգորյան 01/22/2020   17:37 Տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական այլ մարմինների միջև էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող որոշման նախագծի աշխատանքային քննարկումը 01/22/2020   17:13 Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը 01/22/2020   17:02 Եթե անձն այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքին, նման միջոցներ չպետք է կիրառվեն. Ռուստամ Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին 01/22/2020   16:47 Չկան ՀԴՄ-ներ, որոնք պետությունն էժան կարող է վաճառել. ՊԵԿ նախագահ 01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/22/2020   16:32 Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում.ՔԿ 01/22/2020   16:30 Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև 01/22/2020   16:23 Գործազուրկներն ավելացել են 01/22/2020   16:16 Կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել քաղաքացիական օրենսգրքում 01/22/2020   16:12 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական–քրեական գործ է հարուցված քաղաքական դրդապատճառներով` քաղաքական ցուցումով եւ այն կարճվելու է նույն ցուցումով. Երվանդ Վարոսյան 01/22/2020   16:06 Արարատ Միրզոյանը նկատողություն արեց Ալեն Սիմոնյանին 01/22/2020   16:02 «Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր 01/22/2020   15:52 Նորակոչիկների երդման արարողություն 01/22/2020   15:47 Դատական համակարգը չի կարող անկախ գործել, եթե ապահովված չեն դատավորների ֆիզիկական անվտանգության պայմանները. Բաբաջանյան 01/22/2020   15:32 Սա ուղղակի քմահաճույք չէ. սա պետական համակարգի կառուցվածքն. Ռուբեն Ռուբինյան 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/22/2020   15:12 Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի թերի է համարվել 01/22/2020   15:03 Սիրելի Էդմոն մենք չենք ուզում կոծկել կոռուպցիան, մենք կողմ ենք՝ այն քննարկվի Երևանի ավագանիում. Ռուբինյան 01/22/2020   15:01 ԱԺ-ում կարեւորագրույն օրինագծի քննարկումներն ընթանում են կիսադատարկ դահլիճում (լուսանկարներ) 01/22/2020   14:56 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը 01/22/2020   14:52 Դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում, բայց ժամկետը երկարացվել է 01/22/2020   14:39 ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հիմովին բարենորոգելու հրամայականը 01/22/2020   14:36 Տեղումներ սպասվում են հունվարի 24-ին 01/22/2020   14:31 Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/22/2020   13:53 Հրդեհ արագ սննդի շարժական կետում 01/22/2020   13:38 ԱԺ-ն քննարկում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը 01/22/2020   13:21 Ինչի՞ց խոսես Ռուբեն Ռուբինյանի հետ. Անհետաքրքիր է իր հետ զրույցը. Մարուքյան 01/22/2020   13:09 Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ 01/22/2020   13:05 Պատգամավորներ կան՝ մեզ համեմատում են ձիու հետ կամ ասում են աղբը քչփորողներ, բայց սանկցիաներ չեն կիրառվում. Մարուքյան 01/22/2020   12:53 Ժողովուրդը պետք է իմանա՝ իրենց վստահությունը մսխվում է այս մարդկանց կողմից. Էդմոն Մարուքյան 01/22/2020   12:51 Փոխանակ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ կասկածները փարատեն, արմատավորում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանական խմբակցության մասին 01/22/2020   12:47 Factor TV-ն իր գործունեության ընթացքում 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկ է վճարել և հարկային որևէ արտոնություն չունի. արձագանք ապատեղեկատվությանը 01/22/2020   12:27 Մեր ժպիտով պատասխանը չար մարդկանց․ Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո) 01/22/2020   12:14 Համագործակցության լայն սպեկտր և հսկայական ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ 01/22/2020   12:11 Դուք մսխում եք Ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը. Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորներին 01/22/2020   12:09 «Սիմենս»-ը և նախագահական ATOM ծրագիրը կարող են արդյունավետ համագործակցության ծավալել Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ 01/22/2020   12:07 Նախագահ Սարգսյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ 01/22/2020   11:53 Պարոն Սաիյան նորմալ թվերով ներկայացեք ԱԺ. Չի կարելի սենց վերաբերմունք. Սերգեյ Բագրատյան 01/22/2020   11:51 «Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը 01/22/2020   11:47 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. նա քննել էր Ժիրայր Սեֆիլյանի գործը 01/22/2020   11:40 Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/22/2020   11:47 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. նա քննել էր Ժիրայր Սեֆիլյանի գործը 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/22/2020   16:06 Արարատ Միրզոյանը նկատողություն արեց Ալեն Սիմոնյանին 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/21/2020   17:18 Օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա վերստանձնում են իրենց դիրքերը. Արման Բաբաջանյան 01/22/2020   14:52 Դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում, բայց ժամկետը երկարացվել է

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին. Sputnik Արմենիա 11/08/2019   12:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից պատասխանել է Sputnik Արմենիա գործակալության ուղարկած հարցերին։

Նյութը ներկայացնում ենք ստորև.

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե թաքնվելու և խոչընդոտելու ռիսկն առհասարակ չկա, էլ ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը, որ մի հատ էլ գրավը կիրառվի. Արամ Վարդևանյան
18:25 03/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍտորագրահավաք մարզերում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
14:34 21/10/2019  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը
11:01 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը վերադարձել է քրեակատարողական հիմնարկ
16:38 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ
13:22 15/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. նա չէր բերվել դատարան
16:03 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում. Հայկ Ալումյան
15:51 14/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի ծանուցումը
11:25 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
18:16 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԻ պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ

Տեսանյութեր

01/22/2020   15:43 Կրակել են Ժիրայր Սեֆիլյանի գործը քննած դատավորի աշխատասենյակի պատուհաններին

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]