ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոմպրոմատներով խոսելու ձեռագիրը նորություն չէ. քաղտեխնոլոգը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին 11/08/2019 19:12 | Քաղաքական
« Եթե այդպիսի փաստաթղթեր կային, ապա այդ արկղերը դրանցով վաղուց պետք է լցվեին, որովհետեւ, եթե իրեն հայտնի են նման փաստեր, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա դրանք չեն տրվել համապատասխան իրավապահ մարմիններին։ ՀՅԴ գործիչները կարող են այս հարցի ուղղությամբ մանրամասներ պահանջել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, թե ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիա անող ՀՅԴ-ական երիտասարդների բերած դատարկ արկղերը պատրաստվում է լցնել դաշնակցական նախարարների թույլ տված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործերով։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ կոմպրոմատներով խոսելու ձեռագիրը նորություն չէ։ «Նախկինում էլ՝ 30 տարի, Հայաստանում իշխած ոչ ժողովրդավար համակարգը, որը տարբեր ժամանակներում տարբեր շահերի է սպասարկել, այդ նույն մեթոդոլոգիան օգտագործում էր։ Դատավորների, քաղաքական գործիչների նկատմամբ կոմպրոմատներ էին հավաքվում եւ անհրաժեշտության դեպքում դրվում էին շրջանառության մեջ ՝ տվյալ գործչին լռեցնելու կամ պաշտոնյայի գործողությունները իրենց համար ցանկալի հունով տանելու համար»։
Քաղտեխնոլոգը կրկնեց բազմիցս հնչեցրած միտքը՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո համակարգը պահպանվեց՝ կառավարման իր մեթոդներով ու փիլիսոփայությամբ։ Թե որքան արդյունավետ կարող է գործող իշխանությունը գոյատեւել այս մեթոդներով, ըստ քաղտեխնոլոգի, կախված է ներքին ու արտաքին գործոններից, որոնք կարող են լինել նպաստավոր կամ ՝ ոչ այնքան։
«Նախկինում տարբեր պատճառներով այդ նպաստավոր գործոնները կային, ինչը թույլ տվեց , որ նախորդ երեք նախագահները կառավարեն։ Հիմա, արտաքին պայմանները իշխանությունների համար ոչ այնքան բարենպաստ են , բայց ներքինը այս պահի դրությամբ նպաստավոր է, որովհետեւ չենք տեսնում քաղաքական կառույց, որը փորձի այս իշխանությունների դեմ գործնական պայքարի գործողություններ իրականացնել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հնարավոր զարգացումները այս գործոնների փոփոխությամբ են պայմանավորված։
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ընթացող նստացույցը կարող է վերաճել բողոքի ավելի լայն շարժման, Արմեն Բադալյանն ասաց. «Շարժումը , առանձին վերցված, իրենց ոչինչ չի չի տալու, եթե քաղաքական գործընթացը գրագետ ձեւով առաջ չտարվի։ Դրա համար պետք է շատ աշխատանք տարվի, եթե կարողացան այդ բարդ քաղաքական գործընթացն իրականացվի, հնարավոր է միավորում տեղի ունենա, որը ինքնանպատակ չի կարող լինել»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ