ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերենը չունի պաշտպանվածության այն աստիճանը, որն ունի անգլերենը. ԵՊՀ դասախոս 11/06/2019 11:18 | ԼՐԱՀՈՍ

Սա քաղաքացիական ըմբոստություն է, որովհետև վտանգված է ուսանողների մասնագիտությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսկերպ բնութագրեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողների դասադուլը ԵՊՀ դասախոսը։
«Սահմանադրությամբ ՀՀ լեզու ճանաչված հայերենի համար կամընտրական ձևաչափն այս իրավիճակում ոչ թե մեղմացուցիչ, այլ ծանրացուցիչ հանգամանք է, որովհետև ես գիտեմ, թե ինչպես են մեզ մոտ ծրագրեր կազմվում։ Գիտեմ՝ հաճախ ինչպիսի լայնախոհության պակաս մասնագետները, որոնք տարիներով այդպես են կրթվել։ Գնացեք բուհեր և տեսեք՝ ինչպիսի հայերեն է հնչում։ Շատ հաճախ այդ մասնագետները վատ են տիրապետում իրենց մասնագիտական հայերենին»,-նշեց ԵՊՀ դասախոսը։
Նրա կարծիքով դպրոցական և բուհական կրթությունները ենթադրում են տարբեր չափորոշիչներ. «Դպրոցական կրթությունը նախատեսում է քաղացուն պատրաստել իր մայրենի լեզվով բանավոր և գրավոր սահմանափակ հմտություններ ունենալուն, իսկ բուհական հայերենը սովորեցնում է իրենց նախընտրած մասնագիտության ոլորտի եզրաբանությունը, համապատասխան կառուցվածքը»,-հավելեց դասախոսը։
Հարցին, թե այնուամենայնիվ ինչ նպատակ է հետապնդում այս նախագիծը, դասախոսը կարծում է՝ նախարարը թերևս օգտվել է այլ պետությունների օրինակից՝ մոռանալով, որ հայերենը չունի պաշտպանվածության այն աստիճանը, որն ունի անգլերենը. «Հուսով եմ՝ ուսանողները միասնական կլինեն, և նախագիծը չի անցնի։ Վտանգված է մեր պետական լեզուն»։
«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ քիչ անց բանասիրական ֆակուլտետի ուսանողներին միացան նաև պատմության ֆակուլտետի մի քանի ուսանողներ։ Նրանց բողոքի կոչին միացել են նաև մի քանի դասախոսներ։ Ուսանողներն իրազեկման ակցիա են պատրաստվում իրականացնել նաև մյուս ֆակուլտետներում։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։ Նրանք նշում են, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելը ճիշտ որոշում չէ։ Նրանք նաև պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասել էր, որ աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում բավարար գիտելիքներ են ստանում հայոց լեղու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներից և ըստ էության համալսարանական ծրագրի մեծ մասում դրանց ներառումն ազդում է նրանց մասնագիտական որակների վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները