ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց նամակ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին, Կառավարությանը եւ Ազգային ժողովին 11/06/2019 23:35 | ԼՐԱՀՈՍ

Մենք՝ «Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպության անդամներս ուրախությամբ հետեւում ենք կառավարության անզիջում պայքարին մեր երկրում առկա կոռուպցիայի դեմ եւ աջակցում ենք այդ պայքարին։ Մենք նաեւ գոհունակությամբ տեսնում ենք, թե ոնց են հետզհետե պատասխանատվության ենթարկվում մեզնից շատերին եւ հարյուր հազարավոր մեր այլ համաքաղաքացիների աղքատության շեմին հասցրած նախկին ռեժիմները ներկայացնող թալանչիները, սակայն կարծում ենք, որ այդ գործընթացը, այդ թվում՝ գողունի վերադարձը ընթանում է ոչ պատշաճ տեմպով։
Մենք նաեւ որպես նոր իշխանությունների կողմից մեր խնդիրների հանդեպ ուշադրության նշան ենք գնահատում 2019թ․ սկզբից նվազագույն կենսաթոշակի բարձրացումը 16000 –ից 25000 դրամի, իսկ 2020թ․ հունվարից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին որոշումը։ Սակայն մենք արձանագրում ենք, որ այդ չնչին հավելումը գրեթե որեւէ կերպ չի բարելավում մեր կենսամակարդակը եւ չի հասցնում կենսաթոշակների չափը կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքին, որն ըստ ՀՀ ներկա սոցիալ-տնտեսկան պայմանների կազմում է շուրջ 110.000 ՀՀ դրամ։ Դա նշանակում է, որ այս հավելումից հետո էլ թոշակառուները չեն կարող ինքնուրույն հոգալ սեփական տարրական կենսապահովումը։
Մենք տարիքի բերմամբ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ առողջական եւ վերականգնողական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային։ Մենք 40 եւ ավելի տարիներ աշխատել ենք՝ զարգացնելով երկրի տնտեսությունը ու ստանալով ոչ բարձր աշխատավարձ, սակայն իմանալով, որ գոնե մեր ծերությունը ապահով եւ արժանապատիվ պայմաններում ենք անցկացնելու։ Սակայն այժմ մնացել ենք մեր զավակների ֆինանսական օգնության հույսին, մինչդեռ նրանք էլ միշտ չէ, որ բավարար եւ իրենց աշխատանքին համարժեք են վարձատրվում։ Իսկ այն տարեցները, ովքեր չունեն զավակներ, կամ անտեսված են նրանց կողմից՝ ապրում են ծայրահեղ վատ պայմաններում։ Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ խոշոր բիզնեսը կայացել եւ բարգավաճել է հիմնականում մեր աշխատանքով ստեղծված ենթակառույցները եւ արդյունաբերական ներուժը շահագործելու շնորհիվ։
Գիտակցելով, որ կենսաթոշակառուների մեծ թիվը (շուրջ 570.000) հնարավորություն չի տալիս միանգամից բարձրացնել բոլորի թոշակները մինչեւ նվազագույն կենսապահովման շեմը, մենք կոչ ենք անում, որպեսզի ընդունվի կենսաթոշակների բարձրացման ազգային ժամանակացույց, որով առաջիկա 5 տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակը կհասցվի նվազագույն կենսապահովման շեմին։ Իսկ արդեն 2020թ․-ի համար մեր կենսաթոշակները պահանջում ենք ավելացվել ոչ թե 10 այլ, առնվազն 30 տոկոսով, ինչը կարժենա բյուջեին 25-ի փոխարեն շուրջ 75 մլրդ դրամ, ինչը, մեր կարծիքով, խելամիտ գումար է, որը կառավարությունը ի վիճակի է հայթայթել, այդ թվում՝ վերականգնելով մեզնից՝ ժողովրդից նախկին իշխանությունների կողմից գողացված գումարները, ինչպես նաեւ կիրառելով պրոգրեսիվ հարկ խոշոր բիզնեսի վրա։
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
«Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ․-ին ավագ սերնդի ներկայացուցիչների եւ նրանց աջակցող երիտասարդների կողմից։ 2016թ․-ից Եվրոպայի ժողովրդական կուսակցության (European People’s Party - EPP) աֆիլացված անդամ Եվրոպայի ավագների միության (European Seniors Union - ESU) դիտորդ անդամ է։ Հանդես է գալիս ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությամբ, տարեց մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, Հայաստանի հասարակական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական կյանքում նրանց ինտեգրման հարցերով։
Նամակին կցված է մասնակից 115 մարդու անուն ազգանուններով, ծննդյան տարեթվերով և մասնագիտություններով ցուցակը.
«Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպության անդամներ, Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի անդամներ, այլ միացած կազմակերպություններ եւ քաղաքացիներ՝
Բաց նամակը բաց է միանալու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը