Թեմաներ
Երեքշաբթի 07 / 14 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/14/2020   00:35 Դատարանը քննում է «Վստրեչի Ապեր»֊ի նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատելու հարցը 07/14/2020   00:07 Վեհափառ Հայրապետ Արամ Ա Կաթողիկոսը կապ է հաստատել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և իր հայրական օրհնութիւնն ու զօրակցութիւնը փոխանցեց հայոց բանակին 07/13/2020   23:50 Զոհրաբ Մնացականյանը դատապարտում է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը 07/13/2020   23:19 Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները. Ավետիք Իշխանյան 07/13/2020   23:11 Կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ՝ տեղի ազգաբնակչության անվտանգությունը վտանգուղ ուղիղ հեռարձակումներից. Շուշան Ստեփանյան 07/13/2020   22:59 Քարը քարի վրա չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին. Հրանտ Մելիք- Շահնազարյան 07/13/2020   22:45 Գյումրիի հորդառատ անձրեւը մարդկանց տներն է վնասել (տեսանյութ, լուսանկար) 07/13/2020   22:38 Չինարի և Այգեպար գյուղերի բնակչության հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. ԱԳՆ խոսնակ 07/13/2020   22:33 Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ 07/13/2020   22:24 Գյումրին մնացել է կարկուտի շերտի տակ 07/13/2020   22:16 Այդ պատգամավորի հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում. Սահակյանը՝ Քոչարյանին 07/13/2020   22:06 Պարզվել է՝ կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. Ոստիկանություն 07/13/2020   22:03 ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   21:47 Թուրքական կապիտալը Լիդիանում 07/13/2020   21:39 Հունիսի 25-ից ՍԴ մուտք եղած դիմումներից որևէ մեկը, օրենքով սահմանված կարգով, չի քննարկվել. Սահմանադրական արդարադատության դռները փակ են 07/13/2020   21:26 Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ 07/13/2020   21:13 Դադարեցրե՛ք կորոնատեղեկատվական մանիպուլացիան. ՀԱՀ 07/13/2020   21:05 ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ արագ վերսկսել բանակցությունները 07/13/2020   20:44 Անդրանիկ Քոչարյանը մտավոր թուլություն ունեցողների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի. Արսեն Բաբայան 07/13/2020   20:32 Ըստ ԱԱԾ ծառայողի, նա դիմակ չդնողներին հայտնաբերելով՝ սահանադրական կարգի պահպանման գործառույթ է իրականացնում. Ամրամ Մակինյան 07/13/2020   20:03 Հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   19:21 Բերդի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. համայնքապետ 07/13/2020   19:13 «Իշխանությունն օգտվելով առիթից, փորձում է «սղացնել» օրենքներ». Գևորգ Գորգիսյան 07/13/2020   19:13 Ռուստամ Բադասյանը՝ ՄԻԵԴ-ի վրա ճնշումներ գործադրելու հնարավորության մասին 07/13/2020   19:04 Պետանվտանգությունը ձերբակալել է Ադրբեջանի Պաշպանության նախկին նախարարին 07/13/2020   18:59 «Գործող մոդելը հակակշիռներ ապահովում է». Բադասյանը՝ ՍԴ դատավորներ նշանակելու ՀՀ նախագահի առաջարկի մասին 07/13/2020   18:56 «Մարդիկ վարակված են, սովի են մատնված, դուք ծիծաղում եք». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին 07/13/2020   18:55 Գյումրիում աննախադեպ ծավալի տեղումներ են եղել. ԱԻՆ-ը փորձում է ջրի թակարդից հանել մեքենաները 07/13/2020   18:52 Չստացվեց արդարացնել կիրթ Ալիևի և ադրբեջանցիների սադրանքը 07/13/2020   18:49 «Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը». Արման Թաթոյան 07/13/2020   18:47 «Թողեք ճանապարհ անցած կուսակցությունները իրենց օրակարգը ճիշտ կառուցեն». Անդրանիկ Քոչարյան 07/13/2020   18:44 Հայկական կողմը մի քանի ադրբեջանական անօդաչու է խոցել, այդ թվում՝ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան 07/13/2020   18:39 «Հանգիստ նստեք տեղներդ սովը կսկսվի թե չէ՝ դուք եք պատասխանելու». Միքայել Մելքումյան 07/13/2020   18:35 Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից. Արսեն Բաբայան 07/13/2020   18:29 Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում. Սուրենյան 07/13/2020   18:22 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ 07/13/2020   18:16 Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները չեն վերացվի 07/13/2020   18:14 «1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու» Տիգրան Կարապետյան 07/13/2020   18:09 Իրենք իրենց վախն են ցույց տալիս բոլորից. Փաստաբանը՝ «Վստրեչի Ապեր»-ին բերման ենթարկելու մասին 07/13/2020   18:04 ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից 07/13/2020   17:57 Նրանց բորբոքում է այն, որ կան դատարաններ ու դատավորներ, որոնց չեն կարող ճնշել. Լուսինե Սահակյան 07/13/2020   17:48 Ոչ միայն ԱՄՆ, այլև ԵՄ տարբեր ծրագրերով ՀՀ կառավարությունը, պետական հիմնարկները մշտապես ունեցել են խորհրդականներ. միջազգայնագետ 07/13/2020   17:44 Վարակակիր ուսանողները կմասնակցեն ընդունելության քննությանը 07/13/2020   17:38 Հրապարակվել է լուսանկար խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից Banak.info 07/13/2020   17:31 Միանշանակ սխալներ եղել են, դրանք ինստիտուցիոնալ բնույթի են.Ավինյան 07/13/2020   17:28 Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 07/13/2020   17:18 ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը 07/13/2020   17:15 ՀԺ-ն, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել. փաստաբան 07/13/2020   17:09 Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
07/12/2020   18:04 «Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին 07/12/2020   23:09 Ադրբեջանական կողմը սկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակել 82 մմ ականանետերից, տանկից 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   15:46 «Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   13:50 Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ ինքն իրեն գերազանցեց. Արմեն Աշոտյան 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/12/2020   23:03 Ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց. Արշավիր Ղարամյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   16:11 Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան 07/12/2020   19:05 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սպանվածների և վիրավորների թվի մասին 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/12/2020   22:41 Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհի մասին 07/12/2020   20:01 Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան 07/12/2020   23:56 Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են 07/12/2020   22:10 Ինչո՞ւ են լռում բժիշկները. Գևորգ Պետրոսյանը՝ դիմակների վնասակարության մասին

«Մեր երկրում միտքը հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է». վարչապետը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա»-ի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը 11/06/2019   22:21  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ է հանձնել «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին:

Կառավարության ղեկավարը նաև դիտել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցներից կազմված «Նաիրի» ազգագրական պարային համույթի կատարումը, որի շրջանակում ներկայացվել է հայկական «Ճոճք» պարաձևը: Ելույթներ են ունեցել «Սինոփսիս» ընկերության արտասահմանյան և հայաստանյան ղեկավարները, ովքեր անդրադարձել են Հայաստանում ընկերության ծավալած 15 տարիների գործունեությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում նշել է.

«Շնորհավորում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և շնորհավորում եմ ոչ միայն «Սինոփսիս» ընկերությանը, ոչ միայն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը և նրա աշխատակիցներին, այլև շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, որովհետև կարծում եմ, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի բան է նշանակում բոլորիս համար:

Եվ, առաջին հերթին, այդ ընկերության մուտքը թերևս համընկնում է, չնայած 15 տարի առաջ է տեղի ունեցել, բայց համընկնում է մեր կառավարության ձգտումներին և գործունեությանը: Այդ ձգտման մասին մենք բազմիցս խոսել ենք, և եթե ավելի կարճ ձևակերպենք, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության և տեխնոլոգիական երկիր, և սա շատ կարևոր է մեզ համար:

Հաջորդը, որ ուզում եմ ընդգծել, աշխատանքային նոր մշակույթն է, գործատու-գործավոր հարաբերությունների նոր կերպը և մակարդակը. անկեղծ ասած, այնպես չէ, որ ես խորացված տիրապետում եմ «Սինոփսիս»-ի գործունեությանը, բայց ինչքան հասցրել եմ տեղեկանալ՝ նախկինում որպես լրագրող, որպես պատգամավոր, հետագայում նաև՝ որպես վարչապետ, դա իսկապես շատ կարևոր է, այդ նոր մշակույթը, որ բերվել է Հայաստանի Հանրապետություն՝ աշխատանքային նոր միջավայրից սկսած աշխատանքային նոր հարաբերություններով շարունակած:

Երրորդը՝ նման ընկերությունների մուտքը և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի մուտքը ես շատ կարևոր եմ համարում իսկապես Հայաստանի Հանրապետության, ինչպես մենք անվանում ենք, հպարտ քաղաքացու ձևավորման գործում. երբ իսկապես ինքնիշխան քաղաքացու ձևավորման շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում, և դրա համար ձևավորվում է ֆինանսատնտեսական շատ կարևոր հենք, երբ գործավորը, ի տարբերություն հին համակարգերի, այնպիսի կապերով և կախվածություններով կապված և կախված չէ ընկերությունից և գործատուից, որ նա ստիպված չէ երբեմն զոհաբերել իր հայացքները, իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներն աշխատանք ունենալ-չունենալու այլընտրանքի հետ: Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ կարևոր եմ համարում այս տեսանկյունից, որ որևէ նման ընկերությունում որևէ նման խնդիր ծագում է, 100 տոկոսանոց հավանականություն կա, որ այդ աշխատողը, մասնագետը շատ արագ առնվազն նույնպիսի աշխատանք կգտնի մեկ այլ ընկերությունում և հաստատ չի համալրի գործազուրկների բանակը:

Այս առումով, իսկապես, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը շատ կարևոր է: Եթե հիշողությունս չի դավաճանում, այս ընկերությունը նշված ոլորտի առաջամարտիկներից է եղել Հայաստանի Հանրապետությունում, և չգիտեմ այս ամբիոնից ինչպես կհնչի, բայց նման ընկերությունների ձևավորումը, նման մասնագետների և աշխատանքային նման խավի ձևավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, և դա փաստ է: Այդ մարդիկ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում, եթե ոչ անհատապես, չնայած շատ մարդիկ նաև անհատապես են ներգրավված եղել, առնվազն խմբային իմաստով այս ոլորտում աշխատող մարդիկ այդ առաջնորդող դերակատարումն ունեցել են, և սա շատ կարևոր է:

Ես ուզում եմ շնորհավորել նաև մեր այսօրվա մրցանակակիրներին և ուզում եմ ընդգծել, որ առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է, և այս մարդիկ այդ պահանջարկի ձևավորման առաջամարտիկներն են: Ընդհանրապես վերջին շրջանում առիթներ ունեցել եմ ասելու, կարծում եմ՝ առաջիկայում էլ առիթ կունենամ ասելու, որ գիտելիքը և հմտությունը մեզ համար հնարավորի սահմաններն ընդարձակելն է, մեծացնելն է: Այսօրվա միջոցառումը կարևոր է մեզ համար, որովհետև մենք համարում ենք, որ և՛ դահլիճում նստած բազմաթիվ մարդիկ, և՛ բեմում կանգնած մեր հարգելի մրցանակակիրներն զբաղված են հենց դրանով՝ հնարավորի սահմաններն ընդլայնելով: Հնարավորի սահմաններն ընդլայնելը մեր ամենամեծ առաքելությունն է, և Հայաստանում այս կերպը՝ հնարավորի սահմաններն ընդլայնելու առաքելությունը, պիտի դառնա պետական առաքելություն, պիտի դառնա հանրային առաքելություն, պիտի դառնա ժողովրդական առաքելություն: Հիմա շատ կարևոր է, որ սակավագիտության և բացամտության հավերժական պայքարում հնարավորինս արագ և հնարավորինս տեսանելի կերպով մենք արձանագրենք բացամտության հաղթանակը, որովհետև ընդլայնելով հնարավորի սահմանը՝ մենք ընդլայնում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների սահմանը, մեր ժողովրդի ապագայի տեսլականի և իրականության սահմանը:

Եվ երրորդ դիտարկումը, որ ուզում եմ ասել, նաև ժամանակին շատ էր խոսվում այդ մասին՝ իսկ ի՞նչ կլինի մեր հանրության հետ, երբ օտարածին ընկերությունները գան, մեր երկրում գործունեություն ծավալեն, մեր երիտասարդությանը ներգրավեն իրենց աշխատանքներում, ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա մեր ազգային նկարագրի, ավանդույթների և կերպարի վրա: Ես կարծում եմ, որ շատ սիմվոլիկ էր, ես չգիտեի նույնիսկ այդ մասին, որ այստեղ՝ այս բեմում, մենք տեսանք ազգային մի պար, որը նույնիսկ պաշտոնական համույթների համերգացանկում հաճախ չէ, որ պատահում է, և դա տեսանք «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների կատարմամբ: Դա շատ սիմվոլիկ է, որովհետև ես կտրականապես չեմ կարող ընդունել այն կեցվածքը, երբ գիտելիքը, իմացությունը, հմտությունը, առաջադիմությունը, զարգացումը որևէ կերպ փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը: Այդ ներկայացումը կարևոր է, որովհետև հիմա եթե փորձենք վիճակագրություն անել, համոզված եմ՝ չենք գտնի շատ ընկերություններ, որի աշխատողներն ունեն մշակութային ինքնագործ խումբ, որտեղ զբաղված են իրենց հմտությունների շրջանակը մեծացնելով, ազգային մշակույթի, արվեստի նմուշների շուրջ պարապելով, հետազոտելով, ներկայացնելով: Մենք շատ չենք գտնի ընկերություններ, որտեղ կան կոլեկտիվներ, ովքեր պատրաստ են բեմ դուրս գալ և հարյուրավոր մարդկանց առաջ ազգային թիվ մեկ համերգասրահում այդպիսի համարձակություն, վստահություն, առաքելություն և նվիրվածություն  ունենալ, որպեսզի պարեն մի պար, որը մոռացված էր և ահա այսօր վերածնվում է նոր շնչով, նոր կերպարով և մեր նոր ապագայի մասին տալիս է շատ ընդհանրական, և շատ կոնկրետ, և շատ սիրելի, և շատ ազգային պատկերացում:

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, այդ թվում՝ այսօրվա միջոցառման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում իսկապես միտքը կհաղթի: Ավելի ճիշտ հույս չեմ կարող հայտնել, ես կարող եմ միայն համոզվածություն հայտնել, որ մեր երկրում միտքը կհաղթի, որովհետև մեր երկրում միտքն արդեն հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է:

Շնորհակալ եմ»:

 

***

ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: ՀՀ պետական կրթական մրցանակ շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ներգրավված են հասարակական ծրագրերում:

«Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2004 թվականին, «Սինոփսիս Արմենիա»-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ընկերությունում աշխատում է շուրջ 850 ՏՏ ոլորտի հայ մասնագետ: Ընկերությունն իրականացնում է տեխնոլոգիական ոլորտի խթանմանը միտված տարբեր ծրագրեր:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:05 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին և անդրադարձել ֆինանսատնտեսական ոլորտում իրականացված քայլերին
09:47 06/11/2019  |  Մամուլ«Բաց ազնիվ խոսակցություն էր». Մանրամասներ Փաշինյան-հոգեւորականներ հանդիպումից. «Հրապարակ»
09:36 06/11/2019  |  ՄամուլՍտամբուլյան կոնվենցիայի հետ կապված Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել. «Հրապարակ»
20:36 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը
13:57 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին. ՀՀ վարչապետ
11:40 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
22:35 04/11/2019ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին. Սամվել Ֆարմանյան
22:11 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶրույց քաղաքացու հետ հայ ժողովրդի միասնական պատմության մասին. Նիկոլ Փաշինյան
20:15 04/11/2019  |  ՄեկնաբանությունԿառավարական առանձնատան մեծ սառնարաններում պահածոներ են պահվել եւ ոչ թե կենդանիներ
17:51 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍ40 րոպե վարչապետը խոսեց տարբեր բամբասանքներից և զրո ինֆորմացիա բանակցային գործընթացում մեր անելիքների մասին. ադրբեջանագետ

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]