ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿՀ-ում գտնվող քաղցկեղով հիվանդ կալանավորի վիճակը վատացել է. պաշտպանը միջնորդություն կներկայացնի խափանման միջոցը փոխելու մասին 11/05/2019 19:29 | ԼՐԱՀՈՍ
Քաղցկեղով հիվանդ Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը կբողոքարկվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիշա Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ Գրիշա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով), փաստաթղթեր (անձնագիր) կեղծելու (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 4 դրվագ), ՀՀ պետական սահմանը մի քանի անգամ ապօրինի հատելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագ): Վերջինս 2016թ.-ից եղել է հետախուզման մեջ, հայտնաբերվել է Գերմանիայում ու ուղարկվել Հայաստան։
Հարազատները վիճարկում են առաջադրված մեղադրանքը, բայց այս փուլում բարձրացնում են նրա առողջական վիճակի հարցը, ինչի կապակցությամբ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատի մարզի դատախազության մոտ, ու խոստանում են ակցիաները շարունակել, քանի դեռ չի փոխվել խափանման միջոցի հարցը, քանի որ համոզված են, որ ՔԿՀ-ի պայմաններում հնարավոր չէ ապահովել պատշաճ բուժումը։
Փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ ծանր է գնահատվում։ Նա քաղցկեղից բացի ունի նաև գլխուղեղի անոթների հետ կապված լուրջ խնդիրներ և զարկերակային ճնշում։
«Ակնհայտ է, որ մեկուսարանային պայմաններում անհնար է, որ ինքը ստանա այն բուժօգնությունը, որը պետք է։ Ինձ համար անհասկանալի էր, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվեց»,- ասաց Վարոսյանը՝ նշելով, որ այս պահին չի ցանկանում անդրադառնալ գործի փաստական մասին և վստահ է, որ վարույթն իրականացնող մարմինը կհաստատի, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքն անհիմն է։
Պաշտպանն ընդգծեց, որ Հակոբյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն բացարձակապես չկա. Վարույթն իրականացնող մարմինը շատ հանգիստ կարող էր նախաքննությունը կատարել առանց Գրիշա Հակոբյանին ազատությունից զրկելու։
Նա հավաստիացրեց, որ Գրիշա Հակոբյանը ոչ թե քննությունից է խուսափել, այլ գտնվել է Գերմանիայում՝ բուժման մեջ, ինչի մասին տեղյակ են եղել նաեւ ՀՀ իշխանությունները։ «Ուղղակի այսքան տարի գործընթաց է տեղի ունեցել Հայաստանի և Գերմանիայի միջև՝ կապված նրա արտահանձնման հետ։ Այդ հիվանդություններն են պատճառը, որ անընդհատ այս խնդիրը ձգձգվել է։ Նախ նա բուժում է ստացել Գերմանիայում, հետո էլ՝ Գերմանիայի իշխանությունները երկար ժամանակ համապատասխան հավաստիքներ են փորձել ստանալ ՀՀ իշխանություններից, որ կարողանան այդ բուժումը շարունակել»,- նշեց Վարոսյանը։
Նրա խոսքով՝ այս պատճառով, որ 2019թ. հունվարին Գրիշա Հակոբյանն անձամբ է Գերմանիայից գրավոր դիմել ՀՀ Գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ իր նկատմամբ հետախուզումը վերացվի, որ վերջինս կարողանա հատել սահմանը և վերադառնա Հայաստան։ Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական վիճակի մասին վկայող բժշկական փաստաթղթերին, պաշտպանը նշեց, որ փաստաթղթերից մեկն արդեն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, իսկ մյուս մասը՝ թարգմանության փուլում է գտնվում։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել Հակոբյանին կալանավորելու որոշումը, Վարոսյանը պատասխանեց. «Բնականաբար կբողոքարկվի։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, անկախ մեր կողմից ներկայացվող բողոքից, վարույթ իրականացնող մարմինը կամ հսկողություն իրականացնող դատախազը կվերանայեն խափանման միջոցը»։
Պաշտպանը նաև հայտնեց, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ Գրիշա Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ-ում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ