Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին. ՀՀ վարչապետ 11/05/2019   13:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովին: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԱՊԿ-ում դիտորդ պետության՝ Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Ջորջե Միլիչևիչը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա առաջին նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի՝ երևանյան նիստին մասնակցությունը և կարևորել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում սերբ գործընկերների հետ պարբերական հանդիպումները:

«Իհարկե, ՀԱՊԿ-ը մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք հարթություններին. դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Իհարկե, մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական վերահաժողովի գործունեությանը, քանի որ կարևորում է անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը կբարձրացնի ՀԱՊԿ շրջանակում համագործակցության և անվտանգության մակարդակը:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա ևս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը:

«Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Մեր կազմակերպության գլխավոր գաղափարն այն է, որ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմատեխնիկական հարաբերությունները, ընդհանրապես բոլոր ուղղություններով հարաբերությունները պետք է հաշվի առնեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը, և ես կարծում եմ, որ բոլորիս համար մեր երկրների միջև հարաբերությունները պետք է լինեն առաջանահերթ: Մենք տրամադրված ենք մեր հարաբերությունների իրական զարգացման և կարծում եմ՝ նման հանդիպումները կնպաստեն այդ գործընթացին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ երևանյան հանդիպմանը քննարկում են ՀԱՊԿ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրությունների ներդաշնակեցմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերների համատեղ դիմագրավմանը վերաբերող մի շարք հարցեր: Ռուսաստանի Պետդումայի նախագահը կարևորել է ՀԱՊԿ միջազգային համագործակցության ընդլայնումը և ներկայացրել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը ողջունել է միջազգային համագործակցության ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ այն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ոչ միայն առկա, այլև նոր առաջացող մարտահրավերներին ժամանակին արձագանքումը և այդ ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում համակարգված փոխգործակցությունը: Կառավարության ղեկավարը շեշտել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև միջազգային հարթակներում ներդաշնակ և կառուցողական գործակցությունը՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:40 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
10:36 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
22:35 04/11/2019ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին. Սամվել Ֆարմանյան
22:11 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶրույց քաղաքացու հետ հայ ժողովրդի միասնական պատմության մասին. Նիկոլ Փաշինյան
20:15 04/11/2019  |  ՄեկնաբանությունԿառավարական առանձնատան մեծ սառնարաններում պահածոներ են պահվել եւ ոչ թե կենդանիներ
17:51 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍ40 րոպե վարչապետը խոսեց տարբեր բամբասանքներից և զրո ինֆորմացիա բանակցային գործընթացում մեր անելիքների մասին. ադրբեջանագետ
17:28 04/11/2019  |  ՔաղաքականՓաշինյանն սպասում է, թե ինչ կառաջարկեն միջնորդները կամ Ադրբեջանը. Հրանտ Մելիք- Շահնազարյան
13:42 04/11/2019  |  ՔաղաքականԻ՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին
12:39 04/11/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն իրեն դուրս է դրել հասարակությունից
12:33 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը՝ պայմանավորված պատերազմով Ղարաբաղը հանձնելու մեղադրանքների մասին (տեսանյութ)

Արխիվ

[]