ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է. Սարհատ Պետրոսյանը փակագծեր է բացել 11/05/2019 19:38 | ԼՐԱՀՈՍ
«Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել: Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երևիցե գործունեություն չի ունեցել, ներկայումս հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր՝ նախկինում արված հայտարարություններին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արձագանքին։
Փոխվարչապետը, հիշեցնենք, անդրադառնալով «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությանը, նշել էր, որ առաջին անգամ է լսում նման բան։
«Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,-շարունակել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը :
Նա ասել է, թե մի դրվագ է նշում եւ եթե իրավապահ մարմինները ուզում են հետամուտ լինել, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, պատրաստ է հավելյալ փաստեր ներկայացնել:
Պետրոսյանն ասել է, որ շենքի հեղինակը Ավետիք Էլոյանին պատկանող կազմակերպությունն է, որը մինչև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը չի ունեցել Հայաստանում նախագծային գործունեության որևէ առիթ:
«Այսինքն, ինքը ստացել է և՛ այս պատվերը, և՛ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»,-ասել է նա:
Ըստ Սարհատ Պետրոսյանի, որեւէ կասկած չկա, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Նա տարօրինակ է որակել Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Սարհատ Պետրոսյանը գուցե չի տիրապետում քաղաքաշինության ոլորտին։
«Ուղղակի այն ժամանակ, երբ ես քաղաքաշինարարի, կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում: Ողջ իմ գործունեության ընթացքում ես, որպես փորձագետ, հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի այս երկրի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը: Եվ ես կարծում եմ, որ Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ-որ կունենա այն մարդը, որը ճարտարապետություն է սովորել»,-ասել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը:
Հարցին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին առիթ ունեցե՞լ է այս ամենն ասելու, Սարհատ Պետրոսյանն ասել է. «Վարչապետի հետ բազմաթիվ անգամներ քննարկել ենք, և ընդհանուր շտրիխներով ընդունելի են եղել իմ մտահոգությունները: Բայց ես ենթադրում եմ, որ այս ոլորտը վստահված է փոխվարչապետերից մեկին, և կարծում եմ, ինքը հույս ուներ, որ կկարողանանք կանոնակարգել ժամանակի ընթացքում, համատեղ աշխատանքի ընթացքում, ինչը, ցավոք, տեղի չունեցավ»:
Նա նշել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին բանավոր եւ նույնիսկ գրավոր տեղեկացրել է ամենի մասին։
Հիշեցնենք, հոկտեմբերի 18-ին հրաժարական էր ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Հրաժարականի պատճառների մասին նա գրել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ու հենց այդ գրառման մեջ խոսել էր «կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ