Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2019   15:32 Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում 11/20/2019   15:16 Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   14:57 Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019   14:54 Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը 11/20/2019   14:38 Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 11/20/2019   14:29 Տեղումներ չեն սպասվում 11/20/2019   14:19 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   14:04 Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019   13:49 ԵՊՀ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլը, նախաձեռնություն են ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի 11/20/2019   13:30 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 11/20/2019   13:12 Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. Իվետա Տոնոյան 11/20/2019   13:03 Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է 11/20/2019   12:54 ՍԴ-ի որևէ դատավոր հարկադրաբար չի կարող թոշակի ուղարկվել. Իվետա Տոնոյան 11/20/2019   12:50 Անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների վարքագիծը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:43 ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ 11/20/2019   12:38 Երեւանում «Մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի 11/20/2019   12:35 Եթե ուսանողներն անցնեն կրթության վերաբերյալ քննարկման դաշտ, նախարարի հետ հանդիպումը հնարավոր կլինի. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:32 Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան 11/20/2019   12:25 Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց 11/20/2019   12:20 Քննարկում ունենք, թե ով է ամենավատ աշխատող նախարարը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:13 Որևէ մեկից, զուտ անձից ազատվելու համար 1 լումա անգամ չարժի վճարել պետբյուջեից. Պատգամավորը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019   12:09 Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   11:58 Նախագահ Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 11/20/2019   11:43 Ինչպե՞ս կքվեարկի 2020 թվականի պետբյուջեին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 11/20/2019   11:37 Կա մտավախություն՝ արդյոք գումարները բանկային համակարգից դուրս չեն գա. ԱԺ պատգամավորը՝ «Բանկային գաղտնիքի» վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019   11:19 Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը 11/20/2019   11:15 60 օր է ասում եմ առանց տեղումների եղանակ. Սուրենյան 11/20/2019   11:06 Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել 11/20/2019   10:19 Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ» 11/20/2019   10:14 Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞ ԲՀԿ-ն. «Հրապարակ» 11/20/2019   10:10 Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը 11/20/2019   10:00 Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. Ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը .«Ժողովուրդ» 11/20/2019   09:52 Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին. «Հրապարակ» 11/20/2019   09:46 Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը. «Ժողովուրդ» 11/20/2019   09:43 Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի.«Հրապարակ» 11/20/2019   09:30 Ճոյտի նոր ֆիլմում հայ եւ ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում. «Հրապարակ» 11/20/2019   09:22 Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում. «Իրավունք» 11/20/2019   09:18 ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից.«Հրապարակ» 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   23:20 Խաչատրյան քույրերը պահանջել են երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն 11/19/2019   22:58 Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում. Վահե Էնֆիաջյանի ելույթը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում (տեսանյութ) 11/19/2019   21:49 Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա 11/19/2019   21:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը
11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/18/2019   16:32 ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն. Բադասյան 11/19/2019   18:15 Քրեական գործից Մանվել Գրիգորյանի մասն անջատելն ավելի քան անհիմն է. փաստաբան 11/18/2019   22:53 Վրաստանում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ցրման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը 11/05/2019   20:36  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների  միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել:

Ես հաճույքով եմ հիշում նաև  սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում: Դա շատ կարևոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները: 

  

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով  է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք: 

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում  և արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով: Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:

Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:

Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:     

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝  մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

«Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել: Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ և բարգավաճում»,-  իր հերթին նշել է Հունաստանի նախագահը:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:57 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին. ՀՀ վարչապետ
11:40 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
00:50 05/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀունաստանում բռնել են մի քանի տասնյակ միգրանտներով լի կոնտեյներ
22:35 04/11/2019ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին. Սամվել Ֆարմանյան
22:11 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶրույց քաղաքացու հետ հայ ժողովրդի միասնական պատմության մասին. Նիկոլ Փաշինյան
20:15 04/11/2019  |  ՄեկնաբանությունԿառավարական առանձնատան մեծ սառնարաններում պահածոներ են պահվել եւ ոչ թե կենդանիներ
17:51 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍ40 րոպե վարչապետը խոսեց տարբեր բամբասանքներից և զրո ինֆորմացիա բանակցային գործընթացում մեր անելիքների մասին. ադրբեջանագետ
17:28 04/11/2019  |  ՔաղաքականՓաշինյանն սպասում է, թե ինչ կառաջարկեն միջնորդները կամ Ադրբեջանը. Հրանտ Մելիք- Շահնազարյան
13:42 04/11/2019  |  ՔաղաքականԻ՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին
12:39 04/11/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն իրեն դուրս է դրել հասարակությունից

Տեսանյութեր

11/20/2019   15:35 Ուղիղ. «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» ակցիա

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]