Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/20/2019   23:45 ՀՀ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կ. Կասիմովի հետ 11/20/2019   23:32 1 օրով կանջատվի ջրամատակարարումը Երևան քաղաքի որոշ թաղամասերում 11/20/2019   23:27 ՀՀ ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ 11/20/2019   23:15 ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է (Տեսանյութ) 11/20/2019   22:59 Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 11/20/2019   22:51 Վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան 11/20/2019   22:46 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլան, այցելել Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի 11/20/2019   22:08 Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 11/20/2019   21:40 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Յունիսեֆ Հայաստան» -ի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին 11/20/2019   21:07 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/20/2019   20:41 Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում (տեսանյութ) 11/20/2019   20:23 Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   19:20 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը 11/20/2019   19:18 Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը 11/20/2019   18:59 Չի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն 11/20/2019   18:32 Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   17:53 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   17:38 Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:31 Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   17:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական խորհուրդ 11/20/2019   16:57 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 11/20/2019   16:34 Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2019   15:32 Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում 11/20/2019   15:16 Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   14:57 Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019   14:54 Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը 11/20/2019   14:38 Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 11/20/2019   14:29 Տեղումներ չեն սպասվում 11/20/2019   14:19 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   14:04 Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019   13:49 ԵՊՀ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլը, նախաձեռնություն են ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի 11/20/2019   13:30 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 11/20/2019   13:12 Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. Իվետա Տոնոյան 11/20/2019   13:03 Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է 11/20/2019   12:54 ՍԴ-ի որևէ դատավոր հարկադրաբար չի կարող թոշակի ուղարկվել. Իվետա Տոնոյան 11/20/2019   12:50 Անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների վարքագիծը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:43 ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ 11/20/2019   12:38 Երեւանում «Մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի
11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ) 11/19/2019   18:15 Քրեական գործից Մանվել Գրիգորյանի մասն անջատելն ավելի քան անհիմն է. փաստաբան 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)

Անի Սամսոնյանն առաջարկում է փակել ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն 11/05/2019   12:36  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ.

«1. Առաջարկում եմ փակել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը (ԱԱԾ մեկուսարան):

Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։

2. Առաջարկում եմ վերջնականապես փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Հիմնավորում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պիտանի չէ շահագործման՝ չնայած ներկայումս իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Փետրվարի 12-ին իմ հարցին ի պատասխան խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ հիմնարկի փակման ծրագրի մասին՝ ժամկետները թողնելով անորոշ։

3. Առաջարկում եմ ապահովել Զինված ուժերում ոչ մարտական պայմանններում զոհված զինծառայողների ենթադրյալ սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի անաչառ, արագ և պրոֆեսիոնալ քննություն։

4. Առաջարկում եմ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանել անչափահասի մասնակցությամբ քննչական գործողությունների կարգ կամ մշակել հատուկ ուղեցույց անչափահասին հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը՝ կրկնակի վիկտիմիզացիան բացառելու համար (double victimization)։

Հիմնավորում։ Անչափահաս տուժողների կամ վկայի մասնակցությամբ քրեական վարույթի կամ այլ քննչական գործողությունների իրականացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, որը պրակտիկայում չի դրսևորվում։ Իրավական և գործնական օրինակ՝ քննիչների հատուկ վերապատրաստում մեխանիզմների մշակումը կարևոր է հատկապես ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անչափահասների գործերով քննության ընթացքում։

5. Առաջարկում եմ մշակել ռազմավարություն և մշտադիտարկման մեխանիզմներ հանքերի շահագործման շրջակա միջավարյում բնակչության առողջության կենսաապահովման ուղղությամբ:

Հիմնավորում։ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսական գերակա ճյուղ է, որը հանգեցրել է Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտմանն և անապատացմանը և շարունակում է մնալ բնապահպանական գերխնդիր։ Մինչև այսօր ոլորտային պատասխանատու որևէ գերատեսչություն չի իրականացրել հանքարդյունաբերության ազդակիր միջավայրի և համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարական հետազոտություն։ Այնինչ բնակչության առողջության պահպանումը և կենսապայմանների ապահովումը կյանքի իրավունքի անբաժանելի մասն է։

6. Առաջարկում եմ մշակել ծրագիր քրեակատարողական հիմնարկներում գտնվող և ազատազրկման ժամկետը լրացող դատապարտյալներին աշխատաշուկա ինտեգրելու նպատակով։

Հիմնավորում։ Ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման հարցում առաջնային նշանակություն ունի աշխատաշուկայում ինտեգրվելը և արժանապատիվ աշխատելու հնարավորություն ունենալը։

7. Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում ծխող և չծխող կալանավորներին առանձնացնելու ուղղությամբ:

Հիմնավորում։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խախտվում են չծխող անձանց իրավունքները։ Ծխող և չծխող կալանավորները շատ հաճախ պահվում են ընդհանուր խցում, ինչը վտանգում է նաև խաղաղ համակեցությունը և կալանավորների առողջությունը։

8. Առաջարկում եմ մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ հաստատությունների կառավարման ընդհանուր հայեցակարգի։

Հիմնավորում։ Հատուկ հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո, ինչը հանգեցնում է ոլորտի կառավարման անարդյունավետությանը վերահոսկողության վատ իրականացմանը։ Փակ հաստատությունների կառավարման մասով չկա միասնական քաղաքականություն, ինչը հանգեցնում է համակարգում բազմաթիվ չարաշահումների և բացթողումների։

9. Առաջարկում եմ մշակել ազգային ծրագիր աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համար։

Հիմնավորում։ Այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության պայմանները ապահովված չեն։ Աշխատողները՝ ելնելով աշխատանքային պայմաններից, կարող են ունենալ առողջական խնդիրներ և չբարձրաձայնել՝ վախենալով գործատուի հետ կոնֆլիկտից կամ շատ հաճախ չեն կարողանում գործատուին ապացուցել, որ իրենց առողջական վնասի պատճառը աշխատանքային ոչ բարվոք և ոչ նպաստավոր պայմաններն են։

10. Առաջարկում եմ վերանայել փակ հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և ՔԿՀ-երում՝ կալանավորների համար հատկացվող դեղերորայքի քանակը:

Հիմնավորում։ Ինձ ուղղված դիմում-բողոքներից և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի 2018 թ. զեկույցից բխում է, որ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում շահառուներին տրամադրվող դեղերի քանակը չի բավարարում, ինչպես նաև պահվում են ժամկետանց դեղեր։

11. Առաջարկում եմ ապահովել մշտադիտարկում և տեսահսկում ՀՀ պետական սահմանի անցակետերում Մաքսային մարմինների կողմից քաղաքացիների և օտարերկրացիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով։

Հիմնավորում։ Հեղափոխությունից հետո չեն դադարում քաղաքացիների կողմից բողոքները Մաքսային մարմինների չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես բողոքը վերաբերում է անհարկի վարչարարությանը, մաքսակետերում գոյացող հերթերին, կաշառքի ակնկալիքով բյուրոկրատական քաշքշուկը, ստուգումների ոչ իրավաչափությունը։ Պետք է նշեմ, որ շարժական տեսահսկման կիրառումը Ճանապարհային ոստիկանության դեպքում զգալիորեն բարելավեց վերջինիս աշխատանքը և նվազեցրեց, եթե ոչ վերացրեց, կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները։

12. Առաջարկում եմ ձեռնարկել արդյունավետ միջոցներ դպրոցների մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների նիստերը հասարակության համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Հիմնավորում։ Ստանում եմ բողոքներ առ այն, որ դպրոցների Կառավարման խորհուրդները չեն ապահովում որոշումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, չեն տրամադրում արձանագրությունները՝ այդպիսով խախտելով ոչ միայն ծնողների, մանկավարժների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվություն ստանալու ազատությունը, այլև դպրոցի կառավարման սկզբունքները։

13. Առաջարկում եմ հանրակրթական հաստատություններում ներդնել տնօրենի չափանիշների վերանայված և ճկուն համակարգ։

Հիմնավորում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ մարզերում՝ հատկապես սահամնամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է վերոհիշյալ խախտումներին, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ մանկավարժական համապատասխան որակավորման (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթության և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժի սահմանված չափորոշիչների պահպանումը և այս առումով համակարգային մոտեցումը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ փոքր համայնքներում և տարբերակված մոտեցումը բխում է հանրակրթության ոլորտում թե՛ օրինականության պահպանման և թե՛ երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու շահերից։

14. Առաջարկում եմ մշակել նախակրթարաններում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնել Ազգային սննդի ռազմավարական ծրագիր։

Հիմնավորում։ Առավել հաճախակի են դարձել հանրակրթական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը։ Սույն թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է  իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում և պարզվել է, որ բոլորում անխտիր կան խախտումներ սննդի անվտանգության հետ կապված։ Երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող այս խնդրից զերծ չեն նաև այլ համայնքների կրթական հաստատություններ, այդ թվում Երևան քաղաքի։

15. Առաջարկում եմ ստեղծել երկամյա ժամկետով մոնիթորինգային խումբ գիշերօթիկ հաստատություններից տուն վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքների վարքագիծը վերահսկելու նպատակով։ Յուրաքանչյուր ընտանիքի կցել սոցիալական աշխատողից (համայնքի կամ մարզպետարանի ներկայացուցիչ), հոգեբանից և ՄԻՊ ներկայացուցչից բաղկացած աջակցող և վերահսկող խումբ։

Հիմնավորում։ Չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 երեխայից, միայն 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում վերադարձը կենսաբանական ընտանիքներ, մյուս բոլորը կարող են ապրել կիրենց ընտանիքներում։ Միևնույն ժամանակ խնդրահարույց են կենսաբանական ընտանիքների տնտեսական հնարավորությունները, ընտանիքում բարոյահոգեբանական և կենցաղային պայմանները։ Չսխալվելու համար անհրաժեշտ են մոնիթորինգային ուժեղ մեխանիզմներ, որպեսզի երեխային ընտանիք վերադարձնելուց հետո վերահսկել իրավիճակը և հետևել արդյունքին։

16. Առաջարկում եմ մշակել ծրագիր ծերանոցների, ծերերի համար նախատեսված տուն–ինտերնատների ընդհանուր և նրանց՝ անհատապես զբաղվածությունը ապահովելու նպատակով։

Հիմնավորում։ Ծերանոցներում առկա է տարեցների զբաղվածության բացակայություն, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Զբաղվածության ծրագիրը (տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչներով) նպաստելու է տարեցների խնամքի և հոգատարության բարելավմանը։

17. Առաջարկում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսել երկու նոր հաստիք՝ համայնքային ներկայացուցչի և մասնագետի։

Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը  պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։

18. Առաջարկում եմ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատությունը ապահովելու համար մշակել նոր հայեցակարգ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ քաղաքացիների դիմումներին և նամակներին պատասխանելու նպատակով։

Հիմնավորում։ Բազմաթիվ են բողոքները պետական համակարգի գործունեության վերաբերյալ առ այն, որ քաղաքացիների դիմումները և գրությունները մնում են անապատասխան։

19. Առաջարկում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում թիրախավորել համայնքների ակտիվ եիտասարդությանը ՏԻՄ աջակցությամբ և իրազեկման արշավների միջոցով ձևավորել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ աշխատող կամավորական խմբեր։

Հիմնավորում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն ցանցային իրազեկման արշավները, որոնք պետք է իրականացնել երիտասարդների ջանքերով՝ միաժամանակ կրթելով և ձևավորելով նրանց անհանդուրժողական վարքագիծը ընտանեկան բռնության նկատմամբ», - նշված է պատգամավորի ներկայացրած առաջարկներում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:47 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՉենք կարող հաստատել օրինականություն, եթե օրինակ Սահմանադրական դատարանի հարցերն ուզում ենք լուծել հակաօրինական ճանապարհներով. Անի Սամսոնյան
15:28 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն ԼՀԿ-ին համագործակցության առաջարկ է արել (տեսանյութ)
14:14 15/10/2019  |  ՄեկնաբանությունՀայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ժամանակին «ԵԼՔ»-ի ելքերն ու մուտքերը փակելու համար. Անի Սամսոնյան
14:05 14/10/2019  |  ՄեկնաբանությունԵրբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները. Անի Սամսոնյան
19:04 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿոչ եմ անում ստուգել ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները. Սամսոնյան
13:58 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է վերացնել մարզպետի ինստիտուտը․ ԱՆի Սամսոնյան
16:33 28/09/2019  |  ՄեկնաբանությունԸնտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք. Անի Սամսոնյան
13:42 20/09/2019  |  ՔաղաքականՄենք կանաչների կուսակցությունը չենք և չենք փորձելու Ամուլսարի շարժումից քաղաքական դիվիդենտներ շահել. Անի Սամսոնյան
13:24 13/09/2019  |  ՄեկնաբանությունԽնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումները․ Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին
15:11 19/06/2019  |  ՄեկնաբանությունԽորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը եւ չտարածել, ամոթ է. Սամսոնյան

Տեսանյութեր

11/20/2019   18:56 Դատավորներն աշխատանքից ազատվելու վախից սկսել են կանոնավոր աշխատել. քաղաքացիները դատարանների մասին

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]