ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրիշ Հայաստանի դասերը 11/05/2019 11:56 | Վերլուծություններ
Հայաստանի նորագույն պատմության ընդամենը 1.5 տարին հնարավորություն է տալիս երկրում կատարվողի և կատարվելիքի մասին կարևոր հետևություններ անել։
2018-ի մայիսից մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ «Նորը» և « հինը» զանգվածների համար նախատեսված պարզունակ հնարքներ են, որոնք արդեն կորցնում են իրենց նախնական մոգական ազդեցությունը։ Իսկ այ «ուրիշը» փաստ է, որից պարտավոր ենք հետևություններ անել՝ Հայաստանի առաջիկա մոդեռնիզացիայի և ավելի առողջ, ժամանակակից պետություն ունենալու համար։
«Ուրիշ Հայաստանի» պարամետրերը պետք է հնավորինս ճիշտ հասկանալ՝ ապագայի համար։ Այդ պարամետրերը կան և կախված չեն մեր նախասիրություններից։
1. «Ուրիշ Հայաստանը» շոկային եղանակով ձևավորել է նոր մոտեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է պաշտոնյաների խավի մտածողության փոփոխությանը և օլիգարխների, մերձօլիգարխիկ մտածողության փոփոխությանը։ Պարզ ասած՝ նրանց անսահման բեսպրեդելային պահվածքից գրեթե բան չի մնացել։ Ցանկացած հաջորդ իշխանություն սա պետք է դարձնի անդառնալի պրոցես։ Այն վիճակը, երբ պաշտոնը համարվում էր փող աշխատելու նորմալ երևույթ, իսկ ամենաթողությունը և անպատժելիությունը՝ օլիգարխիկ և մերձօլիգարխիկ շրջանակների համար սովորական նորմ, այլևս երբեք չպետք է լինի Հայաստանում։ Անկեղծ ասած՝ դա պետք է վերացած լիներ 10-15 տարի առաջ, բայց այդպես չեղավ, ու հասարակությունը սկսեց խեղդվել արևելյան ու կիսագողական բարքերի մեջ։
2. Ընտրակաշառքով ընտրությունների էջը Հայաստանում փակվել է։ Այլևս մեշոկով անթաքույց փող բաժանելով ընտրություններում հաղթել կամ ԱԺ-ում հայտնվել չի լինելու։ Հետևաբար՝ փոխվում է քաղաքական և ընտրական պայքարի ողջ տրամաբանությունը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված են ազատ քվեարկությունը և բովանդակային ընտրությունը։
3. Բոլոր ոլորտների տոտալ միակուսակցականությունը չի փոխվում։ Տեղի է ունեցել զուտ հասցեի փոփոխություն՝ Մելիք-Ադամյանի փոխարեն այսօր գործում է այլ հասցե։ Սա ակնհայտ խնդիր է, որը խորքային լուծում է պահանջում։ Հակառակ պարագայում բացառված է երկրի առաջընթացը։
4. Նախորդ կետի և այլ գործոնների ուղիղ հետևանքն է այն, որ իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ պոտենցիալ և էֆեկտիվ աշխատանքի ավելի մեծ ռեսուրս է կուտակվում, քան՝ իշխանության մեջ։ Սա խոսում է իշխանության որակական աղքատության և անարդյունավետության մասին։
5. Պետական ինստիտուտների ձևավորման և կայացման առումով Հայաստանն իր պետականության ընդամենը 27 տարում բավական լուրջ հաջողություններ է ունեցել։ Կյանքը ցույց տվեց, որ մեզ հաջողվել է անել այն, ինչն այլ պետությունների և ժողովուրդների չի հաջողվում ժամանակի շատ ավելի երկար հատվածում։
6. Այդպես էլ չի գտնվում քաղաքական դաշտի առողջացման կամ, ավելի ճիշտ, ձևավորման բանալին։ Չկա դրա կարևորության գիտակցումը՝ պետության զարգացման համար։ Քաղաքական դաշտում գաղափարական հակակշիռների բացակայությունը շարունակում է վնասել երկրի զարգացման տրամաբանությանը՝ ամենանուրբ մակարդակներում, բայց դա լայն հանրության և նաև վերնախավի մեծամասնության կողմից, ցավոք, չի նկատվում։
7. «Ուրիշ Հայաստանը» իր ստեղծմամբ ապացուցեց, որ չի կարելի անընդհատ հետաձգել, ուշացնել բարեփոխումները, չի կարելի ճահճացնել մթնոլորտը և անտեսել փոփոխությունների պահանջի հանրային տրամադրությունները։ Երբ հանրության տրամաբանական պահանջները չեն կատարվում, գալիս է պատահական լուծումների տարբերակը։
8. Մյուս կողմից՝ ընթացիկ փուլը ցույց է տալիս, որ հնարավոր չէ (կամ չի կարելի) հանրությանն անընդհատ սուտ և կեղծ իդեաներ ներարկել։ Դա միայն սահմանափակ ժամանակահատվածում է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Դա ժամանակավոր գործիք է և սովորաբար վատ հետևանքներ է ունենում։
9. Մյուս հետևությունը, որը հընթացս անում ենք, հետևյալն է. այնքան, որքան առաջին գիծն է մոտիկ Երևանի կենտրոնին, նույնքան էլ խաղաղությունից դեպի պատերազմ ճանապարհն է կարճ՝ մի քանի ժամվա հեռավորություն։ Սա պետք է հասանելի լինի բոլորին։ Սա նշանակում է, որ անմիտ սխալները կամ մտածված վտանգավոր քայլերը (դրանց ցանկը ցավալիորեն մեծ է) կարող են հանգեցնել պատերազմի։
10. Իրավապահ համակարգի և դատարանների կտրուկ բարեփոխումները հրամայական են։ Այդ համակարգերն իրենց այսօրվա որակներով չունեն ապագա և չեն կարող ապահովել երկրի առաջիկա զարգացումը։ Կյանքը ցույց տվեց, որ դրանց հիմքում ընկած են մեկ մարդու ցանկություններն ու հրահանգները, և չի գործում օրինական դիմադրության համակարգը։ Հաջորդ իշխանության համար սա առաջնային խնդիր է. նվազագույնը պետք է ունենալ մի վիճակ, որը բացառի այսօրվա դատախազության կամ ՀՔԾ-ի գոյությունը։ Այսօրվա իշխանությունը դատաիրավական ռեֆորմի իր հնարավորությունը վատնել է։
11. «Ուրիշ Հայաստանը» հասարակության տարբեր շերտերի օր օրի ավելի տեսանելի կերպով ապացուցում է, որ առանց գրագետ թիմերի, առանց գրագետ ծրագրերի, առանց հստակ պատկերացումների Հայաստանում լուրջ հաջողությունների, բեկումնային փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Մեկը մյուսին փոխարինող վերամբարձ լոզունգներն ու լայվերը ոչ մի երկրի իրական հաջողության չեն բերել։ Այս դասն աստիճանաբար հասանելի է դառնում ավելի լայն շերտերի։
12. Երբ նախորդ դրույթի ազդեցությունը դառնա դոմինանտ, Հայաստանը մուտք կգործի իր զարգացման հաջորդ ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը՝ գրագետ աշխատանքի, ինտենսիվ ստեղծագործ մտքի փուլը։ Բայց այսօրվա Հայաստանը հուշում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ հաշտեցման դեպքում։ Ներհայաստանյան հասարակական հաշտեցումը բարդ ու կարևորագույն պրոցես է, և մենք դրա միջով անպայման անցնելու ենք։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել