Թեմաներ
Երկուշաբթի 02 / 17 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/16/2020   21:07 Ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը մեկուսացվել է փրկարարների կողմից 02/16/2020   21:01 Երկարակեցության գաղտնիքները 02/16/2020   19:54 Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. ԵԱ 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/16/2020   19:06 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/16/2020   18:14 Համակարգային կոռուպցիա չկա. Կարծում է Վարուժան Հոկտանյանը 02/16/2020   18:03 Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 02/16/2020   17:50 Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք 02/16/2020   16:59 Բոլոր հնարավոր տիտղոսները ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում. Արթուր Ալեքսանյան 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/16/2020   16:13 Երախտիքի երթ դեպի Սիրիայի դեսպանատուն. ՀՅԴ 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/16/2020   15:38 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ 02/16/2020   15:30 Այսօր Արթուր Մկրտչյանը կլիներ 61 տարեկան 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/16/2020   13:39 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/16/2020   12:36 Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 02/16/2020   12:22 Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման. Արտակ Զաքարյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/16/2020   11:33 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/15/2020   23:24 Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ապագա բանակցողի համար հնարավոր է փակեն բոլոր դռները. Արա Վարդանյան 02/15/2020   21:47 Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/15/2020   21:16 Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ. Արտակ Զաքարյան 02/15/2020   20:16 Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը 02/15/2020   19:37 Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   18:18 Փաշինյանին հենց այնպես իշխանության չեն բերել, նա երկու կարևոր հարց պետք է լուծի. Արա Վարդանյան 02/15/2020   17:48 ՊԲ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն. քննարկվել են մահվան դեպքերը 02/15/2020   16:25 ԵԽ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին. Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 02/15/2020   16:20 Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը 02/15/2020   16:14 Պաշտոնյան պետք է հարգի լրատվամիջոցի աղբյուրի գաղտնիությունը. Շ.Դոյդոյան 02/15/2020   16:10 Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը 02/15/2020   16:04 Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին 02/15/2020   15:59 Իրավական խուլիգանություն է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան 02/15/2020   15:54 ՀՔԾ-ում իրավաբանություն գոյություն չունի. Գեորգի Մելիքյան 02/15/2020   15:48 Կան հստակ թիրախավորված գործիչներ. քաղաքագետ 02/15/2020   15:33 ՀՔԾ-ն դարձել է փալաս՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում.Տեր-Նակալյան 02/15/2020   15:12 Հայաստանի վարչապետն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր 02/15/2020   15:01 «Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». Կարեն Աբրահամյան 02/15/2020   14:56 Ի՞նչ կապ կարող է ունենալ այսպիսի տղան քրեական ենթամշակույթի հետ. Նարինե Դիլբարյան 02/15/2020   14:45 Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյան 02/15/2020   14:42 Արսեն Բաբայանը հայցադիմում կներկայացնի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 02/15/2020   14:37 Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ ունի սահմանափակել խոսքի ազատությունը.Մաթեւոսյան 02/15/2020   14:28 Զինծառայողների մահվան դեպքերը քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին 02/15/2020   14:21 Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Անդրանիկ Թեւանյան 02/15/2020   14:17 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ 02/15/2020   14:15 Սպասվում է առանց տեղումների եղանակ
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/15/2020   21:16 Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ. Արտակ Զաքարյան 02/15/2020   19:37 Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   18:18 Փաշինյանին հենց այնպես իշխանության չեն բերել, նա երկու կարևոր հարց պետք է լուծի. Արա Վարդանյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/15/2020   21:47 Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/15/2020   10:44 Փաշինյանին խոստացել է. Հայկ Մարությանը մինչև փետրվարի վերջ ժամանակ ունի. պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը. «Հրապարակ» 02/15/2020   10:53 Մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից. Ծառուկյանն ասել է, որ հակված էր «այո»-ի. «Ժողովուրդ» 02/15/2020   12:06 «Շերեմետեւո»-ում արտահերթ վայրէջք է խնդրել Երեւան-Մոսկվա չվերթի օդանավը 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/15/2020   15:59 Իրավական խուլիգանություն է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան 02/15/2020   10:38 Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը. «168 ժամ» 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/15/2020   14:56 Ի՞նչ կապ կարող է ունենալ այսպիսի տղան քրեական ենթամշակույթի հետ. Նարինե Դիլբարյան 02/15/2020   14:45 Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյան 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/15/2020   23:24 Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ապագա բանակցողի համար հնարավոր է փակեն բոլոր դռները. Արա Վարդանյան 02/15/2020   11:55 Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան

Պետք չի մարդկանց վիրավորել, պետք չի խոսել բարոյականությունից և օգտագործել անբարոյական մեթոդներ. Ռուբեն Բաբայան (տեսանյութ) 11/04/2019   19:37  |  Հարցազրույց

Նոյեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ, տեղի ունեցավ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը։ Մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ փորձեցին խանգարել ներկայացումը։ Այն  մի պահ ընդհատվեց, սակայն ոստիկանները թույլ չտվեցին ՀԿ-ների ներկայացուցիչներին խոչընդոտել ներկայացմանը։ Ներկայացումը բոյկոտողները պնդում էին, որ սա սատանիզմի քարոզ է, ինչն անթույլատրելի է։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։

- Շաբաթ օրը Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցավ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որը հանրության լայն շերտերի մոտ բացասական արձագանք ստացավ։ Ի՞նչ էր դա։

-Անձամբ ինքս ներկայացումը չեմ տեսել։ Որքան հասկանում եմ դա ոչ այնքան ներկայացում էր, որքան պերֆեկցիոնիստի որոշակի ակցիա, որը շատ տարածված է խոշոր քաղաքներում, երբ փորձում են համապատասխան միջավայրում իրականացնել որոշակի պլաստիկ, դրամատիկ երաժշտական ակցիա՝ ներգրավելով նաև անցորդներին։ Ցավում եմ, որ այդ երևույթի շուրջ քննարկումները գեղագիտական դաշտից տեղափոխվել են լրիվ մի ուրիշ վայր, որը բացարձակապես որևէ կապ չունի ո՛չ մշակույթի հետ, ո՛չ առավել ևս նրա հետ ինչ ցուցադրվել է։ Ինչքան հեռու է տանում քննարկումը մշակութային, գեղագիտության պրոբլեմից, այնքան ավելի շատ է խճճվում, այնքան ավելի շատ է թշնամանք առաջացնում։ Որքանով ինքս եմ դատել և զրուցել մարդկանց հետ, որոնց կարծիքը ես հարգում եմ, այն  որպես մշակութային ակցիա կարգին հում էր և կարգին սիրողական։ Դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե մենք այդ տեսակետից սկսենք դատել այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուրեմն մեր մշակութային ստեղծագործությունների  մոտ 90 տոկոսը պետք է դատապարտենք։ Ինչ-որ բան կարող է զարգանալ, երբ այն տեղի է ունենում, քննարկվում են դրա դրական-բացասական կողմերը, բայց միայն ու միայն մշակույթի տեսակետից։ Կտրականապես դեմ եմ որևէ գրաքննությանը։ Կտրականապես դեմ եմ պետության արգելափակող ֆունկցիաներին։ Արդեն վաղուց ամբողջ զարգացած աշխարհն ապրում է մի պարզ սկզբունքով, որը տեղավորվում է մի նախադասության մեջ՝  մասնակցություն առանց կառավարման։ Պետությունն աջակցում է  ֆինանսապես, բայց չի կառավարում։ Կառավարումը բերում է շատ վատ հետևանքների։ Դրա հետ մենք հանդիպել ենք ամբողջ պատմության ընթացքում։ Կարծում եմ՝ մշակութային երևույթը պետք է քննարկել միայն և միայն մշակույթի գործին տեղյակ մարդիկ։ Մյուսները կարող են անել այնպես, ինչպես ես եմ անում. հաճախակի եթե ինչ-որ բան դուր չի գալիս, չեմ նայում։ Անցնում եմ կողքով։ Այն, ինչ քեզ դուր է գալիս, քեզ թևեր է տալիս, լուսավորում է քո կյանքը, փորձել արգելափակել այդ ամեն ինչը, առավել ևս պետությանը կոչ անել, անթույլատրելի է։ Ավելի լավ է փորձել ման գալ լավը, փորձել ստեղծել գեղարվեստական մրցակցություն, փորձել հասկանալ, որ ամեն ինչ ունի իր աճի ժամանակի ընթացքը և ոչ ոք ի սկզբանե հանճարեղ գործ չի անում։ Պետք չի մարդկանց վիրավորել, պետք չի խոսել բարոյականությունից և օգտագործել անբարոյական մեթոդներ։ Վերջիվերջո մեր առջև փոքր աղջիկներ էին։ Չի կարելի խոսել հայ ընտանիքից, հայ ավանդական մոտեցումներից և վիրավորել կնոջը, աղջկան։ Չի կարելի խոսել քրիստոնեությունից և լինել ագրեսիվ։ քրիստոենությունն այդպիսին եղել է միջնադարում։ Չեմ կարծում, որ ուզում ենք վերադառնալ միջնադար։ Կարծում եմ՝ հենց իրենք այդ ներկայացման մասնակիցները ավելի շատ բան կշահեին, եթե լիներ հանգիստ քննարկում՝ մասնագիտական քննարկում, որովհետև այնտեղ մասնագիտական տեսակետից հաստատ կային մեծ բացեր, ինչ-որ ձեռքբերումներ և ինչ-որ գաղափար։ Պետք էր քննարկել, թե այդ գաղափարներն ինչքանով են իրականացվել, ինչքանով են դրանք հետաքրքիր այսօրվա մարդուն, այսօրվա ժամանակներին։ Մենք դրա վրա խաչ քաշեցինք։ Խոսակցությունը տեղափոխեցինք ուրիշ դաշտ։ Սա շատ վատ է։  Կարծում եմ՝ պետք է լինել իսկապես քրիստոնյա, հանդուրժող և փորձել մասնագիտական հարցերը լուծել մասնագիտական ասպարեզում և երբևիցե պետությունից  չպահանջել գրաքննություն։ Մենք այսօր ծիծաղելի փաստի առաջ ենք կանգնած, երբ պետական պաշտոնյան ասում է, որ ցենզուրա չի լինի, իսկ հանրության որոշակի հատված, իսկ ամենացավալին այն է, որ  արվեստագետների որոշակի հատված ասում է՝ ոնց կարող է չլինել։ Սա աբսուրդ է։ Հիմնականում պետական պաշտոնյաներն են ձգտում, որ լինի գրաքննություն և ազատ մտածող մարդիկ ասում են՝ ազատեք մեզ գրաքննությունից։ Ինչ-որ բան երևի այն չէ և կարծում եմ՝ այս ամենը հետևանքն է նրա, որ մեր երկրում շատ երկար տարիներ անտեսված էր կրթությունը, առավել ևս մշակութային կրթությունը։ Հաճախ ենք խոսել այն մասին, թե ինչ վատ է մեր դպրոցների վիճակը, որ դարձել են ընտրությունների համար տեղամասեր։ Սրանք արդարացի մեղադրանքներ են, բայց այսօր մենք ունենք դրա արդյունքը։ Այն արդյունքը, որի մասին զգուշացնում էինք։ Մենք ունենք անկիրթ հասարակության մի զգալի մաս, ընդ որում շատ ագրեսիվ և այստեղ կա շատ ավելի մեծ վտանգ, որովհետև կիրթ մարդիկ այդքան էլ շատ կռիվ տվող չեն։ Նրանք հաճախակի թողնում ու հեռանում են, որովհետև հասկանում են, որ նման մակարդակով վիճելը դատապարտում է իրենց հիմարի կարգավիճակին և ավելի լավ է հեռանան։ Իսկ դա շատ վտանգավոր է, եթե երկրից սկսեն հեռանալ կիրթ, խելոք մարդիկ։ Մարդիկ ուզում են ապրել ազատ և հանգիստ։ Նրանք կարիք չունեն ամեն րոպե մտնեն կռվի մեջ և հաստատեն այդ իրենց իրավունքը։ Նրանք պարզապես կտեղափոխվեն այնտեղ, որտեղ հանգիստ կարելի է ապրել, հանգիստ կարող են  զբաղվել իրենց սիրած գործով, հաճախել այնտեղ, որտեղ ուզում են, այցելել թանգարաններ, պատկերասրահներ՝ առանց վախենալու, որ իրենց կմեղադրեն, որ խրախուսում են սատանիզմը։ 

-Ներկայացումը, եթե մշակույթի դաշտից չտեղափոխվեր մեկ ուրիշ դաշտ, չլիներ հում և սիրողական, արձագանքը կփոխվե՞ր։

- Չեմ կարծում, որ արձագանքը դրանից էր, որովհետև ներկայացումը դեռ չդիտած, արդեն կար վատ արձագանք։ Սա առաջին դեպքը չէ, որ դեռ ինչ-որ բան չնայած միանգամից տրվում է գնահատական և առավել ևս գնահատական տվողները բացարձակապես չեն առաջնորդվում գեղագիտական չափանիշներով։ Այստեղ ներկայացման որակը որոշիչ դեր չէր խաղում։ Հենց դա է ամենակարևորը, մենք սկսում ենք որևէ բան քննադատել՝ դեռ չտեսնելով, չհասկանալով կամ չընդունելով։ Եթե ես ինչ-որ բան չեմ հասկանում կամ չեմ ընդունում, դա դեռ չի նշանակում, որ դա իրավունք չունի գոյություն ունենալ։ Կան բազմաթիվ հանճարեղ գրողներ, որոնց հետ չեմ կարողանում երկխոսության մեջ մտնել։ Ի՞նչ է դա նշանակում այրե՞լ, որովհետև ես դա չեմ սիրում և չեմ ընդունում։ Ինչ-որ մեկը կարող է և իմ արածը չընդունի։ Սա բնական բան է։ Չի կարելի սահմաններ գծել և բոլորին փորձել այնտեղ տեղավորել։ Մարդն ինքը տիեզերք է՝ իր ներքին խորությամբ։ Մենք փորձում ենք այս տիեզերքը շատ փոքրիկ, քառակուսի շրջանակների մեջ տեղավորել և ասել՝ այս շրջանակներից դուրս մի՛ արի։ Այս շրջանակում կարելի է տեղավորվել մահացած վիճակում, կենդանի մարդը չի տեղավորվում այդտեղ։ Նա կփորձի կոտրել այդ շրջանակները։ Կարծում եմ՝ այստեղ գեղարվեստական մակարդակի մասին, ցավոք սրտի, խոսք չգնաց, չնայած պետք է գնար, պետք է քննարկվեր և ի օգուտ առաջին հերթին հենց նույն ստեղծագործական խմբին։ Իրենք չլսեցին մասնագիտական կարծիք, մասնագիտական կարծիքը ճնշվեց հասարակության որոշակի մասի քննադատությամբ, սպառնալիքներիորվ, խունկ վառելով։ Սա շատ վատ է, որովհետև մենք պետք է կարողանանք իրար հետ խոսել՝ նույնիսկ չհամաձայնվելով, չընդունելով։ Մենք պետք է հասկանանք, որ պետություն ենք կառուցում, այլ ոչ թե գաղութ։ Պետությունն ապրում է ուրիշ օրենքներով։ Պետությունը չի կարող ապրել գաղութի օրենքներով։ Մենք ուզում ենք բոլոր պետությունների հետ լինենք հավասար չափորոշիչների մեջ, մենք ընդունում ենք սահմանադրություն, օրենքներ, չենք կարող դրանք մի կողմ դնել ու ասել, որ գաղութային կանոններով ենք ապրում։ Գաղութային կանոններով էլ կարող ենք ապրել, բայց այդ ժամանակ պետք է հրաժարվել պետականությունից։ Սա վտանգավոր ճանապարհ է, ես չեմ ուզում, որ մենք լինենք գաղութ։ Մեր հանրության լուծելու հարցն ՝ է, թե ինչ պետություն  ենք ուզում ունենալ, որպեսզի այս կռիվն ավարտվի։ Վերջիվերջո բնակչությունը կարող է կիսվել երկու մասի և մենք ունենանք երկու պետություն, ինչպես կորեացիները։ Ով ուզում է խոտ ուտել,  ապրում է Հյուսիսային Կորեայում, ով ուզում է լինել զարգացած, ապրում է Հարավայինում։

-Ի՞նչ արժեհամակարգ ունի հասարակությունը։ Կարիք կա՞ արժեհամակարգային փոփոխության և գուցե հենց դա՞ է նրանց վախի պատճառը։

- Ամեն ինչ որոշվում է նրանով, թե պետությունը, հանրությունը, ժողովուրդն ինչ արժեքային համակարգում են ուզում ապրել, որն է մեզ համար մեծագույն արժեքը։ Եթե մեզ համար մարդն է մեծագույն արժեքը, մենք սկսում ենք մեր երկիրը կառուցել՝ ելնելով այդ արժեքային համակարգից։ Ես հեղափոխությունն  ընդունեցի առաջին հերթին որպես արժեքային համակարգի փոփոխություն։ Ինձ իշխանափոխությունը քիչ է հետաքրքրում։ Եթե տեղի է ունենում իշխանափոխություն, բայց տեղի չի ունենում արժեքային համակարգի փոփոխություն, նախկինները միշտ վերադառնում են, որովհետև մնացած արժեքային համակարգը դա է ենթադրում կամ նորերը դառնում են նախկիններ։ Կարծում եմ՝ վերջին ժամանակների բոլոր իրադարձությունները բացատրվում են նաև նրանով, որ մենք բացահայտորեն չենք որոշել և չենք հայտարարել, թե ինչ արժեքային համակարգում ենք ուզում ապրել։ Սա մի քիչ դժվար է, որովհետև մենք փորձում ենք վերադառնալ մեր արմատներին։ Իսկ մենք ի սկզբանե եվրոպացի ենք, բայց նաև գտնվում ենք որոշակի այլ քաղաքական դաշտում, որը չի թելադրում նման արժեքային համակարգ, որտեղ մարդն է ամենակարևորը։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան կարելի է պարտադրանքով անել։ Ըստ իս վախը պետք է վերանա։ Բոլոր նման երևույթների հիմքում վախն է, թե քեզ   կսպանեն, կայլասերեն, կփչացնեն, քո հավատը կպոկեն։ Ու այս վախի մեջ մարդուն շատ հեշտ է ղեկավարել, որովհետև վախն անջատում է տրամաբանությունը, անջատում է ուղեղը։ Երբ մենք տրվում ենք վախերին, այնքան հեշտ ենք ենթարկվում մանիպուլյացիայի, մեզ այնքան հեշտ է ղեկավարել, որովհետև վախն անջատում է տրամաբանությունը, դատելու, վերլուծելու կարողությունը։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կրթության հիմնական կորիզը ոչ թե ինչ-որ բան անգիր անելը, այլ վերլուծել կարողանալն է, որովհետև երկրի քաղաքացին դա ազատ քաղաքացին է, իսկ ազատ է այն մարդը, որը կարողանում է տարբեր փաստեր իրար կողքի դնելով վերլուծել և ինքնուրույն որոշում կայացնել, այլ ոչ թե հոտի պես գնալ հետևից։

- Նշվեց, որ մշակույթի ոլորտում չի լինելու ցենզուրա, ինչի՞ կհագեցնի դա, ու՞ր կտանի։

-Սա միանշանակ լավ տեղ կտանի։ Կան ՀՀ օրենքներ և եթե ինչ-որ բան կատարվում է այդ օրենքներից դուրս, համապատասխան արձագանք պետք է լինի։ Պետությունն իրավունք չունի խառնվելու մշակույթի հարցերին, պետությունն իրավունք ունի խառնվելու միայն մեկ ճանապարհհով՝ համապատասխան ֆոնդերով, հանձնաժողովներով, որտեղ նստած կլինեն մասնագետներ և այդ մարդիկ պետք է որոշեն ու պատասխանատվություն կրեն։ Որևէ երկրում մշակույթի նախարարը չի կրում պատասխանատվություն, որ ինչ-որ բան է ֆինանսավորում, որովհետև դա ինքը չի ֆինանսավորում։ Ինքը պարզապես փող տվող է, դա գալիս է համապատասխան հանձնաժողովի որոշմամբ, որը կազմված է մասնագետներից։ Նրանք են պատասխան տալիս՝ ինչու են սրան գումար առաջարկել տալ, իսկ սրան մերժել են։ Որոնք են նախասիրությունները, որն է պետական մոտեցումը։ Կարծում եմ, որ պետական աջակցությունը նաև համապատասխան հանձնաժողովների միջոցով պետք է ուղղված լինի այն գործերին, որոնք հենց այդ արժեքային համակարգն են ամրապնդում մեր երկրում։ Այն ստեղծագործություններին, որոնց կենտրոնում մարդն է, մարդու ստեղծագործությունը։ Մարդն առաջին սուբյեկտն է արվեստի ուսումնասիրման համար։ Եթե արվեստը մարդուն չի ուսումնասիրում...Պետությունը լավ էլ խառնվել է, համը հանել է, որովհետև այնտեղ սկսում են խաղալ ուրիշ կանոններ։ Պետական պաշտոնյան չի կարող տեղյակ լինել արվեստի բոլոր ճյուղերից։ Դա անհնար է։ Որևէ ցենզուրա անթույլատրելի է։ Հետաքրքիր է, որ ցենզուրայի պահանջը դնում են հիմնականում մարդիկ, որոնք ոչ ցենզուրային արտահայտություններ են օգտագործվում։

- Խոսեցիք պետական աջակցություն ստացած ֆիլմերից։ Ձեր կարծիքով տեղի՞ն էին աջակցություն ստացած վերջին ֆիլմերը։ Այդ թվում Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմը։

- Կարծում եմ՝ այդ հարցով պետք է դիմեք հանձնաժողովի անդամներին։ Նախ կարծում եմ՝ երբևիցե թեման չի կարող լինել արգելք կամ հակառակը։  Պետք է հարցնել հանձնաժողովին՝ ինչով են իրենք առաջնորդվել։ Այն, որ դա կինոյի, արվեստի տեսակետից հետաքրքիր նյութ է, կասեմ այո։ Մարդկային կյանք, ինչ է կատարվել, ինչպես է կատարվել։ Ինչպես կմատուցվի դա, արդյոք դա կփորձի լուծել գեղարվեստական լեզվով, թե զուտ փաստը կդառնա շահարկման հարց, սա արդեն ուրիշ հարց է։ Պետք է սպասել և տեսնել՝ ինչ է ստացվում։ Մենք չենք անդրադառնում այն աղբին, որը ֆինանսավորվում է, դուրս է գալիս, բայց մեկ օրվա կյանք է ունենում։ Դա մեզ չի՞ հետաքրքրում։ Թեման ոչինչ չի ենթադրում, ինչպես ես դու դա բացում, ինչ աչքերով ես դրան նայում։ Մարդ ես ուզում տեսնել, թե միայն թեման է հետաքրքրում քեզ։ Դատարկ թեման առանց մարդու անհետաքրքիր է։ Ամենահետաքրքիր և ամենալավ թեման՝ Ղարաբաղյան պատերազմը։ Այնքան ուսումնասիրելու բան կա, այնքան մարդկային ճակատագրեր, ինչպես է փոխում պատերազմը մարդուն, ինչպես կարող  է սրիկան դառնա հերոս, հերոսն էլ սրիկա։ Չենք անդրադառնաում, շատ տափակ են այդ պատերազմի վերաբերյալ մեր ֆիլմերի մեծամասնությունը։ Կան, իհարկե,  նաև լավ ֆիլմեր, սակայն հիմնականում դրանք  չհիշվող, չհուզող, որևէ բան չասող են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/16/2020   10:50 Փաշինյանի պատմության դասը Ալիեւին՝ Տիգրան մեծի ժամանակներում ադրբեջանցիներ չեն եղել

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]